Դոլորես Օ’Ռիորդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոլորես Օ’Ռիորդան
Dolores O'Riordan performing in May 2012.jpg
Ի ծնե անուն անգլ.՝ Dolores Mary Eileen O'Riordan
Ծնվել է սեպտեմբերի 6, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:6|2|0}})[1]
Ballybricken, Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա[1]
Երկիր Flag of Ireland.svg Իռլանդիա
Մահացել է հունվարի 15, 2018({{padleft:2018|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:15|2|0}})[2] (46 տարեկանում)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Ժանրեր ալտերնատիվ ռոք, ինդի ռոք, Փոսթ-գրանջ և Կելտական ռոք
Մասնագիտություն երաժիշտ և երգչուհի
Երգչաձայն մեցցո-սոպրանո
Գործիքներ վոկալ
Լեյբլ Ինտերսքոպ Ռեքորդս, Sanctuary Records, Cooking Vinyl և Rounder Records
Անդամակցություն The Cranberries և D.A.R.K.
Ամուսին Don Burton
Կայք cranberries.com/site/
Ստորագրություն
Ստորագրություն

Դոլորէս Մերի Այլին Օ’Ռիորդան (անգլ.՝ Dolores Mary Eileen O’Riordan, սեպտեմբերի 6, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:6|2|0}})[1], Ballybricken, Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա[1] - հունվարի 15, 2018({{padleft:2018|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:15|2|0}})[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), իռլանդացի երգչուհի, կոմպոզիտոր և երգահան, The Cranberries և D.A.R.K. ռոք խմբերի երգչուհի, The Voice of Ireland հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի մարզիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (1971—1990)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ոչ հարուստ ֆերմերներ Թերենս Օ’Ռիորդանի և Այլին Գրինսմիթի ընտանիքում Լիմերիկի արվարձանում, Բելլիբրիկենում (որը Լիմերիկից ութ մղոն է հեռու), Իռլանդիա։ Յոթ երեխաներից կրտսերն էր։ Դոլորեսը հինգ եղբայր ուներ՝ Թերենս, Բրենդան, Դոնալ, Պիջեյ, Ջոզեֆ և մի քույր՝ Էնջելան։ Մանուկ ժամանակ երգել է եկեղեցական երգչախմում։ Հինգ տարեկանից նվագել է դաշնամուր և շվի, 17 տարեկանից՝ կիթառ։ Կարողացել է նվագել մանդոլինա։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ անգլերեն, իռլանդերեն, ֆրանսերեն։

The Cranberries[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին միացել է The Cranberries Saw Us խմբին, որը հետագայում փոխել է անունը՝ դառնալով The Cranberries։ Դոլորեսը խմբում զբաղեցրել է վոկալիստիի տեղը։

The Cranberries խմբի «Zombie» երգը արտացոլում էր նրա երազանքը՝ իռլանդացի ժողովրդի մեջ արթնացնել կարեկցության զգացմունքը կրած զոհերի հանդեպ և վերադարձնել խաղաղ իրավիճակը։

Մասնակցել է հետևյալ խմբերի և կատարողների երգերի ձայնագրմանը՝ Moose (1992), Touch of Oliver (1993), Ջա Ուոբլ՝ «The Sun Does Rise» (1994). այս երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ Դոլորեսը ձյունաճերմակ կեղծամով է և նստած, ինչը մարզական վնասվածքի արդյունքում եղած ոտքի կոտրվածքի արդյունք էր, ինչն ստացել էր լեռներում դահուկավարելու պատճառով։ 1995 թվականին մասնակցել է Լուչանո Պավարոտտիի համերգին՝ նրա հետ երգելով «Ave Maria» երգը, իսկ Սայմոն Լե Բոնի հետ կատարել է «Linger» երգը, մասնակցել է Nessun Dorma հիմնի կատարմանը, որը համերգի վերջում երգել են բոլոր մասնակիցները։

1998 թվականի նոյեմբերին ներկա է եղել MTV Europe Music Awards մրցանակաբաշխությանը The Cranberries խմբի հարվածային գործիքներ նվագող Ֆերգալ Լոուլերի հետ Նատալի Իմբրուլիային «Torn» երգի համար հանձնելով մրցանակ։

