Jump to content

Մեռնող կարապը (ֆիլմ, 1917)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռնող կարապը
ԵրկիրՌուսական կայսրություն
Ժանրդրամա
Թվական1917
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Բաուեր
Սցենարի հեղինակԶոյա Բարանցևիչ
ԴերակատարներՎերա Կարալի
ԿինոընկերությունԽանժոնկովի առևտրային տուն
Տևողություն49 րոպե[1]
 The Dying Swan (1917 film) Վիքիպահեստում

Մեռնող կարապը (ռուս.՝ Умирающий лебедь), ռուսական գեղարվեստական համր ֆիլմ, որի ռեժիսորն է Եվգենի Բաուերը։ Թողարկվել է 1917 թվականի հունվարի 17-ին[2][3]։

Համր պարուհի Գիզելան ծանոթանում է Վիկտորի հետ և սիրահարվում նրան։ Թվում է, թե Վիկտորը փոխադարձաբար սիրում է նրան, բայց շուտով պարուհին նրան տեսնում է ուրիշի հետ։ Գիզելային մեռնող կարապի դերում տեսնելուց հետո նկարիչ Գլինսկին, որը ձգտում է նկարում մահ պատկերել, պարուհուն օգտագործում է որպես բնորդուհի։ Գլինսկին նրան նկարում է կարապի հագուստով, Գիզելայի աչքերում՝ խոր վշտի արտահայտություն։ Բայց երբ Վիկտորը զղջում է և ներվում Գիզելայի կողմից, նկարիչը նկատում է, որ այդ ողբալի արտահայտությունն անհետանում է։ Այդ ժամանակ նա խեղդում է պարուհուն և թողնում նրան «մեռնող կարապի» դիրքում։

«Մեռնող կարապը» (1917)
Դերասան Դեր
Վերա Կարալի Գիզելա
Ալեքսանդր Խերուվիմով Գիզելայի հայրը
Վիտոլդ Պոլոնսկի Վիկտոր Կրասովսկի
Անդրեյ Գրոմով Վալերի Գլինսկի
Իվան Փերեսթիանի Գլինսկու ընկերը

Թողարկման տարում ֆիլմը առաջացրել է մի շարք շահագրգիռ հրապարակումներ[4][5]։ Մասնավորապես, «Թատերական թերթի» մեկնաբանը գրել է. «Այս անգամ պարոն Բաուերը հատկապես հետաքրքիր է ոչ թե տաղավարներով, այլ նրբաճաշակ բնույթով»[6]։ «Թատրոնների տեսություն»-ում նշվել է. «Պիեսի բովանդակությունը բավականին հետաքրքիր է, և ֆիլմը նայվում է հետաքրքրությամբ»[7]։

«Կինե-ամսագիրն» այսպես է գնահատել ֆիլմը.

Ֆիլմը շատ հաջող է արված։ Աչք է շոյում Սոչիի հրաշալի բնությունը, որտեղ նկարահանվել է այս ֆիլմը, լարված ուշադրություն է առաջացնում ռեժիսորի հարուստ և հետաքրքիր հնարամտությունը ֆանտաստիկ դրվագների արտադրության մեջ։ Բայց նոր ֆիլմի ամենահետաքրքիրը, իհարկե, տիկին Կարալիի պարն է»[8]

«Կինեմատոգրաֆիայի տեղեկագրում» Վ. Վերոնինը մատնանշել է դերասանական խաղը և ռեժիսորական գյուտերը:

Վ. Ա. Կարալիի լավ գործընկերը Ա. Ա. Գրոմովն էր՝ խելագար նկարչի դերում։ Նկարիչը հանդես եկավ լավ դիմահարդարմամբ և մտածված, ամուր ժեստով։ Ցանկալի է միայն ավելի մեծ հարված խեղդամահ անելու տեսարանում։ Ֆիլմը տպավորիչ է։ Երրորդ գործողության մեջ ռեժիսորին հաջողվում է ստեղծել սարսափի տրամադրություն Գիզելայի քնի տեսարանում[9]

Կինոյի պատմաբան Վ. Վիշնևսկին գրել է. «Անհեթեթ և մտացածին սյուժե. հետաքրքիր է հիմնականում դերասանական խաղը»[2]։ Կինոգետ Նեա Զորկայան ֆիլմը գնահատել է որպես «դեկադենտական նախշ՝ ցածրարվեստ հիմքի վրա»[10]։

