Եվգենի Բաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Բաուեր
Ծնվել էհունվարի 22, 1865(1865-01-22)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 22, 1917(1917-06-22)[2] (52 տարեկան)
Մահվան վայրՅալթա, Q63925898?, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր և թատրոնի դերասան
IMDbID ID 0061955
Կանացի հոգու մթնշաղ (1913)
Համր վկաները (1914)
Անուրջներ (1915)
Հանուն երջանկության (1917)

Եվգենի Բաուեր (ռուս.՝ Евге́ний Фра́нцевич Ба́уэр, հունվարի 22, 1865(1865-01-22), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 22, 1917(1917-06-22)[2], Յալթա, Q63925898?, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]), համր կինոյի ռուս ռեժիսոր, թատերական նկարիչ և սցենարիստ։ Նրա ռեժիսորական աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարասկզբի ռուսական կինեմատոգրաֆիայի գեղագիտության վրա[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Բաուերը ծնվել է 1865 թվականին Մոսկվայում՝ ռուսացած չեխ երաժիշտ Ֆրանց Բաուերի և օպերային երգչուհու ընտանիքում։ «Ռուսական խաղային կինոյի օպերատորներն ու ռեժիսորները» գրքի հեղինակ և Բաուերի կենսագրության հետազոտող Վ. Մ. Կորոտկին նշում է ծննդյան այլ ամսաթիվ և վայր՝ 1867 թվականի հունվարի 7-ին Սանկտ Պետերբուրգ[4]։ Մանկուց եղել է արտիստիկ, մասնակցել սիրողական բեմադրությունների (նրա քույրերը պրոֆեսիոնալ դերասանուհիներ էին)։

1887 թվականին ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը։ Նա փոխել է բազմաթիվ մասնագիտություններ. աշխատել է որպես ծաղրանկարիչ, գրել է երգիծական գրառումներ մամուլի համար։ Հետագայում իրեն դրսևորել է որպես գեղարվեստական լուսանկարչության վարպետ, հետագայում աշխատանքի է անցնել թատրոնում՝ որպես բեմադրիչ, իմպրեսարիո և առաջին հերթին՝ բեմանկարչության մասնագետ։

1890-ականներին նա ամուսնացել է դերասանուհի և պարուհի Լինա Անչարովայի հետ (Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա գործածում էր նրա ազգանունն իր «Եվգենի Անչարով» կեղծանվան համար, քանի որ իր ազգանունը խիստ «գերմաներեն» էր հնչում)։

1903 թվականին Բաուերը ձեռներեց դառնալու անհաջող փորձ է արել. Բոժեդոմկայի «Էրմիտաժ» այգու տեղում մայիսին բացվում է«Բուֆոնի[Ն 1] նոր թատրոնը և Բաուերի այգին» և ձախողվում մինչև օգոստոս[5]։

Յակով Շչուկինի «Էրմիտաժ» թատրոնում աշխատել է որպես բեմանկարիչ։ 1910 թվականի գարնանը Բաուերը, տարված լինելով ժամանակի նորաձևությամբ՝ ինքնաթիռներով, պատրաստվել է օդաչու դառնալ և այդ նպատակով նույնիսկ ձեռք է բերել Ֆարման-IV ինքնաթիռը[6]։

Արդեն հասուն տարիքում դիմել է կինեմատոգրաֆիային և սկսել աշխատել որպես բեմադրող նկարիչ ու ռեժիսոր։ Կինոյում առաջին աշխատանքը «Ռոմանովների տան երեքհարյուրամյակը» ֆիլմի համար դեկորացիաներ ստեղծելու պատվերն է եղել (1913, Դրանկովի Առևտրի տուն)։ Որպես ռեժիսոր՝ Բաուերը Դրանկովի ընկերության համար ստեղծել է չորս ֆիլմ։ «Պատե եղբայրներ» ֆրանսիական ընկերության մոսկովյան մասնաճյուղը նկատել և հրապուրել է խոստումնալից բեմադրիչին։ Բաուերը «Պատե» ընկերության համար չորս ֆիլմ է բեմադրել։ Այնուհետև նա վերջնականապես աշխատանքի է անցել Խանժոնկովի առևտրի տանը, որն այն ժամանակ արդեն ռուսական կինոարդյունաբերության անվիճելի առաջատարն էր։

1913 թվականի վերջից մինչև 1917 թվականի սկիզբը Բաուերը բեմադրել է ավելի քան 80 ֆիլմ, որոնցից մինչ օրս պահպանվել է կեսից քիչը։ Աշխատել է հիմնականում սոցիալական և հոգեբանական դրամայի ժանրերում (չնայած նրա շարքում կային նաև կատակերգություններ)՝ հասնելով բեմադրական բարձունքների «Անուրջներ», «Մահից հետո» (երկուսն էլ՝ 1915), «Կյանք հանուն կյանքի» (1916), «Հեղափոխականը» (1917) ֆիլմերում։ Նա աշխատել է ռուսական համր կինոյի առաջատար դերասանների, այդ թվում՝ Իվան Մոզժուխինի, Վերա Խոլոդնայայի, Վիտոլդ Պոլոնսկու, Իվան Փերեսթիանիի,Վերա Կարալիի և այլոց հետ։