1999 թվականի Օ’Ռիորդանը մասնակցել է Artists for Children’s Promise խմբի կազմում մասնակցել է The Rolling Stones խմբի «It’s Only Rock ’n Roll (But I Like It)» երգի քավր տարբերակի ձայնագրմանը, որտեղ ներկա էին նաև Քիտ Ռիչարդսը, Էնի Լենոքսը, Նատալի Իմբրուլիան, Օզզի Օսբորնը, Սկինը, Spice Girls խումբը և ուրիշներ։ Սինգլը թողարկվեց 1999 թվականի դեկտեմբերին։ Հասույթը նվիրաբերվեց երեխաների բարեգործությանը։ Երեք անգամ մասնակցել է սուրբծննդյան համերգների, որը կազմակերպում էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը։

Անհատական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլորես Օ’Ռիորդանը 2007 թվականին

2003 թվականին The Cranberries խմբի անդամները հայտարարել են մշակութային դադարի մասին, իսկ Դոլորեսը անհատական գործունեություն ձեռնարկեց։ Նա ձայնագրել է «Ave Maria» երգը «Քրիստոսի չարչարանքները» (2004) ֆիլմի համար, «Mirror Lover» (2004) երգը գերմանական էլեկտրոնային Jam & Spoon նախագծի ալբոմի համար և «Pure Love» (2004) զուգերգը իտալացի հայտնի երգիչ Ձուկերոյի հետ՝ այդ ժամանակ շարունակելով երգեր գրել անհատական ալբոմի համար, որտեղ արդյունքում ներառվեցին «Black Widow» (այն մասին, թե քաղցկեղից ինչ տանջալից մահ ունեցավ նրա սկեսուր Դենիս Բերթոնը), «Stay With Me» (իր հոր մասին, որը քաղցկեղով հիվանդ էր), «Apple of My Eye» (նվիրված սիրելի ամուսնուն՝ Դոնին), «Loser», «When We Were Young» (այն մասին, որ մանկությունն անցել է, թե ինչպես է Դոլորեսը կարոտում մորը հյուրախաղերի ժամանակ և պատրաստ է տալ ամեն ինչ, որ լսի նրա ձայնը հեռախոսով), «In the Garden» (ամուսնու և երկու երեխաների մասին), «Ecstasy» (դեպրեսիայի մասին), «Angel Fire» (երգը գրվել է դեկտեմբերին, երբ մահացել էր Դոլորեսի եղբոր զոքանչը). «Sisterly Love» (Դոլորեսի քրոջը՝ Էլեյն Օ’Ռիորդանին նվիրված երգ) երգը չի ներառվել ալբոմում։

2007 թվականի մայիսի 7-ին լույս ընծայվել նրա առաջին անհատական «Are You Listening?» ալբոմը, որի առաջին սինգլը դարձել է «Ordinary Day» երգը՝ նվիրված երրորդ դստերը՝ Դակոտային։ Չորս տարվա ընթացքում Դոլորեսը գրեց 32 երգը, որոնցից 12-ը ներառվել են ալբոմում։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են Սթիվ Դեմարկին (կիթառ), որը յոթ տարի շարունակ եղել է The Cranberries խմբի համերգային կիթառիստը և բեք վոկալիստը, Մարկո Մանդոսան (բաս կիթառ, բեք վոկալ համերգներին), Գրեմ Հոփկինսը (հարվածային գործիքներ), Դենի Դեմարկին՝ Սթիվի եղբայրը, ստեղնաշարային։ Ալբոմի պրոդյուսերը եղել է Դոլորեսը Դեն Բրոդբեքի և Յուսի հետ։

Դոլորեսը նաև զբաղվել է հայտնի կոմպոզիտոր Անջելո Բադալամենտի հետ համագործակցությամբ, որի հետ ձայնագրել է «Angels Go to Heaven» (2004), «The Butterfly» (2006) և «Secrets of Love» երգերը «Էվիլենկո» (2004) և «Secrets of Love» (2007) ֆիլմերի համար։

2006 թվականի Օ’Ռիորդանը երգչուհու էպիզոդիկ դեր է խաղացել Ֆրենկ Կորաչիի «Սեղմում։ Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» ֆիլմում՝ կատարելով «Linger» երգը[4]։

2008 թվականին սկսել է երկրորդ անհատական ալբոմի երգերի ձայնագրությունը, որն ստացել է «No Baggage» անվանումը և թողարկվել է 2009 թվականի օգոստոսի 24-ին։

Մասնակցություն The Voice of Ireland նախագծին[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերից դեկտեմբերը Օ’Ռիորդանը որպես մարզիչ մասնակցել է The Voice of Ireland նախագծի երրորդ եթերաշրջանին[5], որը հեռարձարկել է RTÉ One հեռուստաալիքով 2014 թվականին։

