Եղիշե Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղիշե Բաղդասարյան
Եղիշե Բաղդասարյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է1881
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1919
Արմավիր, Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար և հասարակական գործիչ

Եղիշե Ալեքսանդրի Բաղդասարյան (1881, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1919, Արմավիր, Ռուսաստան), հայ կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Բաղդասարյանը ծնվել է 1881 թվականին Շուշիում: 1901 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում Ա. Լյադովի դասարանում: Կովկասի հայաբնակ քաղաքներում ստեղծել և ղեկավարել է երգչախմբեր, ժողգործիքների նվագախմբեր, հանդես եկել համերգներով: 1910-ական թվականներին հիմնադրել և գլխավորել է Մոսկվայի հայկական երգչախմբային ընկերությունը[1]: Դասավանդել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: Բաղդասարյանի մասնակցությամբ կազմվել և հրատարակվել են Հովհաննես Այվազովսկու հիշատակին նվիրված «Գեղարվեստական ալբոմը» (1903), «Արցունքներ» գրական-գեղարվեստա-երաժշտական ժողովածուն (1907)[2][3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է երգերի, խմբերգերի, ռոմանսների, «Քրիստոս» օրատորիայի, ժողովրդական երգերի և շարականների դաշնակումների: Ստեղծագործություններն աչքի են ընկնում քաղաքային-ժողովրդական բնույթի մեղեդայնությամբ։ Պահպանվել է նրա ստեղծագործական ժառանգության մեկ մասը միայն:

Օպերաներ

Մանկական երաժշտական ստեղծագործություն

Խմբերգեր

  • «Աղջի բախտավոր» («Անուշ»)
  • «Կործանվեցավ չարն իսպառ» («Արտավազդ Բ»)

Երգ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Եղիշե Բաղդասարյան | Music of Armenia»։ www.musicofarmenia.com (հայերեն)։ Վերցված է 2017-02-11 
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Եղիշե Բաղդասարյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-02-11