1917 թվականին Խանժոնկովի Խանժոնկովի ստուդիայի հիմնական աշխատակազմի հետ տեղափոխվել է Յալթայի ստուդիայի նոր կայան, որտեղ բեմադրել է «Հանուն երջանկության» ֆիլմը երիտասարդ դերասան Լև Կուլեշովի (հետագայում հայտնի ռեժիսոր և կինոյի տեսաբան) հետ։ Նկարահանումների ժամանակ Բաուերը կոտրել է ոտքը և իր հաջորդ՝ Փարիզի թագավորը ֆիլմի վրա ստիպված է եղել աշխատել սայլակին նստած։ Բաուերը, սակայն, չի կարողացել ավարտել այս ֆիլմը թոքաբորբի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով. 1917 թվականի հունիսի 22-ին (հին տոմարով՝ հունիսի 9-ին) նա հանկարծամահ է եղել Յալթայի հիվանդանոցում։ Նրա վերջին ֆիլմն ավարտել է դերասանուհի Օլգա Ռախմանովան։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Բաուերը համարվում է ռուսական համր կինոյի ականավոր ոճաբան, որը հիմնական ուշադրություն է դարձրել ֆիլմի պատկերային կողմին, հոգեբանական դրամայի վարպետ, առաջին ռուս ռեժիսորներից մեկը, որը մշակել է գեղարվեստական կինոյի միջոցները՝ մոնտաժ, միզանսցեններ և կադրի կոմպոզիցիա[7][8]։ Իր ֆիլմերի վրա աշխատելիս Բաուերը լայնորեն օգտագործել է իր թատերական փորձը՝ երբեմն հասնելով այնպիսի արդյունքների, որոնք կանխատեսում էին կինոյի ապագա շատ ձեռքբերումներ։ Նա առաջինն էր, ով մտածում էր նկարահանման հրապարակում լույս տեղադրելու և նկարահանման ընթացքում լուսավորությունը փոխելու մասին, անսովոր անկյուններ, լայնորեն կիրառել է խոշոր պլաններ, օգտագործել է «գազային» նյութի միջոցով նկարահանումներ՝ «մառախլապատ» պատկեր ստեղծելու համար։ Նա մեծ նշանակություն է տվել կադրի կոմպոզիցիային՝ կառուցելով դեկորացիաներ և բնական նկարահանումներ՝ դասական գեղանկարչական ժապավենների գեղարվեստական արտահայտչականությամբ, օգտագործել է տեսախցիկի շարժումը՝ կադրի տարածքը ընդլայնելու և դրամատիկ ազդեցության հասնելու համար։ Բաուերի գեղարվեստական գտածոները և ակնառու աշխատունակությունը նրա համար ռուսական կինեմատոգրաֆիայի առաջատար ռեժիսորի համբավ են ստեղծել[3][9][10][11][12]։

