Եգոր Առուստամյան (Մենակ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուստամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եգոր Առուստամյան (Մենակ) | |
---|---|
Ծնվել է | 1882 |
Ծննդավայր | Քռասնի, Վարանդա գավառ, Արցախ |
Մահացել է | սեպտեմբեր, 1903 թվական |
Մահվան վայր | Բասեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Եգոր Առուստամյան (Մենակ), (1882, գյուղ Քռասնի, Վարանդա գավառ, Արցախ - 1903, Բասեն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգոր Առուստամյանը ծնվել է 1882 թվականին, Արցախի Վարանդայի գավառի Քռասնի գյուղում։ 1900 թվականին ավարտել է Շուշիի Թեմական դպրոցը։ 1900 թվականից քարոզչական աշխատանք է տարել Բաքվի հայ բանվորների շրջանում։ 1902 թվականից տեղափոխվել է Կարս և սկզբում զբաղվել քարոզչական-նախապատրաստական աշխատանքներով։ ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեն նախ նրան հանձնարարել է շրջիկ-քարոզիչի գործը Կարսի մարզի գյուղերում և գավառներում, որը նա կատարել է մեծ հաջողությամբ։ 1902 թվականի աշնանը նա ՀՅԴ Կարսի կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ ծպտված անցել է Բասեն՝ պատրաստելու այնտեղից դեպի Սասուն զենքի ու զինամթերքի փոխադրման ճանապարհը, որի շրջանակներում նա երբեմն անցել է Խնուս, իսկ մի քանի անգամ էլ հասել մինչև Սասուն, այնուհետև կրկին վերադարձել Բասեն։
Երկրում Մենակը դիմավորել է զենք փոխադրող խմբերին և օգնել նրանց իրենց գործը անվտանգ կատարելու։ 1903 թվականի սեպտեմբերին Մենակը զոհվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ մղված կռվում, երբ փորձել է օգնության հասնել Օննիկ Նևրուզի (Հովհաննես Նևրուզյան) զինախմբին։ Նա գրել է բանաստեղծություններ։ Նրան է նվիրված Ավետիք Իսահակյանի՝ Մենակի (Ե. Առուստամյան) նվիրական ստվերին բանաստեղծությունը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), 2 հատորով, հատ. 1, Երևան, 2005։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ե. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2007։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Ա., Գ. հատ., Երևան, 1990։
- Թաշճեան Վ., Իշխանը (Վանայ Իշխանի կեանքն ու գործունէութիւնը), Երեւան, 1994։
- Սեպուհ, Դրուագներ Սասունի կռիւներէն. դէպի Սասուն, Կ. Պօլիս, 1910։