Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկ, սովորել Մխիթարյան միաբանության Ս. Ղազար վանքում, ընդունել հոգևորական կոչում, զբաղվել բանասիրությամբ ու թարգմանություններով։ Հունարենից թարգմանել, հայերեն տեքստերի հետ համեմատել և առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել է Հովհան Ոսկեբերանի «Ճառերը» (հ. 1-2, 1818), բնագրից թարգմանել է Հոմերոսի«Իլիականը» (1843), «Ոդիսականը» (1848), Պլուտարքոսի «Զուգակշիռքի» վեց հատորները (1832-1834) և այլն։ Բացի վերոհիշյալ թարգմանական գործերից, հրատարակել է նաև ինքնուրույն երկեր, ինչպես՝ «Դպրութիւն նամակաց ի լեզու գրաբար և աշխարհաբար» (Վենետիկ, 1805), «Իմաստություն մարդկային, որ կը սովրեցնե մարդուս խելքը աղեկի բանեցնել, կատարյալ մարդ ըլլալ և մեծության հասնիլ» (Վենետիկ, 1833) և այլն[3]։
Հայ կլասիցիստական գրականության մեջ նշանակալի երևույթ են «Տարեգրութիւն ի մեծն Մխիթարայ աբբայ» պոեմը, «Ի սուրբն Դաւիթ մարգարէ», «Ողբերգութիւն Ադլմսեհի. երգ», «Առ Հայաստան խրախոյս» գործերը (հրտ.՝ «Տաղք Մխիթւսրեան վարդապետաց», հ.2, 1853):
Մահացել է 1848 թվականի սեպտեմբերի 23-ին Վենետիկում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 202)։