Դորոթի Գեյլ
| Սեռ | իգական | |
|---|---|---|
| Քաղաքացիություն | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Անձնանուն | Dorothy | |
| Ազգանուն | Gale | |
| Ազնվական կոչում | fictional princess | |
| Ազգական | Uncle Henry, Aunt Em | |
| Ապրելավայր | Կանզաս, Օզ երկիր | |
| Wears | Silver Shoes | |
| Has pet | Toto | |
| Ստեղծել է | Լայման Ֆրենք Բաում | |
| Ներկայացված է ստեղծագործության մեջ | Օզի զարմանահրաշ կախարդը | |
| From narrative universe | Օզ տիեզերք | |
| Narrative role | գլխավոր հերոս, main character | |
| Թշնամի | Wicked Witch of the West, Nome King | |

Դորոթի Գեյլ (անգլ.՝ Dorothy Gale ), Օզ երկրի մասին հեքիաթաշարի գլխավոր հերոսը, որի հեղինակն է Լայման Ֆրենք Բաումը։ Նա առաջին անգամ հայտնվում է Բաումի 1900 թվականի «Օզի զարմանահրաշ կախարդը» դասական մանկական վեպում և կրկին հայտնվում է դրա շարունակությունների մեծ մասում։ Բացի այդ նա տարբեր ադապտացիաների գլխավոր հերոսն է, հիմնականում՝ 1939 թվականին նկարահանված «Օզի կախարդը» ֆիլմի դասական ադապտացիան։
Հետագա վեպերում Օզն աստիճանաբար ավելի ծանոթ է դառնում նրան, քան իր հայրենի Կանզասը։ Դորոթին ի վերջո՝ տեղափոխվում է ապրելու Զմրուխտե քաղաքի պալատում գտնվող բնակարանում, բայց միայն այն բանից հետո, երբ նրա մորաքույր Էմը և քեռի Հենրին բնակվում են նրա ծայրամասում գտնվող ֆերմայում՝ չկարողանալով վճարել Կանզասում գտնվող իրենց տան հիփոթեքը։ Դորոթիի լավագույն ընկերուհին՝ արքայադուստր Օզման՝ Օզի ղեկավարը, հետագա վեպերում նրան պաշտոնապես դարձնում է Օզի արքայադուստր։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորոթին որբ է, որի միակ մերձավոր ազգականները հորեղբայր Հենրին և մորաքույր Էմն են։ Դորոթի Գեյլը այլ հարազատներ ունի՝ Ավստրալիայից անհայտ հարազատներ, նրա զարմիկ Զեբը և մի քանի ուրիշներ։ Կարելի է ենթադրել, որ Դորոթին առաջին գրքում վեց կամ յոթ տարեկան է, թեև տարիքը երբեք հստակ նշված չէ։ Թե երբ և ինչպես է նա կորցրել ծնողներին, ոչ մի տեղ չի ասվում։
Դորոթին տարբեր հանգամանքներում չորս անգամ այցելում է Օզ երկիր, իսկ հինգերորդ անգամ նա ընդմիշտ մնում է այնտեղ։
Բնավորության գծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարի, համարձակ, խելացի, հավատարիմ, հոգատար, աշխատասեր, կարեկից աղջիկ է։
Կուլիսների ետևում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզ երկրի մասին վիպաշարի հերոսուհու նախատիպը հեղինակի կնոջ զարմուհին է եղել, որի անունը Դորոթի Լուիզ Գեյջ է եղել։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օզ երկրի հրաշագործը » (1939, Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Վիկտոր Ֆլեմինգ, Դորոթիի դերում՝ Ջուդի Գառլենդ
- «Վիզ» (1978, ԱՄՆ), ռեժիսոր՝ Սիդնի Լյումեթ, Դորոթի դերում՝ Նյու Յորքի մանկապարտեզի ուսուցչուհի Դիանա Ռոսս
- «Արկածները զմրուխտե քաղաքում» (1999-2000, Ռուսաստան), ռեժիսորներ Իլյա Մաքսիմով (1999), Դենիս Չերնով (2000), Մելնիցա ստուդիայի առաջին նախագիծը Դոլլիի դերում՝ Տատյանա Միխալևկինա
- «Կախարդված թագավորություն» (2007, ԱՄՆ), ռեժիսոր՝ Վիլինգ, Նիկ, Դի Ջին ( Դեշանել ), մատուցողուհի է ճաշասենյակում, ով չի կարողացել ընտելանալ փոքրիկ քաղաքի խաղաղ կյանքին։
- «Թոմը և Ջերին և Օզի կախարդը» (2011, ԱՄՆ), ռեժիսոր՝ Սփայկ Բրանդտ, Դորոթիի դերում՝ Գրեյ Դելայլ
- «Դորոթին և Օզ երկրի կախարդը» (անգլ.՝ Dorothy and the Wizard in Oz) 2017 թվականի անիմացիոն սերիալ։
- «Զմրուխտե քաղաք» (անգլ.՝ Emerald City) 2017 թվականի մինի-սերիալ։ Ադրիա Արհոնան կատարում է Դորոթիի դերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Planetary Names». planetarynames.wr.usgs.gov. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Գեյլ» հոդվածին։ |
| ||||||||||