D.A.R.K.-ի երգչուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլին որպես երգչուհի և երգահան միացել է ամերիկյան Jetlag NYC ռոք խմբին, որը ձևավորել էին 2009 թվականին The Smiths խմբի նախկին բասիստ Էնդի Ռուրքին և դիջեյ Օլե Կորետսկին։ 2016 թվականին խումբն անվանակոչվել է D.A.R.K. և թողարկել իր առաջին՝ «Science Agrees» ալբոմը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հուլիսի 18-ին Օ’Ռիորդանն ամուսնացել է Duran Duran խմբի նախկին հյուրախաղային մենեջեր Դոն Բյորթոնի հետ, որից բաժանվել է 2014 թվականին[6]։ Զույգն ունեցել է երեք երեխա՝ տղա՝ Թեյլոր Բաքստեր Բյորթոնը (ծն. 23.11.1997) և երկու աղջիկ՝ Մոլլի Լի Բյորթոնը (27.01.2001) և Դակոտ Ռեյն Բյորթոնը (10.04.2005)։

Ապրել է Հոութում, Իռլանդիա, սեփականություն է ունեցել Կանադայում և Իսպանիայում։

Դեպք Շանոնի օդանավակայանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 10-ին Օ’Ռիորդանը ձերբակալվել է Շանոնի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում Aer Lingus-ի թռիչքից[7]։ Հետագայում երգչուհուն ներկայացվել է մեղադրանք երեք կետով՝ օդանավակայանի ոստիկանական երեք աշխատակիցների վրա հարձակման համար[8]։ 2016 թվականի հունվարի 20-ին կայացած դատական քննության արդյունքում որոշվեց դատավճռի ժամկետը՝ 2016 թվականի փետրվարի 24[9][10]. նրա պատիժը դիտարկվում էր ազատազրկում մինչև վեց ամիս կամ մինչև 1850 եվրոյի տուգանք[11]։ Փետրվարի 24-ին կայացած նիստի ժամանակ Օ’Ռիորդանը պարտավորվեց վճարել 6000 եվրոյի տուգանք հօգուտ կարիքավորների[12]՝ ճանաչվելով քրեորեն անմեղ, բացի այդ՝ դատարանը ճանաչեց, որ տեղի ունեցածի ժամանակ նա տառապում էր հոգեբանական խանգարմամբ[12]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանկարծամահ է եղել 2018 թվականի հունվարի 15-ին Լոնդոնում, որտեղ ժամանել էր նոր երգի ձայնագրման համար[13]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Cranberries[խմբագրել | խմբագրել կոդը]

D.A.R.K.[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #13551939X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 https://www.rte.ie/news/ireland/2018/0115/933526-dolores-oriordan/
  3. 3,0 3,1 3,2 http://www.independent.co.uk/arts-entertainment/music/news/dolores-oriordan-dead-cranberries-age-singer-frontwoman-cause-of-death-a8160581.html
  4. Саундтреки фильма «Клик: с пультом по жизни»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. «Welcoming Dolores O’Riordan!» (անգլերեն)։ Raidió Teilifís Éireann։ 3 января 2014։ Վերցված է 2016-01-17 
  6. Fitzgerald A. (13 ноября 2014)։ «EXCLUSIVE: Dolores O’Riordan distressed over marriage split - mother» (անգլերեն)։ Limerick Leader։ Վերցված է 2015-08-09 
  7. «Former Cranberries singer Dolores O’Riordan arrested over plane assault» (անգլերեն)։ The Guardian։ 10 ноября 2014 
  8. Deegan G. (28 августа 2015)։ «Dolores O’Riordan summonsed to court over alleged assault» (անգլերեն)։ The Irish Times։ Վերցված է 2016-01-17 
  9. «Cranberries singer Dolores O’Riordan to be sentenced after head-butting police officer in alleged "air rage" incident» (անգլերեն)։ The Daily Mirror։ 20 января 2016։ Վերցված է 2016-01-20 
  10. «Dolores O’Riordan to learn fate next month» (անգլերեն)։ Raidió Teilifís Éireann։ 20 января 2016։ Վերցված է 2016-01-20 
  11. Deegan G. (16 декабря 2015)։ «Cranberries star Dolores O’Riordan claimed garda grabbed her breast and sexually assaulted her, court hears» (անգլերեն)։ Irish Independent։ Վերցված է 2016-01-17 
  12. 12,0 12,1 Gordon Deegan (24 февраля 2016)։ «Dolores O’Riordan told to pay €6,000 over ‘air rage’ incident» (անգլերեն)։ The Irish Times։ Վերցված է 2016-02-25 
  13. «The Cranberries singer Dolores O'Riordan dead aged 46»։ The Sun (en-GB)։ 2018-01-15։ Վերցված է 2018-01-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]