Քննարկում:Իվան Փերեսթիանի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետաքրքիր է, որ հայերեն և վրացերեն աղբյուրներում նշված է, որ այս մարդը ծագումով իտալացի է, իսկ օրինակ Վիքիպեդիայի անգլերեն և մի քանի այլ հոդվածներում նշված է, որ հույն է, սակայն որևէ աղբյուր չի նշված: Անգլերեն հոդվածի հղման մեջ ազգության մասին ոչինչ չի ասվում: Զարմանալի է նաև հայերենում Փերեսթիանի տարբերակը: Իտալական, հունական, ռուսական այբուբենում չունեն Փ և Թ տառերը: Վրացական այբուբենն ունի, սակայն նրանք գրում են Պերեստիանի, իսկ այդ դեպքում ինչու Փերեսթիանի:--Որոտ (քննարկում) 09:19, 28 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Փերեսթիանի ձևը գալիս է ՀՍՀ-ից (փակագծերում կա նաև Պերեստիանի ձևը)։ Այնտեղ ազգությունը նշված է իտալացի։ Ազգությունը մեզ մոտ փոխվել է այս խմբագրմամբ։ Գուցե Vahe-ն ինչ-որ աղբյո՞ւր գիտի։ --23artashes (քննարկում) 10:06, 28 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Vahe ջան, այստեղ փոքրիկ քննարկում է գնում, որտեղ պարզաբանման կարիք կա։ --@ջեօ (քնն․) 08:13, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Իրականության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ իմ կողմից Փերեստիանիին որպես վրացախոս հույն մատնանշելը շատ վիճարկելի է, այստեղ դեր են խաղացել նրա գործունեության վրացական էտապը և վրացականին նման ազգանունը։ Իրականում Փերեստիանին ծագմամբ մերձազովյան հույների ռումեյներ էթնոլեզվաբանական խմբից է. մի շարք աղբյուրներում նրան որպես իտալացի մատնանշելը կապված է «ռումեյներ» ինքնաանվանման սխալ թարգմանմամբ. այն բառացի թարգմանվում է որպես «հռոմեացի», ինչը բյուզանդական (կամ արևելահռոմեական) ժառանգության արդյունք է։ Փերեստիանի և Պերեստիանի ձևերի ընտրության հարցում գտնում եմ, որ ճիշտը ռուսերենից (միաժամանակ՝ նաև հունարենից) տառադարձումն է։ — Vahe քնն. 11:04, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Աղբյուրներ, որոնք մատնանշում են նրա՝ մերձազովյան հույն լինելը՝ 1, 2։ Այլ աղբյուրներ նշում են նրա նախնիների շարքում վենետիկյան ծագման ղրիմյան իտալացիների հետ՝ 1, 2: Այսուհանդերձ գործչի ի ծնե անուն-ազգանունը (Եննիս Նիկոլաս Պերեստիենիս) հակում է ավելի շատ հունականի։ — Vahe քնն. 11:33, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Vahe ջան, այդ դեպքում քեզ կխնդրեմ նրա ազգության վերաբերյալ երկու տեսակետներն էլ գրել հոդվածում։ Կխնդրեմ նաև հոդվածում նման վիճելի փոփոխություններ էլ չանել։ Եթե Որոտ մասնակիցն այդ մասին չգրեր, երևի մենք այդպես էլ չէինք իմանա, որ նման վիճելի փոփոխություն է տեղի ունեցել։ --@ջեօ (քնն․) 17:23, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Vahe ջան, հիանալի է, որ քննարկումը հիշեցրիր։ Մեր պայմանավորվածությունն այդպես էլ օդում մնաց։ Հոդվածում բացակայում են ազգության վերաբերյալ երկրորդ տեսակետը։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 11:33, 2 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

GeoO ջան, ի՞նչ կարծիքի ես, այս տեսքով հարմար է: — Վահե քնն. 12:24, 2 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]