Երբ դավաճանության համար զղջացող Վիկտորը կրկին համր գեղեցկուհու ոտքերի մոտ է, և սենյոր Կերուբինոն համաձայն է ամուսնության հետ, հատուցումը դառնում է ամբողջովին անկումային։ Մոլագար Գլինսկին խեղդում է իր բնորդին... Խելագարը Գիզելայի աչքերում չէր տեսնում վշտի սովորական արտահայտությունը (չէ որ նա այժմ Վիկտորի հետ է)։ Խեղդելով դժբախտին՝ նա ջղաձգորեն նետվում է դեպի մոլբերտը, որպեսզի դրոշմի իրական մահվան խաղաղությունը... Դրդապատճառը զուտ անկումային է։ Այդպիսին են նաև Գլինսկու արհեստանոցի մթնոլորտը, կահավորանքը, ինչը ընդհանուր առմամբ կիրառվում է ֆիլմի ցածրաճաշակ, արհեստական, զբոսայգու դեկորի վրա...

Նման գնահատականի հետ կտրականապես համաձայն չէ կինոգետ և ռեժիսոր Օլեգ Կովալովը։ Նա ֆիլմն անվանել է «ռուսական էկրանի ամենաէպատաժային ֆիլմերից մեկը»։ Նա գրել է. «Դրա մեջ պարզապես այլ բան չկա` բացի դեկադենտությունից»[11]։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1917 թվականի հունվարի 30-ին (հունվարի 17-ին Գրիգորյան տոմարով)[2][3]։
  • Նկարահանումներն իրականացվել են Սոչիի շրջակայքում[12]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вишневский В.Е. Художественные фильмы дореволюционной России. — М.: Госкиноиздат, 1945. — С. 119. — 194 с.
  • Зоркая Н.М. На рубеже столетий. У истоков массового искусства в России 1900—1910 годов. — М.: Наука, 1976. — С. 240—241. — 298 с.
  • Великий Кинемо: Каталог сохранившихся игровых фильмов России (1908—1919) / Сост.: В. Иванова, В. Мыльникова, С. Сковородникова, Ю. Цивьян, Р. Янгиров. — М.: Новое литературное обозрение, 2002. — С. 355—357. — 568 с.
  • Гращенкова И.Н. Кино Серебряного века. Русский кинематограф 10-х годов и Кинематограф Русского послеоктябрьского зарубежья 20-х годов. — М., 2005. — С. 249—250. — 432 с.
  • Гращенкова И.Н. Серебряный век. В поисках лица // Искусство кино. — 2007. — № 4. — С. 106—114.
  • Матич О. Вера Каралли в роли «Умирающего лебедя» // Эротическая утопия. Новое религиозное сознание и fin de siecle в России = Erotic Utopia: The Decadent Imagination Russia's Fin de Siecle / Пер. с англ. Е. Островская. — М.: Новое литературное обозрение, 2008. — С. 320—330. — 400 с.
  • Короткий В.М. Операторы и режиссёры русского игрового кино. 1897—1921. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 42—43. — 430 с.
  • Ковалов О. Danse macabre по-русски // Сеанс. — 2011. — № 45/46. — С. 233—241. Архивировано из первоисточника 3 հունվարի 2019.
  • Трофименков М. Умирающий лебедь. Первый русский фильм ужасов // Коммерсант. — 2016. — № 2. — С. 12. Архивировано из первоисточника 20 հունվարի 2019.
  • Семерчук В.Ф. О кино России 1908—1919 годов // Е. Ф. Бауэр: pro et contra. Евгений Францевич Бауэр в оценках современников, коллег, исследователей, киноведов. Антология / Сост., комментарии Н. С. Скороход, О. А. Ковалова, С. А. Семенчук. — СПб.: Платоновское философское общество, 2016. — С. 750—766. — 960 с. — (Русский путь).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Вишневский, 1945, էջ 119
  3. 3,0 3,1 Великий Кинемо, 2002, էջ 355
  4. Великий Кинемо, 2002, էջ 355—357
  5. Короткий, 2009, էջ 51
  6. Театральная газета, 1917, № 1/2, c. 15.
  7. Обозрение театров, 1917, № 3360, с.16.
  8. Кине-журнал, 1917, № 1/2, с.72—73.
  9. Вестник кинематографии, 2017, № 123, с. 13—14.
  10. Зоркая, 1976, էջ 240
  11. Ковалов, 2011, էջ 237
  12. Великий Кинемо, 2002, էջ 356

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Любовь Аркус. «Умирающий лебедь» (ռուսերեն). Проект журнала «Сеанс». Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեռնող կարապը (ֆիլմ, 1917)» հոդվածին։