Jump to content

Դուեյն Ջոնսի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դուեյն Ջոնսը ճամայկացի 16-ամյա երիտասարդ էր, որը սպանվել էր 2013 թվականին Մոնտեգո Բեյ քաղաքում՝ մոլեգնած ամբոխի կողմից, այն բանից հետո, երբ պարային երեկույթին մասնակցել է կանացի հագուստով։

Ենթադրվելով թուլամորթ՝ Ջոնսը բռնության է ենթարկվել դպրոցում և 14 տարեկան հասակում ստիպված է եղել լքել ընտանիքի տունը իր հոր պատճառով։ Ջոնսը տրանսգենդեր ընկերների հետ տեղափոխվում է Մոնտեգո Բեյի լքված տուն։ 2013 թվականի հուլիսի 21-ի երեկոյան նրանք գնացել են Իրվինի շրջան և մասնակցել են պարային երեկույթի։ Երբ խնջույքի որոշ տղամարդիկ հայտնաբերում են, որ կանացի հագուստ հագած Ջոնսը կին չէ, նրանք հարձակվում են նրա վրա։ Ջոնսը ծեծի է ենթարկվել, դանակահարվել, գնդակահարվել և ավտոմեքենայով վրաերթի ենթարկվել։ Մահացել է վաղ առավոտյան։ Ոստիկանությունը հետաքննել է սպանությունը, բայց ոչ մեկին չի ձերբակալել և մեղադրանք չի ներկայացրել չբացահայտված հանցագործության համար։

Դեպքը հայտնվում է Ճամայկայի թերթերի վերնագրերում, ինչպես նաև քննարկման առարկա է դառնում ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Մինչ սոցիալական ցանցերի օգտատերերը Ջոնսին մեղադրել են իր մարդասպաններին հրապարակայնորեն այլ սեռի հագուստ հագցնելու սադրանքի մեջ, այդ սպանությունը դատապարտել են ճամայկացի մանկավարժներն ու երկրի արդարադատության նախարարը։ Հարձակումից հետո ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են ԼԳԲՏ և մարդու իրավունքների հարցերով, այդ թվում՝ Human Rights Watch-ը, Jamaicans for Justice-ը և Jamaica Forum for Lesbians-ը, All-Sexuals & Gays-ը, դիմել են Ճամայկայի իշխանություններին՝ կղզում ԼԳԲՏ իրավունքների պատշաճ հետաքննության և իրավական ճանաչման խնդրանքով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծանալով Ճամայկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մոնտեգո Բեյի աղքատ տնակային ավաններում՝ Ջոնսը ավագ դպրոցում բռնության է ենթարկվել այն աշակերտների կողմից, ովքեր կարծում էին, որ իր վարքը կանացի է[1][2]։ Երբ Ջոնսը 14 տարեկան էր, հայրը նրան վռնդում է տնից և հորդորում է հարևաններին դուրս հանել իրեն թաղամասից[1][2]։ Թփերի մեջ և լողափերում թափառելուց հետո Ջոնսը սկսում է ժամանակ անցկացնել Մոնթեգո Բեյի վերևում՝ բլուրների վրա գտնվող լքված տանը երկու տրանսգենդեր ընկերներ ՝ Կեկեի և Քլոեի հետ, ովքեր Ջոնսի մահվան պահին 23 տարեկան էին[1][2]։ Ջոնսը ընկերների շրջանում հայտնի էր որպես «Ձորերի թագուհի»[2], որը հղում է փոթորկի դրենաժային համակարգերին, որտեղ ապրում են շատ անօթևան ԼԳԲՏ ջամայկացիներ[3]։ Ընկերները նշել են, որ Ջոնսը ցանկանում էր ուսուցիչ դառնալ կամ աշխատել զբոսաշրջության ոլորտում[4]։ Նա նաև ցանկանում էր երաժիշտ դառնալ ինչպես ամերիկյան փոփ աստղ Լեդի Գագա, և նույնիսկ հաղթեց տեղական պարային մրցույթում[2]։ Քլոեն նկարագրել է Ջոնսին որպես «դիվա», ով «միշտ շատ համարձակ էր և լավ կատակում էր»[2]։

