Նինա (ֆիլմ, 1916)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա
Երկիր Ռուսական կայսրություն
Ժանրդրամա
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Բաուեր
Սցենարի հեղինակՎասիլի Գոնչարով
ԴերակատարներԶոյա Բարանցևիչ
ՕպերատորԲորիս Զավելև
ԵրաժշտությունԱնդրեյ Արենդս
ԿինոընկերությունԽանժոնկովի առևտրային տուն

Նինա (ռուս.՝ Нина), ռուսական գեղարվեստական համր ֆիլմ, որը նկարահանվել է 1916 թվականին ռեժիսոր Եվգենի Բաուերի կողմից։ Էկրան է բարձրացել 1916 թվականի նոյեմբերի 27-ին[1][2]։ Այլ անուններ՝ «Նինա Աստաֆևա» և «Երիտասարդ աղջկա ողբերգությունը»։ Ֆիլմը չի պահպանվել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Աստաֆևան, ով հանգստանում էր Կովկասում, ծանոթանում է իշխան Ռոկոտովի հետ։ Նինան դառնում է իշխանի հարսնացուն։

Մի օր խնջույքից և պարից հետո Նինան մենակ է մնում փեսացուի հետ։ Իշխանը, չնայած երիտասարդ աղջկա դիմադրությանը, տիրում է նրան։ Իշխանը բազմիցս աղաչում է ներել իրեն, բայց Նինան անդրդվելի է և չի ներում։ Հաջորդ տարի նա կրկին մեկնում է Կովկաս։ Ռոկոտովը կրկին ներողություն է խնդրում, սակայն դարձյալ խիստ մերժում է ստանում։ Հերթական բացատրությունից հետո Ռոկոտովը ժայռից նետվում է ծովը։ Նրան հաջողվում է փրկել, և իշխանին անգիտակից վիճակում բերում են Նինայի տուն։ Այդ ժամանակ Նինան հասկանում է, որ Ռոկոտովի հանդեպ սերը չի մարել, և ներում է նրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Զոյա Բարանցևիչ Նինա Աստաֆևա
Կոնստանտին Ջեմարով իշխան Ռոկոտով
Անդրեյ Գրոմով Նինայի քեռին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պրոյեկտոր» ամսագրի գրախոսը նշել է. «Սյուժեն անհաջող է. այն ունի տիպիկ կինեմատոգրաֆիական «հորինվածք»։ Բացի այդ՝ այն ձգձգված է։ Վատ չեն խաղում, ֆիլմը ներկայացված է հանգամանորեն, բայց ընդհանուր տպավորությունը, լավագույն դեպքում, բավարար է»[3][4]։

Դերասանուհի և սցենարիստ Զոյա Բարանցևիչը կարծում էր, որ «Նինա Աստաֆևա» և «Նելլի Ռաինցևա» ֆիլմերում ռեժիսոր Բաուերը հեռացել է «արտաքին գեղեցկությունից», զուտ արտաքին ձևից և ուշադրությունը կենտրոնացրել է բովանդակության վրա[5][6]։

Կինոյի պատմաբան Վենիամին Վիշնևսկին ֆիլմը նշել է որպես «երաժշտության հիման վրա հոգեբանական դրամա ստեղծելու փորձ՝ հատուկ գրված երաժշտական սցենարով»[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вишневский В.Е. Художественные фильмы дореволюционной России. — М.: Госкиноиздат, 1945. — С. 106. — 194 с.
  • Баранцевич З.Ф. Люди и встречи в кино // Кино и время. Вып. 4. — М.: Госфильмофонд, 1965. — С. 160—162.
  • Короткий В.М. Операторы и режиссёры русского игрового кино. 1897—1921. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 50—51. — 430 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Вишневский, 1945, էջ 106
  2. Короткий, 2009, էջ 50
  3. «Проектор», 1916, № 23 , с. 13.
  4. Короткий, 2009, էջ 50
  5. Короткий, 2009, էջ 51
  6. Баранцевич, 1965, էջ 160