Jump to content

Հաղթանակ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակ
տեսակգեղանկար
նկարիչԵվսեյ Մոիսեենկո
տարի1972
բարձրություն200 սանտիմետր
լայնություն150 սանտիմետր
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

«Հաղթանակ» (ռուս.՝ «Победа»), խորհրդային նկարիչ[1] Եվսեյ Մոիսեենկոյի նկարը։

Ցուցադրում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաղթանակ» նկարի ստեղծմանը հեղինակը նվիրել է երկու տարի (1970-1972)[2]։ Արվեստաբան Միխայիլ Գերմանն այդ ստեղծագործությունը համարել է Մոիսեենկոյի՝ 1945 թվականին նվիրված ամենախոր ստեղծագործություններից մեկը, որը հանդիսատեսին ստիպում է սրտով զգալ հաղթանակի գինը[3]։ Պետերբուրգյան գեղարվեստական քննադատ Անատոլի Դմիտրենկոն նկարն անվանել է գեղեցիկ հուշարձան, որը մարմնավորում է սխրանքի անմահությունն ու նվաճվածի մարդկային բարձր արժեքի գաղափարը[4]։

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1972 թվականին նախ Լենինգրադի «Հայրենի երկրում» (ռուս.՝ «По родной стране») տարածաշրջանային ցուցահանդեսում[5], ապա Մոսկվայի հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսում[6]։ 1974 թվականի ապրիլի 23-ին ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի «1974 թվականի գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում Լենինյան մրցանակների շնորհման մասին» որոշմամբ նկարչին շնորհվել է Լենինյան մրցանակ՝ «Մարտական տարիներ» (ռուս.՝ «Годы боевые») նկարների շարքի («Կարմիրները եկան» (ռուս.՝ «Красные пришли», 1961), «Ընկերներ» (1964), «Կեռասենի» (ռուս.՝ «Черешня»), «Հաղթանակ» (1972) համար[7][8][9]։

ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակին նվիրված «Մեր ժամանակակիցը» (ռուս.՝ «Наш современник») խորագրով մրցույթ-ստուգատեսում Մոիսեենկոն իր «Հաղթանակ» նկարի համար արժանացել է Կիրովի գործարանի 1-ին մրցանակին[9][10]։ Նկարն 1976 թվականին ՌՍՖՍՀ մշակույթի նախարարությունից փոխանցվել է Ռուսական պետական թանգարանի հավաքածուին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված են պատերազմի վերջին ժամերը Ռեյխստագի շենքում[11]։ Կոմպոզիցիայում ներկա են երկու զինվոր, որոնցից մեկը զոհվել է, իսկ մյուսը պատկերված է ընկերոջ կորստի անդառնալիությունը գիտակցող հուսահատությամբ։ Արվեստաբան Ե. Լիտովչենկոյի բնորոշմամբ՝ կտավը նկարվել է ոգեշնչված և «անգթությամբ»[12]։ Ըստ Վլադիմիր Լենյաշինի[13]՝ ընկերոջ մարմինը պահող զինվորի դեմքը նկարվել է հսկայական խոստովանական ուժով։ Անատոլի Դմիտրենկոն նույնպես նշել է կտավի հզոր պլաստիկան, նրա ողբերգական ռիթմերի արտահայտությունը, բևեռային զգացմունքների արտահայտվածության հակադրությունը՝ նպատակին հասնելու ուրախությունը և կորստի ցավը։ Պրոֆեսորը նշել է, որ կերպարների ձևի կատարելությունն ու խորը հոգեբանությունը հաստատում են նկարի բարոյական բարձր նշանակությունը[4]։

Միխայիլ Գերմանը նկարում տեսել է սառը լույսի և խուլ ստվերների կտրուկ հակադրություն, ինչպես նաև պատերազմի մասին ողբերգական պատկերացումների բարդ ասոցիատիվ կերպարի բաղկացուցիչ մասեր[14]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հաղթանակը» գրեթե ռեքվիեմ է» (ռուս․՝ «„Победа“ — это почти реквием»),– գրել է գեղանկարչության քննադատ Միխայիլ Գերմանը[15]։
  • «Հաղթանակը» պատերազմի ամենատխուր օրերի հիշողություններն են... երբ անտանելի դժվար, անհեթեթ է մահանալը»,– նշել է հետազոտող Գալինա Կեկուշևա-Նովոսադյուկը[16].
  • «Այս նկարի տպավորիչ ուժը մեծ է։ Մոիսեենկոն ունի «սրտին հարվածելու» ունակություն, մի ունակություն, որը պայմանավորված է զգացմունքի անկեղծությամբ և վարպետությամբ» – Վլադիմիր Լենյաշին[17].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 88.
  2. 2,0 2,1 Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 28.
  3. Герман, М. Вселенная живописца // Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 15.
  4. 4,0 4,1 Дмитренко, А. Чтобы помнили… // Петербургские искусствоведческие тетради. — СПб, 2007, вып. 9. — С. 198.
  5. Выставка произведений художников Ленинграда «По родной стране». Каталог. Л., Художник РСФСР, 1974. — С. 18.
  6. Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 20.
  7. Новожилова, Л. И., авт. вступ. ст. // Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 7.
  8. Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977. — C. 53.
  9. 9,0 9,1 Картинная галерея имени Е. Е. Моисеенко Արխիվացված 2014-11-08 Wayback Machine. Музеи Гомельской области.
  10. Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 18.
  11. Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977. — C. 51.
  12. Литовченко, Е. Н. Евсей Евсеевич Моисеенко. 1916—1988. Живопись. Графика. Каталог выставки. — СПб.: НИМРАХ, 2006. — С. 14
  13. Леняшин В. А. …Художников друг и советник. Л.,Художник РСФСР, 1985. С.139, 177—178
  14. Герман, М. Евсей Моисеенко // Искусство Советского Союза. Альбом. — Л.: Аврора, 1985. — С. 524
  15. Герман, М. Евсей Моисеенко // Искусство Советского Союза. Альбом. — Л.: Аврора, 1985. — С. 523
  16. Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977. — C. 51
  17. Леняшин В. А. …Художников друг и советник. Л.,Художник РСФСР, 1985. С. 184

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений художников Ленинграда «По родной стране». Каталог. Л., Художник РСФСР, 1974. — С.18.
  • Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977. — C. 51.
  • Герман, М. Вселенная живописца // Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 15.
  • Новожилова, Л. И., авт. вступ. ст. // Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 7.
  • Герман, М. Евсей Моисеенко // Искусство Советского Союза. Альбом. — Л.: Аврора, 1985. — С. 523—524.
  • Леняшин В. А. …Художников друг и советник. Л.,Художник РСФСР, 1985. С.184-186.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 88.
  • Литовченко, Е. Н. Евсей Евсеевич Моисеенко. 1916—1988. Живопись. Графика. Каталог выставки. — СПб.: НИМРАХ, 2006. — С. 14.
  • Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007.
  • Дмитренко, А. Чтобы помнили… // Петербургские искусствоведческие тетради. — СПб, 2007, вып. 9. — С. 198.
  • Литовченко, Е. Н. Е. Е. Моисеенко. «Коллекция из мастерской». Живопись, рисунок. — СПб.: Ист. иллюстрация, 2012. — С. 7.