Հակա-ԼԳԲՏ վերաբերմունք Ճամայկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Թայմ ամսագիրը հայտարարել է, որ Ճամայկան կարող է լինել աշխարհի ամենահոմոֆոբ երկիրը[5]։ Երկրի օրենքները, որոնք քրեականացնում են տղամարդկանց միջև նույնասեռական հարաբերությունները, մտցվել են 1864 թվականին՝ բրիտանական գաղութային վարչակազմի օրոք։ 2009 թվականի սեռական հանցագործությունների մասին օրենքի համաձայն, այս օրենքներով դատապարտված ցանկացած տղամարդ պետք է գրանցվի որպես սեռական հանցագործ[6][7]։ Այս օրենքները նպաստում են Ճամայկայի բնակչության ավելի լայն հոմոֆոբ վերաբերմունքին[6], այդ թվում նաև այն կարծիքի հանրահռչակումը, որ գեյերը հանցագործներ են՝ անկախ նրանից՝ նրանք կատարել են որևէ հանցավոր գործողություն, թե ոչ[7]։ Հակա-ԼԳԲՏ-հեռանկարները հետագայում զարգացել են կղզու պահպանողական քրիստոնեական եկեղեցիներում[7] «Boom Bye Bye»-ի՝ գեյերի սպանության կոչի տեսքով[7]։ 2013 թվականի ամռանը լրագրող Փալաշ Գոշը International Business Times-ի համար հոդվածում նշել է, որ մինչ Ճամայկան «հանցագործության և բռնության մեջ էր, գեյերն ու լեսբուհիները անիմաստ դաժանության նկատելի օբյեկտներ էին»[7]:: 2000-ականների կեսերին Ճամայկայում ԼԳԲՏ իրավունքների երկու ամենահայտնի մարտիկները՝ Բրայան Ուիլյամսոնը և Սթիվ Հարվին, 2013 թվականի ամռանը սպանվում են[7]։ Human Rights Watch կազմակերպությունը հինգ շաբաթ աշխատանք է անցկացրել Ճամայկայի ԼԳԲՏ համայնքի շրջանում՝ ավելի ուշ իր զեկույցում հայտնելով, որ հարցվածների կեսից ավելին բռնության է ենթարկվել իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության արդյունքում, երբեմն մեկից ավելի անգամ[6]։

2013 թվականի հուլիսի 21-ի երեկոյան, երբ Ջոնսը 16 տարեկան էր, կանացի հագուստով Քեկեի և Քլոեի հետ մասնակցել էր Henessey Sundays կոչվող պարային երեկույթին, որն անցկացվում էր Իրվինի շրջանում գտնվող բարում[1][2][8]։ Նրանք տաքսիով ժամանել են բար՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում[1], Ջոնսը երեկույթի ժամանակ ընկալվում էր որպես աղջիկ, և մի քանի տղամարդիկ պարում էին նրա հետ[1][2]։ Չնայած ի սկզբանե գաղտնի էր պահում ուրիշներից իր կենսաբանական սեռը երեկույթի ժամանակ՝ վախենալով հոմոֆոբ հետապնդումներից, նա բացահայտում է իր ինքնությունը մի աղջկա, որի հետ նախկինում եղել էր եկեղեցում[1][2]։ Աղջիկը տեղեկացրել է իր տղամարդ ընկերներին և հետո ինչ-որ մեկը բարից դուրս մոտեցել է Ջոնսին՝ պահանջելով պատասխանել հարցին՝ նա տղամարդ է, թե կին[1][2]։:Տղամարդկանցից մեկը լապտեր է օգտագործել Ջոնսի ոտքերը ուսումնասիրելու համար՝ պնդելով, որ դրանք չափազանց մեծ են եղել կնոջ համար[1][2]։ Պարզելով Ջոնսի սեռը՝ շրջապատողները սկսեցին նրան անվանել «խենթ տղա» և այլ հոմոֆոբ էպիտետներ[1]։ Քլոեն փորձում էր համոզել Ջոնսին խուսափել հակամարտությունից՝ ականջին շշնջալով «արի ինձ հետ, արի ինձ հետ», բայց Ջոնսը հրաժարվում է՝ փոխարենը պնդելով հավաքվածներին, որ ինքը կին է[1][2]։

