Դրակուլա (հեռուստասերիալ, 2020)
Դրակուլա | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա, սարսափ հեռուստասերիալ, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, ֆենթզի հեռուստասերիալ և վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր |
Ստեղծող | Ստիվեն Մոֆաթ[1] և Մարկ Գեթիս[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմք | Դրակուլա |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փոլ ՄաքԳիգան |
Գլխավոր դերերում | Ջոն Հեֆեռնան[1], Մորֆիդ Քլարք[1], Կլաս Բանգ[1], Մարկ Գեթիս[1], Դոլլի Ուելս, Մեթյու Բիրդ և Lydia West? |
Գործադիր պրոդյուսեր | Սյու Վերչյու |
Սցենարիստ | Մարկ Գեթիս և Ստիվեն Մոֆաթ |
Երաժշտություն | Դևիդ Առնոլդ |
Նկարահանման վայր | Սլովակիա և Միացյալ Թագավորություն |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 3 |
Էկրաններին է | հունվարի 1, 2020-ից հունվարի 3, 2020-ը |
Հեռուստաալիք | BBC One և Նեթֆլիքս |
Ընկերություն | Hartswood Films?, BBC և Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
«Դրակուլա», բրիտանական սարսափ և դրամա հեռուստասերիալ, հիմնված Բրեմ Սթոքերի համանուն վեպի վրա։ Սերիալի ստեղծողններն են Մարկ Գէտիսսը և Ստիվեն Մոֆֆատը, ովքեր հայտնի են «Դոկտեր Ով» և «Շերլոկ» սերիալների վրա աշխատանքներով։ Գլխավոր կերպարի Կոմս Դրակուլաի կերպարը մարմնավորում է Կլաս Բանգը։ Սերիալի պրեմիերան կայացել 2020 թվականի հունվարի 1-ին BBC One հեռուստաալիքով և հունվարի 4-ին Netflix-ով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տենսիլվանիա, 1897 թվական, Դրակուլա, կոմս-արյունալի, ով հիանալի ծրագրեր էր կազմում վիկտորիական Լոնդոնը գրավելու համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլաս Բանգ - կոմս Դրակուլա
- Դոլլի Ուէլլիս - Աբրահամ Վան Հելսինգի քույր
- Ջոն Հեֆֆերնան - Ջոնաթան Հարկեր
- Մորվեդ Կլարկ - Մինա Հարկեր
- Ջոաննա Սկէնլան - մայր-աբբիս
- Լուիզա Ռիխկեր - Էլենա
- Ջոնաթան Արիս - կապիտան Սակոլով
- Սաշա Դխավան - բժիշկ Շարմա
- Կլայվ Ռասսելլ - Վալենտին
- Կատերինա Շելլ - դքսուհի Վալերիյա
- Յուսեֆ Քերքուր - Օլգարեն
- Պատրիկ Ուոլշ Մակբրայդ - լորդ Ռիվեն
- Սէմյուէլ Բլենկին - Պյոտր
- Ալեք Ուտգոֆֆ - Աբրամոֆֆ
- Նատաշա Ռադսկի - մայր
- Լիդիյա Ուէստ - Լյուսի Վեստենրա
- Մէտտյու Բիրդ - Ջեք Սյուարդ
- Մարկ Գեթիս - Ֆրէնկ Ռենֆիլդ
- Շանել Կրեսսվելլ - Կէտլին
- Լինդսի Մարշալ - Բլոկսէմ
- Պոլ Բրեննեն - գնդապետ Իրոինգ
- Ջոն Մակկրի - Զեվ
- Ֆիլ Դանստեր - Կուինսի Մորրիս
Էպիզոդների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անվանումը | Ռեժիսոր | Հեղինակ | Թողարկման ամսաթիվ | Դիտումների քանակը Մեծ Բրիտանիայում[2] |
---|---|---|---|---|---|
1 | «The Rules of the Beast»
«Գազանների կանոններ» |
Ջոննի
Կէմպբելլ |
Մարկ Գէտեսս և
Ստիվեն Մոֆֆաթ |
հունվարի 1
2020 |
6,99 |
1897 թվականին անգլիացի Ջոնաթան Հարկերը մեկնում է Տրանսիլվանիա, որպեսզի հանդիպի նոր հաճախարդին։ Սա պատմություն է վախեցնող, չմոռացվող լաբիրինթոս ամրոցի, անմահ հարսնացուների և կոմս-վամպիրի մասին, ով որոշել էր կռվել նոր երկրի համար[3]։
2
|
«Blood Vessel»
«Արյունոտ նավ» |
Դեյմոն
Թոմաս |
Մարկ Գէտիսս
և Սթիվեն Մոֆֆատ |
հունվարի 2
2020
|
5,58 |
