Թոկատի գավառ
| Գավառ | |
|---|---|
| Թոկատ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
| Այլ անվանումներ | Եվդոկիա, Թոգաթ, Թոգաթ, Թոգատ, Թոկադ, Թոկաթ, Թոքաթ, Իթոկե, Իտոկե, Տոկաթ, Տոկատ |
| Մակերես | 1000 կմ² |
| Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
| Բնակչություն | 200 000 մարդ (XIX դարավերջ) |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ |
| Տեղաբնականուն | Ամասիեցի |
| Ժամային գոտի | UTC+3 |
Թոկատ, գավառ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Գտնվում էր վիլայեթի հյուսիսում։ Կենտրոնը Եվդոկիա քաղաքն էր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքն ընդգրկում էր Իրիս գետի հովիտը։ Գավառը հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի վիլայեթին, արևելքից Շապին Գարահիսարի, հարավից` Սեբաստիայի և Անկարայի, իսկ արևմուտքից Ամասիայի գավառներին։
Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից գավառը համապատասխանում է Ղազովայի դաշտին։
Գավառն ուներ ոռոգելու և խմելու առատ ջուր, ընդարձակ հողատարածություններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի հայերի զգալի մասը սրի քաշվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները ապաստանեցին տարբեր երկրներում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին գավառակն 200 000 բնակիչ, որից հայեր էին 40 000-ը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն ը մշակում էր ցորեն, գարի, հաճար, եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, խնձոր, տանձ, նուշ և այլն։ Զբաղվում էր անասնապահությամբ` պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Ըստ ոչ ստույգ տվյալների XIX դարի վերջին գավառում կար 18 000 խոշոր և 173 000 մանր եղջերավոր անասուն։
Թոկատի հայությա զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էր։ Տարածված էր պղնձագործությունը, ջուլհակությունը, ներկարարությունը, գորգագործությունը, կտավագործությունը, մանածագործությունը և այլն։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոկատը հարուստ է բյուրեղացած ավազներ, որձաքարի, ածխատի, կրի, ծծմբատ երկաթի, ծծմբային երկաթախառն պղնփի, պղնձի օքսիդի, քարածխի և այլ օգտակար հանածոներով։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոկատը հանդիսանում էր Հայաստանի 5 խոշոր եկեղեցեկան թեմերից մեկը, որը ենթարկվում էր Էջմիածնին։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը չի ունեցել կայուն ներքին բաժանում։ XIX դարի վերջում և XX դարի սկզբին գավառի կազմում էին մտնում Արաբկիր, Արպայի, Զիլեի, Էգինի, Թոկատի, Կապան-Մադենի, Նիքսարի գավառակները և մի քանի գյուղախմբեր[1], այդ թվում՝ Արթվա Սուլի Սերայի գյուղը, որը հիշատակված է «Հայրենիքի ձայնում»[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 465-466
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 441 — 992 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
| ||||||||||||||||||||||||||||||