Իվան Փերեսթիանին խորհրդային կինեմատոգրաֆիայի ստեղծողներից է։ Նկարահանել է «Արսեն Ջորջիաշվիլի» («Գեներալ Գրյագնովի սպանությունը», 1921) պատմա-հեղափոխական ֆիլմը։ Նրա ամենանշանավոր աշխատանքը «Կարմիր սատանի ճտերը» (ըստ Պ․ Ա․ Բլյախինի վիպակի, 1923) հերոսա-ռոմանտիկական արկածային կինոնկարն է։ Այլ ֆիլմերից են՝ «Սուրամի բերդը» (1923), «Երեք կյանք» (1925)։ 1929-1932 թվականներին աշխատել է «Հայկինո»-ում (այժմ՝ «Հայֆիլմ»), ուր ստեղծել է «Զամալու» (1928, սցենարը՝ Իվան Փերեսթիանիի), «Անուշ» (ըստ Թումանյանի, սցենարը Իվան Փերեսթիանիի, 1930), «Անբանը» (սցենարը՝ Իվան Փերեսթիանիի և Գրիգոր Չախիրյանի), «Լույս և ստվերներ» (երկուսն էլ՝ 1933) գեղարվեստական, «Տուրիստական Հայաստան» (1934, սցենարը Իվան Փերեսթիանիի) վավերագրական և այլ ֆիլմեր։ 1933 թվականին վերադարձել է Թիֆլիսի կինոստուդիա, հիմնականում հանդես եկել որպես կինոդերասան։ Նկարահանվել է «Արսեն» (1937), «Գեորգի Սաակաձե» (1942-1943), «Դավիթ-Բեկ» (1944, «Հայկինո») և այլ ֆիլմերում։
↑ 1,01,1Իվան Փերեստիանիին վերագրում են իտալական ծագում[2][3][4]։ Այլ տվյալներով՝ Փերեստիանին ունի ղրիմյան հույնի (ռումեյներ էթնիկական խմբի) արմատներ[5][6]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։