Ռուսական «Դեմետր» նավը, կատարում էր սովորականից երկար ճամփորդություն։ Տարատեսակ նշանավոր ուղևորների շարքում էր նաև կոմս Դրակուլան։ Շուտով անձնակազմը ստիպված ներ է քաշվում մահացու մարտի մեջ, որպեսզի կասեցնի վամպիրի մուտքը Անգլիա։ Մահացու նավը ձեռք է բերում նոր նավավար․․․[4]
3
|
«The Dark Compass»
«Մութ կողմնացույց» |
Պոլ
Մակգիգան |
Մարկ Գէտիսս
և Սթիվեն Մոֆֆատ |
3 հունավարի 2020 | <5,23 |
Կոմս Դրակուլան հասել է Անգլիա և հիմա իր առաջ բացվել է նոր աշխարհ։ Նա իր կեղտոտ վամպիրական վարակը տարածելու պլան է կազմում։ Սակայն ինչու՞ նա իր հայացքը նետում է ոչ նշանավոր Լյուսի Վեստենրաի վրա։ Կա՞ արդյոք մեկը, ով կարող է կանգնեցնել նրան[5]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսին հայտարարվեց, որ Մարկ Գէտիսսը և Ստիվեն Մոֆֆատը սկսում են Բրէմ Սթոքերի համանուն վեպի վրա հիմնված սերիալի վրա աշխատանքը[6]։ 2018 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ BBC-ին Netflix-ից պատվիրել է 90 րոպեանոց և 3 սերիայից բաղկացած սերիալ BBC One հեռուստաալիքի համար[7]։ Հաջորդ ամիս, որպես գլխավոր դերակատար ընտրվեց դանիացի դերասան Կլաս Բանգը[8]։ Հեղինակների խոսքերով, սերիալի գլխավոր հերոսը Դրակուլան է և սյուժեն հիմնված է հենց նրա վրա[9]։
2019 թվականին դերասանական կազմին միացան Ջոն Հեֆֆերնան, Դոլլի Ուէլլսը, Ջոաննա Սկէնլանը, Մորվեդ Կլարկը, Լուիզա Ռիխտերը, և ինքը Գէտիսսը[10]։ Սերիալի նկարահանումները սկսվեց 2019 թվականի մարտի 4-ից։ Ապրիլին պարզ դարձավ, որ դերասանների կազմը համալրել են այնպիսի դերասաններով ինչպիք են՝ Ջոնաթան Արիսը, Սաշա Դխավանը, Նեյթոն Սթյուարտ-Ջարրեթթը, Կատերինա Շելլը, Յուսեֆֆ Կերկուրը և Քլայվ Ռասսելլը։ Ինչպես նաև հայտարարվեց, որ ռեժիսորներ են լինելու Ջոննի Կէմպբելլը, Դէյմոն Թոմասը և Պոլ Մակգիգանը[11]։ Նկարահանումները տեղի են ունեցել Օրավա ամրոցում, Բանսկա Շտյավնիցայում և Սլովակիայում գտնվող Զուբերեց գյուղում, ինչպես նաև Բրէյ ստուդիայում, որը գտնվում է Անգլիայում[12][13]։ Նկարահանումները ավարտվել են 2019 թվականի օգոստոսի 1-ին[14]։
Գովազդային ընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 3-ին հրապարակվեցին սերիալից որոշ կադրեր[15]։ Պաշտոնական թիզերը հրապարակվեց 2019 թվականի հոկտեմբերի 27-ին[16]։ Դեկտեմբերի 13-ին Netflix-ը տեղադրեց ևս մեկ թիզեր, իսկ BBC կիսվեց ամբողջական թրեյլերով[17]։ 2020 թվականի հունվարի 3-ին հրապարակվեց երկրորդ թրեյլերը[18]։ Բացի դրանից Լոնդոնում և Բիրմինգհեմում տեղադրվեցին տարօրինակ գովազդային վահանակներ, որոնք իրենցից ներկայացնում էին սպիտակ պաստառներ խված եղջույրներով, որոնք էլ գիշերը կառուցում էին Դրակուլաի պատկերը[19]։
Ցուցադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի պրեմիերան կայացավ 2020 թվականի հունվարի 1-ին BBC One հեռուստաալիքով[20]։ Netflix-ում սերիալը տեղադրվեց 2020 թվականի հունվարի 4-ին[17]։ Բացի դրանից հունվարի 3-ին BBC Two ալիքով ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ «Գտնելով Դրակուլաին», որը պատմում էր հայտնի կոմսի ժառանգների մասին[21][22]։
Ակնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոքննադատների կողմից սերիալը ստացավ դրական գնահատական։ Rotten Tomatoes-ում սերիալի վարկանիշը կազմում 73 %, ունենալով միջինում 10-ից 7,49 գնահատական։ Metacritic կայքում հեռուստասերիալը 100 բալային համակարգում հավաքել է 75 բալլ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Movie Database — 1990.