Երբ ինչ-որ մեկը քաշում է Ջոնսի կրծկալի ուսաժապավենը, նա փախնում է, և ամբոխը հետապնդելով Ջոնսին՝ հարձակվում է նրա վրա։ Ջոնսին ծեծում են, դանակահարում, գնդակահարում ու մեքենայով վրաերթի ենթարկում։ Նա երկու ժամ անգիտակից վիճակում էր, մինչ մեկ այլ հարձակում վերջնականապես սպանում է նրան։ Հաղորդվում է, որ որևէ մեկը չի փորձել օգնել իրեն վիճաբանության ժամանակ[8]։ Քլոեի վրա նույնպես հարձակվել են ու քիչ էր մնում բռնաբարեին, բայց նա փախել է՝ թաքնվելով նախ եկեղեցում, ապա մոտակա անտառում[1][2]։ Քլոեն մեկնաբանել է. «Երբ տեսա Դուեյնի մարմինը, ես սկսեցի դողալ և լաց լինել։ Դա սարսափելի էր»[1]։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել առավոտյան ժամը 5-ին և հայտնաբերել Orange Main Road-ի երկայնքով թփերի մեջ նետված մարմին[8][9]։ Ոստիկանությունը սկսել են սպանության հետաքննությունը՝ խնդրելով զոհի ընկերներին և հարազատներին կապ հաստատել իրենց հետ[10]։ Ջոնսի ընտանիքը հրաժարվել է վերցնել մարմինը, իսկ հայրը հրաժարվել է մամուլի հետ խոսել միջադեպի մասին[1][2]։

Օգոստոսի 14-ին ոստիկանության փոխտեսուչ Սթիվ Բրաունը հայտարարել է, որ տասնչորս դիմում է հավաքվել, և որ հետաքննությունը շարունակվում է[11]։ 2013 թվականի հոկտեմբերին մի խումբ տղամարդիկ հրկիզեցին այն վայրը, որտեղ Ջոնսը ապրում էր որպես սքվոթեր՝ ստիպելով չորս բնակիչների փախչել, ինչը նույնպես համարվում է ԼԳԲՏ-ի ատելության հանցագործություն[12]։ Սուրբ Ջեյմսի առողջապահության դեպարտամենտի սպա էվերալդ Մորգանը ոստիկանությանը խնդրել է ապահովել հրկիզման արդյունքում անօթևան մնացած չորս երիտասարդների պաշտպանությունը, բայց նրանք հրաժարվել են դա անել[12]։ Միևնույն ժամանակ, Ջոնսի հիշատակին ստեղծվել է բարեգործական կազմակերպություն, որը կոչվում է Dwayne's House՝ Ճամայկայում անօթևան ԼԳԲՏ երիտասարդներին օգնելու համար[13][14]։ Այնուամենայնիվ, 2014 թվականի մայիսի դրությամբ ոչ ոք չի ձերբակալվել կամ մեղադրվել, 2015 թվականի օգոստոսին հանցագործությունը դեռ համարվում էր չբացահայտված[14]։

Ջոնսի սպանությանը լուրը դառնում է գլխավորը Ճամայկայում[1]։ Ճամայկայի արդարադատության նախարար, սենատոր Մարկ Գոլդինգը դատապարտել է սպանությունը և կոչ արել դադարեցնել «բռնության գործողությունները» Ճամայկայում[2]։ Մարկը հավելել է, որ «բոլոր լավ մտածող ճամայկացիները» պետք է պահպանեն «մարդու հիմնարար իրավունքները բոլոր անձանց մոտ հարգելու սկզբունքը» և հանդուրժողականություն ցուցաբերեն փոքրամասնությունների այնպիսի խմբերի նկատմամբ, ինչպիսին է ԼԳԲՏ համայնքը[7]։ Էնի Փոլը, West India University Jamaican Campus-ի հրատարակչական պատասխանատուն, ասում է, որ սոցիալական ցանցերում ներկայացված մեկնաբանությունների հիման վրա նա եզրակացնում է, որ ճամայկացիների մեծամասնությունը կարծում է, որ Ջոնսը հրահրել է իր սպանությունը՝ կանացիորեն հագնվելով հասարակության մեջ, որը չի հանդուրժում նման վարքագիծը[2][15]։ Արևմտյան Հնդկաստանի համալսարանի մանկական վիրաբուժության պրոֆեսոր Նյուտոն Դունկանը նաև նշել է, որ ճամայկացիների «ճնշող մեծամասնությունը» կարծում էր, որ նրանք, ովքեր սիրում են հակառակ սեռի հագուստ կրել, համասեռամոլ են և արժանի են պատժի։ Դունկանը ավելացրել է, որ սա տարածված թյուր կարծիք է, քանի որ նրանց մեծ մասը, ովքեր սիրում են հակառակ սեռի հագուստ կրել, հետերոսեքսուալ են։ Դունկան դատապարտել է հարձակումը և այն համեմատել է աֆրոամերիկացու ինքնադատաստանի հետ Հարփեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպում՝ կապելով Ճամայկայում ԼԳԲՏ անձանց դեմ և 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում սևամորթների դեմ բռնությունները[16]։

