Եկատերինե Սոխաձե
(Վերահղված է Եկատերինա Սոխաձեից)
Եկատերինե Սոխաձե | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1907 Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | 1984 |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1930) |
Պարգևներ |
Եկատերինե Սոխաձե (վրաց.՝ ეკატერინე სოხაძე; 3 (16) մարտի, 1907, Քութայիս - 1984), վրացի խորհրդային օպերային երգչուհի, սոպրանո[1]։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1946)[2]: Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1947)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկատերինա Սոխաձեն ծնվել է 1907 թվականի մարտի 3-ին (մարտի 16) Քութայիս քաղաքում։ 1922—1928 թվականներին սովորել է Քութայիսի երաժշտական տեխնիկումում։ 1930 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Օլգա Բախուտաշվիլի-Շուլգինայի դասարան)։ 1930 թվականից եղել է Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1952 թվականին թողել է բեմը։
Եկատերինա Սոխաձեն մահացել է 1984 թվականին։
Օպերային դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դաիսի», Զաքարիա Փալիաշվիլի — Մարո
- «Լադո Կեխցովելի», Գրիգորի Կիլաձե — Էթերի, Լելա
- «Ասք Տարիելի մասին», Շալվա Մշվելիձե — Նեստան-Դարեջան
- «Ասք Շոթա Ռուսթավելու մասին», Դիմիտրի Արակիշվիլի — Նինո
- «Պատարա Կախի» , Իվան Գոկիելի — Տուրպա
- «Աբեսալոմ և Էթերի», Զաքարիա Փալիաշվիլի — Էթերի
- «Պատգամավոր», Շալվա Թաքթաքիշվիլի — Դորա
- «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկի — Տատյանա
- «Պիկովայա դամա», Պյոտր Չայկովսկի — Լիզա
- «Օթելլո», Ջուզեպպե Վերդի — Դեզդեմոնա
- «Մադամ Բատերֆլայ», Ջակոմո Պուչչինի — Չիո-Չիո-սան
- «Կարմեն», Ժորժ Բիզե — Միքայելա
- «Խաղաղ Դոն», Իվան Ձերժինսկի — Նատալյա
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1946)
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1947) - Շալվա Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին» օպերային ներկայացման մեջ Նեստան-Դարեջանի դերերգի կատարման համար, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ СОХАДЗЕ Екатерина Тарасовна(չաշխատող հղում)
- ↑ СОХА'ДЗЕ Екатерина Тарасовна
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Театральная энциклопедия. Том 4/Глав. ред. П. А. Марков - М.: Советская энциклопедия, 1965. - 1152 стб. с илл., 76 л. илл.
Կատեգորիաներ:
- Մարտի 16 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- 1984 մահեր
- Սոպրանոներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի օպերային երգիչներ
- Վրացի սոպրանոներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