- ↑ «Four-screen dashboard». BARB. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Dracula: The Rules of the Beast». Медиацентр BBC. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Dracula: Blood Vessel». Медиацентр BBC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Dracula: The Dark Compass». Медиацентр BBC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Clarke, Stewart (2017 թ․ հունիսի 20). «'Sherlock' Team Reuniting for New 'Dracula' Series (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ White, Peter (2018 թ․ հոկտեմբերի 15). «Netflix & BBC One Board Three-Part 'Dracula' Series From 'Sherlock' Creators». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ White, Peter (2018 թ․ նոյեմբերի 28). «'The Girl in the Spider's Web' Star Claes Bang Stakes Claim As Dracula In Hartswood's Netflix & BBC Drama». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Fullerton, Huw (2019 թ․ ապրիլի 30). «Dracula will be "the hero of his own story" in radical reinterpretation by Sherlock creators». Radio Times. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ White, Peter (2019 թ․ փետրվարի 11). «'Dracula': 'The Crown's John Heffernan & 'Doll & Em's Dolly Wells Bite Into Spooky BBC & Netflix Drama». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Clarke, Stewart (2019 թ․ ապրիլի 29). «BBC, Netflix 'Dracula' Series Sets Directors, Adds Cast (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Dracula will be filmed in Banská Štiavnica». The Slovak Spectator. 2019 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Goundry, Nick (2019 թ․ մայիսի 1). «Dracula films Slovakia as Transylvania». The Knowledge. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Harrison, Ellie (2019 թ․ օգոստոսի 2). «Mark Gatiss announces 'that's a wrap' on Netflix and BBC co-production Dracula after seven months». The Independent. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Fullerton, Huw (2019 թ․ հուլիսի 4). «First look at Claes Bang's Dracula is bloody, scary». Radio Times. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Phillipson, Daisy (2019 թ․ հոկտեմբերի 27). «The first-look teaser trailer for Sherlock creators' Dracula has arrived». Digital Spy. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 17,0 17,1 Romano, Nick (2019 թ․ դեկտեմբերի 13). «Dracula's Netflix premiere awakens in bloody trailers for Sherlock team's miniseries». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Barfield, Charles (2020 թ․ հունվարի 3). «Final 'Dracula' Trailer: The Legendary Vampire Returns This Week On Netflix». The Playlist. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Сальникова, Юлия (2020 թ․ հունվարի 9). «Маркетологи повесили в Лондоне рекламный щит сериала «Дракула», который «оживает» только ночью». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Yeates, Cydney (2019 թ․ դեկտեմբերի 3). «Dracula swims in pool of blood in terrifying new pictures as BBC confirm release date». Metro. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Fullerton, Huw (2019 թ․ օգոստոսի 9). «Mark Gatiss will "get back to the vampire's roots" for new Dracula documentary». Radio Times. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Patrick, Lisa (2019 թ․ դեկտեմբերի 10). «In Search of Dracula with Mark Gatiss – BBC2». What's on TV. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դրակուլա»(անգլ.) BBC-ի կայքում
- «Դրակուլա»(անգլ.) Netflix-ի կայքում
|
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Հեռուստասերիալներ այբբենական կարգով
- 2020 հեռուստասերիալներ
- Անգլերեն հեռուստասերիալներ
- Բրիտանական դրամա հեռուստասերիալներ
- Բրիտանական հեռուստասերիալներ
- Բրիտանական մինիսերիալներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Դրամա հեռուստասերիալներ
- Հեռուստասերիալներ վամպիրների մասին
- Հեռուստասերիալներ, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Մինիսերիալներ ըստ երկրի
- Նեթֆլիքսի բնօրինակ ծրագրեր
- Սարսափ հեռուստասերիալներ
- Ֆանտաստիկ հեռուստասերիալներ