Ճամայկայի The Gleaner թերթում Արևմտյան Հնդկաստանի համալսարանի գրական և մշակութային հետազոտությունների պրոֆեսոր Քերոլայն Կուպերը դատապարտել է Ջոնսի սպանությունը կատարած խմբին։ Նա մեղադրել է նրանց վարքագիծը Աստվածաշնչի ընտրողական օգտագործման մեջ՝ նշելով, որ թեև շատ ճամայկացիներ ընդունում են աստվածաշնչյան այն հատվածները, որոնք դատապարտում են նույնասեռ սեռական հարաբերությունները և հակառակ սեռի հագուստով հագնվելը, նրանք սովորաբար մեղավոր են աստվածաշնչյան շատ այլ մեղքերի համար, ինչպիսիք են շնությունը և սպանությունը[17]։ Քերոլայնը նշել է, որ Ջոնսին սպանել են միայն նրա համար, որ ինքը պահպանում էր իր էությունը, և հույս է հայտնել, որ նրա մարդասպանները կպատժվեն իրենց հանցանքի համար[17]։ Հաջորդ շաբաթ Քերոլայնը հրապարակում է լրացուցիչ հոդված՝ պատասխանելով իր ստացած մի քանի էլ-նամակներին, որոնք պնդում էին, որ դեպքի իրական զոհերը այն տղամարդիկ են, որոնց Ջոնսը խաբել է, երբ պարել է նրանց հետ։ Քերոլայնը կրկնել է  Ջոնսի մարդասպանների իր դատապարտումը՝ նշելով, որ դաժան պատասխան տալու փոխարեն նրանք պետք է հումորային մեկնաբանությամբ խուսափեին դրանից[18]։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի քարոզիչ և մարդու իրավունքների պաշտպան Դևոն Նելսոնը նույնպես հոդված է հրապարակել The Gleaner-ում թեմայի վերաբերյալ։ Նելսոնը նշել է, որ իր նախնական արձագանքը եղել է այն հարցը, թե ինչու է Ջոնսը գնացել պարային երեկույթի, և ինչու նա բավարարված չի եղել Ճամայկայի գաղտնի գեյ երեկույթներին մասնակցելուց։ Նելսոնը հավելել է, որ հետագայում հասկացել է, որ այդ տեսակետի ընդունումը արմատավորված է «բռնության մշակույթի» մեջ, ըստ որի զոհը մեղադրվում է իր հետ կատարվածի մեջ։ Նա ջամայկացիներին կոչ է արել հանդուրժող լինել ԼԳԲՏ անձանց նկատմամբ և կենտրոնանալ «այս մեծ ազգի վերականգնման վրա՝ ներառականության, սիրո, հավասարության և հարգանքի սկզբունքների վրա՝ առանց որևէ խտրականության»[19]:: Նաև The Gleaner-ում Պիտսբուրգի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Շեյլա Վելես Մարտինեսը դատապարտել է սպանությունը որպես Ճամայկայի հասարակության մեջ հոմոֆոբիայի բարձր մակարդակի «տագնապալի վկայություն»[20]։

