Եղիա Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիա Գասպարյան
Ծնվել է1893[1][2]
Վախճանվել է1948[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ և գրող
Ժանրդիմապատկեր և բնանկար
ԱշակերտներՀարություն Կալենց[1]
Եղիա Գասպարյան Վիքիդարանում

Եղիա Գասպարի Գասպարյան (1893, գյուղ Միատուն (Խարբերդ) - 1948), հայ նկարիչ և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Գասպարյանի ընտանիքը գաղթել է Հալեպ։ Փարիզում մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադարձել է Հալեպ, զբաղվել ուսուցչությամբ (նրան աշակերտել է Հարություն Կալենցը)։ Այնուհետև մեկնել է Նյու Յորք, սովորել Գեղարվեստի դպրոցում[3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարել է իմպրեսիոնիստական բնույթի դիմանկարներ[4] և բնանկարներ[5]։ «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1928), «Ինքնադիմանկար» (1928), «Հայ մայրը», «Գյուղի ճանապարհը» և այլ կտավներ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ամերիկահայ մամուլում տպագրվել են Գասպարյանի «Դալիլա», «Մաֆո», «Երուսաղեմի մեջ» և այլ պիեսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 694