Zombie (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Zombie»
«Zombie» սինգլի շապիկը (The Cranberries, 1994)
The Cranberriesսինգլը
«No Need to Argue» ալբոմից
Թողարկված 1994
Ֆորմատ CD
Ձայնագրված 1994
Ժանր պոստ-գրանժ, ալտերնատիվ ռոք
Տևողություն 5:05
Լեյբլ Island Records
Պրոդյուսեր Stephen Street
The Cranberries-ի սինգլների ժամանակագրություն
«Linger»
(1993)
«Zombie»
(1994)
«Ode to My Family»
(1994)

Zombie, իռլանդական The Cranberries ռոք խմբի երգ-բողոքն է։ Թողարկվել է No Need to Argue ալբոմի շրջանակներում 1994 թվականին։ Համարվում է խմբի ամենահայտնի երգերից մեկը։ Զբաղեցրել է բարձրագույն հորիզոնականներ Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի ազգային երաժշտական աշխարհում։

Ստեղծման նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին բրիտանական Ուորրինգտոն քաղաքում երկու ռումբ պայթեցվեց։ Տեռորիստական ակտերը կազմակերպել էին Իռլանդական հանրապետական բանակի ուժերը։ Գործողությունների արդյունքում մահացավ երկու տղա՝ Ջոնոթան Բոլը և Թիմ Փերրին, տուժեցին նաև այլ անձինք։ Երգը գրվել է՝ ի պատասխան այդ տղաների մահվան։

Դոլորես Օ'Րիորդանի կարծիքով զոմբիները հենց այդ բանակի անդամներն են, որոնց գործողությունների արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «It’s the same old theme since 1916» տողը ենթադրում է Զատկի ապստամբությունը, որն սկսվեց 1916 թվականին Իռլանդիայի անկախացման նպատակով։
  • Երգի թողարկումից որոշ ժամանակ անց Իռլանդական հանրապետական բանակը հայտարարեց մարտական գործողությունների դադարեցման մասին, որը դարձավ տարբեր ասեկոսեների պատճառ։

1994 թվականին երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որում օգտագործվեցին Հյուսիսային Իռլանդիայում բրիտանական պահակախմբի հրաձգության դրվագներ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zombie» - 5:06
  2. «Away» (ալբոմում չներառվեց, ավելի ուշ օգտագործվեց ֆիլմում) - 2:39
  3. «I Don’t Need» (ալբումում չներառվեց) - 3:31

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]