Հուլիսի 25-ին Ճամայկայի լեսբուհիների, բոլոր սեռական փոքրամասնությունների և գեյերի ֆորումը (J-FLAG), ԼԳԲՏ իրավունքների կազմակերպությունը, հրապարակել է հրապարակային հայտարարություն՝ հայտնելով իր "խորը մտահոգությունը" գործի վերաբերյալ և ցավակցություն հայտնելով Ջոնսի ընկերներին և ընտանիքին։ Նրանք կոչ են արել տեղի բնակիչներին օգնել ոստիկանությանը գտնել հարձակման մեղավորներին, որը, նրանց պնդմամբ, վիրավորանք է Ջամայկայի ժողովրդավարությանը[21]։ J-FLAG-ի տնօրեն Դեյն Լյուիսը հետագայում մեկնաբանել է, որ չնայած հոմոֆոբ բռնության աճին, Ճամայկայի հասարակությունն ավելի հանդուրժող է դառնում ԼԳԲՏ անձանց նկատմամբ։ Լյուիսը դա բացատրել է Ջոնսի նման մարդկանց գործողություններով, որոնք օգնեցին ԼԳԲՏ մարդկանց ավելի տեսանելի դարձնել Ճամայկայի հասարակության մեջ[15]։ ԼԳԲՏ իրավունքների մեկ այլ կազմակերպություն՝ Quality of Citizenship Jamaica-ն, մամուլի հաղորդագրություն է տարածել, որը կոչ է անում կառավարությանը և եկեղեցիներին համագործակցել ԼԳԲՏ կազմակերպությունների հետ՝ ընդհանուր դիրքորոշում հաստատելու համար, որը կարող է ամրապնդվել ազգային օրհներգում ամրագրված «բոլորի հանդեպ իրական հարգանքի» սկզբունքով[22]։ «Ճամայկացիները հանուն արդարության» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել վարչապետ Փորշիա Սիմփսոն-Միլլերին և կրոնական առաջնորդներին դատապարտել սպանությունը՝ մեկնաբանելով նաև այն, ինչը նրանք համարում են լրատվամիջոցների անբավարար լուսաբանում և դժգոհ են միջադեպի վերաբերյալ հասարակության վրդովմունքից՝ հավելելով, որ «մենք պետք է ինքներս մեզ հարցնենք, թե դա ինչ է ասում մեր՝ որպես ժողովրդի մասին»[20]::

Միջազգային մակարդակով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսի սպանության մասին լուրերը գրավել են միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը, ինչի արդյունքում իրավապաշտպան խմբերը դատապարտել են սպանությունը[10]։ Նյու Յորքի Human Rights Watch-ի ԼԳԲՏ իրավունքների ծրագրի տնօրեն Գրեմ Ռիդը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ճամայկայի կառավարությունը պետք է «միանշանակ ազդանշան» ուղարկի այն մասին, որ ԼԳԲՏ բռնության նկատմամբ կլինի «զրոյական հանդուրժողականություն»[23]։ Ռիդը նշել է, որ Ճամայկայի վարչապետը խոստացել է ապաքրեականացնել միասեռ սեռական հարաբերությունները իր 2011 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն դեռ չի կատարել այդ խոստումը։ Ռիդը Ճամայկայի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ջոնսի սպանությունը հետաքննելու համար և նպաստել երկրի ԼԳԲՏ քաղաքացիների նկատմամբ հարգանքին[7]։

2014 թվականի փետրվարին կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի պաշտոնակատար Ուզրա Զեյան մեջբերել է Ջոնսի դեպքը, ինչպես նաև կամերունցի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ակտիվիստ Էրիկ Օհենա Լեմբեմբեի խոշտանգումներն ու սպանությունը՝ որպես անցյալ տարի ամբողջ աշխարհում տեղի ունեցած ԼԳԲՏ անձանց դեմ «բռնության գործողությունների» օրինակներ[24]։

Մեծ Բրիտանիայում Out and Proud Diamond Group (ORG) ԼԳԲՏ կազմակերպությունը Փիթեր Թետչելի հիմնադրամի հետ համատեղ օգոստոսի 28-ին բողոքի ակցիա են կազմակերպել ճամայկայի Լոնդոնի դեսպանատան մոտ[25]։ Մամուլի հետ զրույցում OPDG-ի ներկայացուցիչ Մարվին Կիբուկան դատապարտել է Ջոնսի սպանությունը և կոչ արել իր կողմնակիցներին ակտիվորեն հակազդել ԼԳԲՏ հետապնդումներին ինչպես Ճամայկայում, այնպես էլ այլուր[25]։ Ավելի ուշ Փիթեր Թետչելը պնդում էր, որ Սիմփսոն-Միլլերի և ոստիկանության անգործությունը հավասարազոր էր ԼԳԲՏ ատելության հանցագործության մեղավորների հետ դավադրությանը[12]։

