Դույգու Ասենա
Դույգու Ասենա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1946[1][2] |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Վախճանվել է | հուլիսի 30, 2006[3][1][2] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, դերասանուհի և ակտիվիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Kadının Adı Yok? |
![]() |
Դույգու Ասենա ((թուրքերեն՝ Duygu Asena) ապրիլի 19, 1946[1][2], Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 30, 2006[3][1][2], Ստամբուլ, Թուրքիա)[4], թուրք լրագրող, գրող և կանանց իրավունքների պաշտպան[5]։
Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Դույգու Ասենան ծնվել է 1946 թվականին Ստամբուլում։ Նրա պապը եղել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի քարտուղարը[6]։ Կադըկոյում աղջիկների մասնավոր քոլեջը ավարտելուց հետո, նա շարունակել է իր կրթությունը Ստամբուլի համալսարանի մանկավարժության բաժնում։ Այնուհետև երկու տարի աշխատել է մանկական պոլիկլինիկայում, Հասեքի հիվանդանոցում և Ստամբուլի համալսարանի մանկատանը որպես մանկավարժ։
Դույգու Ասենան, որպես լրագրող, սկսել է գրել և հրատարակվել 1972 թվականից։ Նրա առաջին հոդվածը տպագրվել է «Hürriyet» թերթում։ 1976- 1978 թվականներին աշխատել է որպես ձայնագրող գովազդային գործակալությունում։ 1978 թվականից սկսած որպես խմբագիր հրատարակչությունում՝ պատասխանատու լինելով այնպիսի ամսագրերի թողարկման համար, ինչպիսիք են «Kadınca», «Onyedi», «Ev Kadını», «Bella», «Kim» և «Negatif».[5]։
1980-ական թվականներին Դույգու Ասենան դարձել Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ։ ԶԼՄ-ներում նա գրել է ամուսնության, կանանց անհավասարության և բռնության թեմաների վերաբերյալ։
1992- 1997 թվականներին գրողը վարեկ է հաղորդում TRT 2 Haber պետական հեռուստաալիքով։ Որպես լրագրող աշխատել է այնպիսի թերթերում, ինչպիսիք են Milliyet, Ջումհուրիյեթ և Յարըն։ Նկարահանվել է «Umut Yarıda Kaldı» («Հույսը կոտրվում է»), «Yarın Cumartesi» («Վաղը շաբաթ է») և «Bay E» («Պրն. E»)։
Դույգու Ասենան մահացել է գլխուղեղի ուռուցքից, որի դեմ պայքարում էր ավելի քան 2 տարի։ Մահացել է Ստամբուլի ամերիկյան հոսպիտալում։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2006/08/01/world/01asena.html
- ↑ 4,0 4,1 Associated Press (2006-08-02)։ «Duygu Asena; Advocate for Turkish Women»։ Washington Post։ Վերցված է 2008-07-24
- ↑ 5,0 5,1 Guler Emrah (2006-08-04)։ «The name of the Turkish women»։ Turkish Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 2008-07-24
- ↑ Ozdemir Senay (2007-06-25)։ «Feminism, Turkish-style»։ Los Angeles Times։ Վերցված է 2008-07-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 19 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 30 մահեր
- 2006 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թուրք գրողներ
- Թուրք լրագրողներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Ստամբուլում ծնված գրողներ
- Թուրք վիպասաններ
- Թուրք կինոդերասանուհիներ
- Թուրք կին գրողներ
- Արտիստներ Ստամբուլից
- Milliyet թերթում աշխատած անձինք