Եկատերինա Բելյակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Բելյակովա
Ծնվել է1892[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1980[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի

Եկատերինա Բելյակովա (ռուս.՝ Екатерина Михайловна Белякова, 1892[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1980[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ, գեղանկարիչ և գծանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Բելյակովայի հայրը` Միխայիլ Բելյակովը (1850-1937 թվական), եղել է բանկային ծառայող, հինգ երեխաների հայր, գեղանկարների և գրքերի հավաքող, զբաղվել է գեղանկարչությամբ, դստրերին տվել է նկարչության առաջին դասերը։ 1909 թվականին Եկատերինա Բելյակովան ընդունվել է Մոսկվայի պետական արվեստի և արտադրական համալսարան։ Սովորել է Ստանիսլավ Նոակովսկու և Պ. Պաշկովի մոտ։ 1913 թվականին ավարտելով ուսումնարանը` իր ուսումը շարունակել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որտեղ նրա մանկավարժներն էին Նիկոլայ Կասատկինը, Ալեքսեյ Կորինը, Սերգեյ Միլորադովիչը և Սերգեյ Մալյուտինը։ 1917 թվականին ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը։ 1915 թվականին առաջին անգամ ցուցահանդեսում ցույց է տվել իր աշխատանքները։

1918-1919 թվականներին Սերգիև Պոսադում Խաղալիքների թանգարանում հավաքածու է հավաքել, կատարել է խաղալիքների ջրանկարչական ընդօրինակություններ և մանրամասնորեն նկարագրել է խաղալիքի վերաբերյալ մտահղացումները։ Ավելի ուշ Ե. Շտեյնբախի հետ միասին գրել է «Սերգիևի Պոսադի խաղալիքները» աշխատանքը»[2]։

1921-1924 թվականներից Պավել Կուզնեցովի մոտ գեղանկարչությամբ է զբաղվել։ 1924 թվականից եղել է «Մակովեց» միության մասնակից։

Եկատերինա Բելյակովան, հրաշքով խուսափելով բռնաճնշումից, որը հասել էր իր ընկերներին, խորապես հավատացյալ մարդ է դարձել։ Նա եղել է հիանալի զրուցակցուհի, իր ժամանակ նա շատ է պատմել արվեստի և նկարիչների մասին։ Զրկված տարիներին միայն արվեստով ապրելով` նա եղել է նրբազգաց և կարեկից մարդ։ Նրա բնակարանում աշխատանքային տարիներին հավաքել են ոչ միայն իր աշակերտակիցները` Կ. Պերրոտը, Ե. Շտեյնբախը, Զ. Օսկոլկովը, Գ. Խանդոժևսկայան, Ռ. Ֆլորենսկայան, պարուհի Վ. Բեկունովան, այլև մի շարք նշանավոր նկարիչներ, ինչպիսիք են Ս. Ռոմանովիչը, Ի. Սոբոլևը և արվեստագետ Վորոնովը։ Նրանք ներկայացումներ են բեմադրել` խաղալով Մոլիերի պիեսները և նույնիսկ բեմադրելով Բոկաչչոյի «Դեկամերոնը», նա հանգամանորեն դեկորացիաներ և կոստյումներ է պատրաստել։ Նրա մտերիմ ընկերուհին եղել է նկարչուհի Ռ. Ֆլորենսկայան, փիլիսոփա Պավել Ֆլորենսկու քույրը։ Ֆլորենսկայայի մահից հետո նրա գեղանկարչությունը պահպանվել է Ելենա Բելյակովայի կողմից։ Եկատերինան եղել է նկարազարդող, պատկերազարդել է Անդերսենի հեքիաթները, Միխայիլ Պրիշվինի «Փոքրիկ պատմվածքները» և այլն։ Նա պատկերազարդ օրագիր է վարել, որտեղ նա արձանագրել է իր կյանքի հատուկ իրադարձությունները։

Ելենա Բելյակովայի աշխատանքները պահվում են Ռուսական պետական թանգարանի, Պետական պատմական թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. Опубликована в альманахе «Панорама искусств». — М., 1980. — № 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]