Տարօրինակությունների և մանկական գրականության ակադեմիական ուսումնասիրության իր ներածության մեջ Կանադայի թագավորական ռազմական քոլեջի անգլերենի ասիստենտ Լաուրա Ռոբինսոնը մեջբերել է Ջոնսի սպանությունը 2013 թվականին Ռուսաստանի ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքի հետ միասին՝ որպես օրինակ երիտասարդների խնդիրները ԼԳԲՏ խնդիրների հետ հատելու համար։ Ռոբինսոնը ավելացրել է, որ Ջոնսը «երեխա էր, որը չուներ այն, ինչ Ջուդիթ Բաթլերը անվանում է «բնակելի կյանք»[26]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 «Transgender Teen Dwayne Jones Murdered By Mob». WebProNews (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 «In Jamaica, transgender teen killed by mob». web.archive.org. 2014 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  3. «WATCH: Go Underground With Jamaica's 'Gully Queens'». www.advocate.com (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  4. «Homophobia a way of life in Jamaica». thestar.com (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  5. «The Most Homophobic Place on Earth? - TIME». web.archive.org. 2016 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Not Safe at Home | Human Rights Watch». web.archive.org. 2016 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 «Boom Bye Bye: Murder Of Cross-Dresser Lifts Lid On Jamaica's Violent Homophobia». web.archive.org. 2014 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 DAN LITTAUER [e]Special to LGBTQ Nation[m. «Cross-dressing gay teen hacked, stabbed to death by Jamaican mob». LGBTQ Nation. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  9. «J-FLAG condemns mob killing of alleged MoBay cross-dresser». jamaica-gleaner.com (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 24. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  10. 10,0 10,1 «Police probe St James teen murder». jamaica-gleaner.com (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 23. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  11. «Jamaica Observer Limited». Jamaica Observer. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Jamaica: Murdered transgender teen's house firebombed». PinkNews - Gay news, reviews and comment from the world's most read lesbian, gay, bisexual, and trans news service (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  13. «Lawyer: Jamaican Prime Minister has betrayed gay voters by refusing to lift buggery law». PinkNews - Gay news, reviews and comment from the world's most read lesbian, gay, bisexual, and trans news service (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  14. 14,0 14,1 «Why Some LGBT Youths In Jamaica Are Forced To Call A Sewer Home». BuzzFeed News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  15. 15,0 15,1 «Murdered Jamaican trans teenager Dwayne Jones suffered bullying from father and at school». PinkNews - Gay news, reviews and comment from the world's most read lesbian, gay, bisexual, and trans news service (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  16. «To Kill a Cross-dresser - Jamaica flirts with Jim Crow». jamaica-gleaner.com (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  17. 17,0 17,1 «Dressed for murder | Commentary | Jamaica Gleaner». web.archive.org. 2015 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  18. «Sexual falsehood top to bottom». jamaica-gleaner.com (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  19. «Make space for pariahs - Commentary - Jamaica Gleaner - Thursday | August 1, 2013». web.archive.org. 2013 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  20. 20,0 20,1 «JFJ condemns mob killing of cross-dresser | News | Jamaica Gleaner». web.archive.org. 2015 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  21. «Dwayne Jones, 'Cross-Dressing' Jamaican Teen, Allegedly 'Chopped And Stabbed' To Death By Mob». web.archive.org. 2016 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  22. «Press Release – Murder of 17yr old, Irwin St. James | Quality of Citizenship Jamaica». web.archive.org. 2015 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  23. «BBC News - Call for probe into death of Jamaica 'cross-dresser'». web.archive.org. 2013 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  24. «Briefing on the Country Reports on Human Rights». U.S. Department of State. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  25. 25,0 25,1 «London vigil for murdered Jamaican trans teenager». PinkNews - Gay news, reviews and comment from the world's most read lesbian, gay, bisexual, and trans news service (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  26. Laura Robinson Queerness and Children’s Literature: Embracing the Negative // Bookbird: A Journal of International Children's Literature. — 2014. — В. 1. — Т. 52. — С. v–x. — ISSN 1918-6983. — doi:10.1353/bkb.2014.0034