Jump to content

Պապիե-մաշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պապիե-մաշե (ֆրանսերեն՝ papier mache, բառացի՝ ծամված, ճմռտված թուղթ), կաղապարմանը հեշտությամբ ենթարկվող խմորանման զանգված, որ ստացվում է մանրաթելավոր նյութերից (թուղթ, ստվարաթուղթ և այլն)՝ սոսնձանյութերի, օսլայի, գիպսի և այլ խառնուրդով («թղթախմոր»)։ Պապիե-մաշեից պատրաստում են խաղալիքներ, գրենական պիտույքներ, բուտաֆորիա, զարդատուփեր և այլն, հաճախ լաքապատում ու զարդապատում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 131