Ալեքսանդր Խանժոնկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Խանժոնկով
ռուս.՝ Александр Алексеевич Ханжонков‎
Ծնվել էօգոստոսի 8, 1877(1877-08-08)
ԾննդավայրՆիժնյայա Կրինկա, Q15162359?, Miussky Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 26, 1945(1945-09-26) (68 տարեկան) կամ սեպտեմբերի 25, 1945(1945-09-25)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՅալթա, Ղրիմի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունCossack school Novotcherkassk?
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և organizer of film production
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի շքանշան
IMDbID ID 0151946

Ալեքսանդր Ալեքսեևիչ Խանժոնկով (ռուս.՝ Александр Алексеевич Ханжонков, օգոստոսի 8, 1877(1877-08-08), Նիժնյայա Կրինկա, Q15162359?, Miussky Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1945(1945-09-26) կամ սեպտեմբերի 25, 1945(1945-09-25)[1], Յալթա, Ղրիմի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, ռեժիսոր և սցենարիստ, ռուսական կինեմատոգրաֆի պիոներներից մեկը։ Հայտնի է «Սևաստոպոլի պաշտպանություն» ֆիլմով, որը եղել է Ռուսաստանի առաջին լիամետրաժ ֆիլմը։ Սատարել է Լադիսլավ Ստարևիչին, որն ստեղծել է ֆիլմեր տիկնիկային անիմացիայի տեխնիկայով։ Խանժոնկովը մինչև 1926 թվականն աշխատել է որպես խորհրդատու Պետկինոյում, ինչից հետո նրան արգելվել է աշխատել կինոյի բնագավառում[2] ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանժոնկովը ծնվել է Վոյսկա Դոնսկի շրջանի փոքրիկ գյուղում (ներկայում՝ Մակեևկա, Դոնեցկի մարզ) Դոնի կազակների ազնվական ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալեքսեյ Պետրովիչ Խանժոնկովը, կալվածատեր էր, որը սնանկացել է։ Մայրը՝ Պարասկևա Սերգեևնա Խանժոնկովան (օրիորդական ազգանունը՝ Դմիտրիևա) ծնվել է գնդապետի ընտանիքում, որը ունեցել է «Զինգեր» խանութ Մոսկվայում։ Ազնվական տիտղոսը առաջին անգամ շնորհվել է Ալեքսանդրի նախապապին՝ Վասիլի Խանժոնկովին[3][4][5]։

Ալեքսանդր Խանժոնկովը սովորել է Նովոչերկասկի կազակական դպրոցում, որը 1986 թվականին ավարտելուց հետո ուղարկվել է ծառայելու Մոսկվայում։ Նա մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, որը բացասական ազդեցություն է ունեցել նրա առողջության վրա[3][5]։ 1905 թվականին առողջական խնդիրների պատճառով զինվորական ծառայությունից հեռանալուց հետո դիտել է Լյումիեր եղբայրների «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմը[6]։ Դրա շնորհիվ նա սկսել է հետաքրքրվել կինոարտադրությամբ և աշխատել այդ ոլորտում որպես պրոդյուսեր և ռեժիսոր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Խանժոնկովն ստեղծել է Ռուսաստանի առաջին կինոընկերությունը՝ Ա․ Խանժոնկով և Co., որի հիմնական ֆինանսավորողը եղել է հեղինակավոր բանկիր և Ռուսաստանի պետական խորհրդի անդամ Իվան Օզերովը։ Առաջին աշխատանքները նկարահանվել են Ժորժ Մելիեսի ոգով և մնացել Ալեքսանդր Դրանկովի աշխատանքների ստվերում։ Դրակովը շարունակել է մնալ որպես մրցակից մինչև 1917 թվականի հեղափոխությունը[7]։

