Սկսել է տպագրվել 1890-ական թվականներին «Աղբյուր», «Տարազ», «Լումա» և այլ պարբերականներում։ Լույս է ընծայել «Խոլեր» (1892) վոդևիլը, «Ամուրին» (1898) երգիծաբանական պատկերը, «Բանաստեղծություններ» (1899) ժողովածուն, «Մելիք Բեգլար» (1900), «Մելիք Ցուսուֆը» (1900), «Գալի Մահրասան» (1902), «Մուսա» (նվագ 1-2, 1902-1904), «Հազարան բլբուլ» (1903) պոեմները։ Գրել է նաև «Արտավազդ Բ» (1904) պատմական ֆեերիան և «Համառոտ ստուգաբանություն հայոց աշխարհաբար լեզվի» (1904) աշխատությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 233)։