Ժորժ Սադուլը նրան անվանել է «առաջին իսկական կինեմատոգրաֆիստ ոչ միայն Ռուսաստանում, այլև, թերևս, ամբողջ աշխարհում», իսկ նրա ֆիլմերը՝ «գեղանկարչություն շարժման մեջ»[3]։ Նեա Զորկայան կարծում էր, որ նրա անունն իրավամբ պետք է կանգնի Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի, Լուի Ֆեյադի, Վիկտոր Դավիդ Շյոստրյոմի, Մորիս Ստիլերի և «Մեծ համրի» առաջին տասնյակի մյուս ստեղծագործողների անունների կողքին[10]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1913. Հորեղբոր բնակարանը (Պիտեր Չարդինինի հետ համատեղ)
  • 1913. Արյունոտ փառք
  • 1913. Անտառային հեքիաթ
  • 1913. Կանացի հոգու մթնշաղ
  • 1914. Ահա սլանում է փոստային եռյակը
  • 1914. Ազատ թռչուն
  • 1914. Մեծ քաղաքի երեխան
  • 1914. Նրա հերոսական սխրանքը
  • 1914. Կյանքը մահվան մեջ
  • 1914. Համր վկաները
  • 1914. Փա՛ռք մեզ, մահ թշնամուն
  • 1914. Արցունքներ
  • 1914. Չար գիշեր
  • 1915. Անուրջներ
  • 1915. Մարգարտյա վզնոցը
  • 1915. Դարի երեխաները
  • 1915. Լեոն Դրեյ
  • 1915. Այրված թևեր
  • 1915. Երգ հաղթական սիրո
  • 1915. Կանանց սրտերի նվաճողը
  • 1915. Մահից հետո
  • 1915. Հավերժական գիշերվա երջանկությունը
  • 1915. Հազար երկուերորդ խորամանկություն
  • 1915. Իրինա Կիրսանովա
  • 1915. Բորիս և Գլեբ եղբայրներ
  • 1915. Ես՝ թագավոր, ես՝ ստրուկ, ես՝ որդ, ես՝ Աստված
  • 1916. Ուսանող Պևցովի հարսնացուն
  • 1916. Մարդկային անդունդներ
  • 1916. Կառապա՛ն, մի՛ քշիր ձիերին
  • 1916. Շատերից մեկը
  • 1916. Լուսնային գեղեցկուհի
  • 1916. Լինայի արկածները Սոչիում
  • 1916. Ծեր ըմբիշի անգղ
  • 1916. Կապույտ ծովի հեքիաթը
  • 1916. Բրոնսկի քույրեր
  • 1916. Կյանք հանուն կյանքի
  • 1916. Խորհրդավոր աշխարհ
  • 1916. Էկրանի թագուհին
  • 1916. Կոտրված շղթաներ
  • 1916. Նինա
  • 1916. Նելլի Ռաինցևա
  • 1916. Կախարդուհին
  • 1917. Փարիզի թագավորը
  • 1917. Նաբաթ
  • 1917. Հեղափոխականը
  • 1917. Մեռնող կարապը
  • 1917. Հանուն երջանկության (չի հասցրել ավարտել)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Соболев Р. П. Люди и фильмы русского дореволюционного кино. — М.: Искусство, 1961. — С. 96—111. — 175 с.
  • Зоркая Н. М. История советского кино. — СПб.: Алетейя, 2005. — С. 58—68. — 544 с.
  • Гращенкова И. Н. Кино Серебряного века. Русский кинематограф 10-х годов и Кинематограф Русского послеоктябрьского зарубежья 20-х годов. — М.: Издатель А.А. Можаев, 2005. — С. 248—255. — 432 с.
  • Устюгова В. В. Стиль модерн в раннем русском кинематографе (на примере творчества Е. Ф. Бауэра) // Вестник Пермского университета. —Пермь, 2005. — В. 5. — С. 133—150.
  • Короткий В.М. Операторы и режиссёры русского игрового кино. 1897—1921. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 34—53. — 430 с.
  • Цивьян Ю. Бауэр Евгений Францевич // Великий Кинемо: Каталог сохранившихся игровых фильмов России (1908—1919) / Сост.: В. Иванова, В. Мыльникова, С. Сковородникова, Ю. Цивьян, Р. Янгиров. — М.: Новое литературное обозрение, 2002. — С. 498—500. — 568 с.
  • Е. Ф. Бауэр: pro et contra. Евгений Францевич Бауэр в оценках современников, коллег, исследователей, киноведов. Антология / Сост., комментарии Н. С. Скороход, О. А. Ковалова, С. А. Семенчук. — СПб.: Платоновское философское общество, 2016. — 960 с.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոմիկ դերասան, կատակախոս, զվարճախոս մարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #141034890 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Ժորժ Սադուլ Կինոյի ընդհանուր պատմություն. — Մոսկվա: Արվեստ, 1958. — Т. 3. — С. 178.
  4. Վ. Մ. Կորոտկի «Ռուսական խաղային կինոյի օպերատորներն ու ռեժիսորները», 1897—1921, Մ.: Կինոարվեստի գիտահետազոտական ինստիտուտ, 2009։ Էջ 34—53: 430 էջ
  5. Евгений Францевич Бауэр Արխիվացված 2021-05-07 Wayback Machine // Театр и сад «Эрмитаж» Якова Щукина в лицах и исторических фактах.
  6. «Утро России», 28 апреля 1910, - «Декоратор-авиатор».
  7. Соболев, 1961, էջ 96—111
  8. Зоркая, 2005, էջ 58—68
  9. Соболев, 1961, էջ 97
  10. 10,0 10,1 Зоркая, 2005, էջ 58
  11. Гращенкова, 2005, էջ 249
  12. Великий Кинемо, 2002, էջ 498

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Բաուեր (անգլ.) Internet Movie Database կայքում
  • Аркус Любовь. «Евгений Бауэр». Проект «Чапаев» журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  • «Нея Зоркая, «Светопись» Евгения Бауэра». www.screenwriter.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. на сайте «Сценарист.ру»
  • «Кинорежиссёр Евгений Бауэр». www.portal-slovo.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. на сайте portal-slovo.ru
  • http://www.davidbordwell.net/blog/category/directors-bauer/
  • http://periodika.digitale-sammlungen.de/wsa/Blatt_bsb00051019,00247.html by N. Drubek-Meyer, «Der Film als Leben nach dem Tode (Evgenij Bauėrs Posle smerti, 1915).» Wiener Slawistischer Almanach 60, 2007, pp 457–273.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Բաուեր» հոդվածին։