1911 թվականին Խանժոնկովի կինոընկերությունն ստացել է լայն ճանաչում «Սևաստոպոլի պաշտպանությունը» ֆիլմի շնորհիվ, որը եղել է Ռուսաստանի առաջին լիամետրաժ ֆիլմը և նույնչափ նշանակալի էր տեխնիկական տեսանկյունից։ 1912 թվականի վերջին Խանժոնկովը հիմնադրել է մշտական ստուդիա Մոսկվայում և հետագա մի քանի տարիների ընթացքում արտադրել ավելի քան հարյուր ֆիլմ[8][9]։ Այս ժամանակահատվածում Խանժոնկովի աշխատանքների մեծ մասը «գրեթե անտեսանելի էր ռուս հասարակությանը» և հաճախ ձգտում էր արիստոկրատական զգացմունքների կամ հանդիսանում էին 19-րդ դարի ռուսական մեծ վեպերի էկրանավորմներ[10][11]։ Այնուամենայնիվ, Խանժոնկովն օգնել է ստեղծել բազմաթիվ չափանիշներ ռուսական կինոյի արտադրության մեջ. ռուսական կինոյի ոլորտում արհեստական լույսի առաջին հաստատված օգտագործումը եղել է Խանժոնկովի վավերագրական ֆիլմերում[9]։

Ռուսական հեղափոխության ժամանակ Խանժոնկովը Ռուսաստանից փախել է Կոստանդնուպոլիս և Վիեննա, և չնայած նախինում պատկանել էր ազնվականական ընտանիքի, 1923 թվականին հրավիրվել է ԽՍՀՄ և վերադարձից հետո դարձել խորհրդային նոր կինոստուդիայի՝ Պրոլետկինոյի տնօրենը, իսկ ավելի ուշ աշխատել որպես խորհրդատու Պետկինոյում։ Խորհրդային Միությունում նրա կարիերան ավարտվել է 1926 թվականին․ նա ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից Պրոլետկինոյում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի պատճառով, և այլևս չի աշխատել կինոյի բնագավառում։ Խանժոնկովը իր հետագա կյանքն անցկացրել է Յալթայում, ապրել է պետական կենսաթոշակով։ Այնտեղ նա վերապրել է Ղրիմի նացիստական օկուպացիան 1941-1944 թվականներին և մահացել է Յալթայում 1945 թվականի սեպտեմբերի 26-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Peter Rollberg (2016). Historical Dictionary of Russian and Soviet Cinema. — Rowman & Littlefield, p. 3 978-1-4422-6842-5
  3. 3,0 3,1 Irina Orlova (2007). Dedicate My Life to Cinema. — Donetsk: Promin, 127 pages (Biography)
  4. Interview with Aleksandr Khanzhonkov's grandaughter Irina Orlova from the Evening Donetsk newspaper № 73, May 18, 2007 (in Russian)
  5. 5,0 5,1 Maxim Medvedev. A slave of cinema in the garden of the parting paths Արխիվացված 2022-02-18 Wayback Machine article at Chastny Korrespondent, August 8, 2014 (in Russian)
  6. Prominent Russians: Aleksansdr Khanzhonkov in Russiapedia
  7. Leyda, Jay (January 1947). «Prologue to the Russian Film (Part Two)». Hollywood Quarterly. 2 (2): 171.
  8. F. Jahn, Hubertus (1944). «For Tsar and Fatherland? Russian Popular Culture and the First World War». Cultures in Flux. Princeton University Press. էջ 141.
  9. 9,0 9,1 Cavendish, Philip (April 2004). «The Hand That Turns the Handle: Camera Operators and the Poetics of the Camera in Pre-Revolutionary Russian Film». The Slavonic and East European Review. 82 (2): 214.
  10. Gaines, Jane (Spring 1995). «Revolutionary Theory/Prerevolutionary Melodrama». Discourse. 17 (3): 103.
  11. Tsivian, Yuri (1991). Early Cinema in Russian and its Cultural Reception. էջ 132.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ханжонков А. А. Первые годы русской кинематографии. — М., Л.: Искусство, 1937.
  • Кузнецова М. Александр Ханжонков. Жизнь за кадром // Профиль. — 1997. — № 29.
  • Янгиров Р. К биографии А. А. Ханжонкова: Новый ракурс // Киноведческие записки. — 2001. — № 55.
  • Гращенкова И. Н. Кино Серебряного века. Русский кинематограф 10-х годов и кинематограф Русского послеоктябрьского зарубежья 20-х годов. - М., 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Խանժոնկով» հոդվածին։