Դոբոշ (տորթ)
![]() | |
Տեսակ | աղանդեր |
Ենթատեսակ | տորթ |
Առաջացման երկիր | ![]() |
Dobos Cake Վիքիպահեստում |
Դոբոշ(հունգ.՝ dobostorta), ավանդական հունգարական տորթ, որը բաղկացած է վեց շերտերից, շոկոլադե կրեմից և կարամելային գլազուրից:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տորթի անունը առաջացել է իր հեղինակի անունից: Հեղինակը եղել է հունգարական հրուշակագործ Յոժեֆ Դոբոշը: 1885 թվականին Հունգարիայի ազգային ցուցահանդեսի ժամանակ նա հորինել է իր գլուխգործոց տորթը, որը չի փչանում առնվազն 10 օր[1][2]: Դա նրա ժամանակներում սառնարանային տեխնոլոգիայի զարգացման մակարդակի համար շատ կարևոր էր: Դոբոշ տորթի բաղադրատոմսը նա հրապարակել է 1906 թվականին, իսկ ներկայից Հունգարիայում դոբոշ տորթը պատրաստում են օրիգինալ բաղադրատոմսով:
«Դոբոշը» համարվում էր Ավստրո-Հունգարական կայսրության կայսրուհի Էլիզաբեթ Բավարացու սիրած տորթը: «Դոբոշ» տորթը արտահանվել է հարևան երկրներ՝ հատուկ պատրաստված փայտե տուփերով: Սենտենդրում է գտնվում հրուշակագործ Դոբոշի թանգարանը:
Նուրբ բիսկվիթ՝ մոկկոյի և կարամելի շերտերով, վերին շերտը ծածկված է ամուր գլազուրով, որի վրա նույնիսկ թմբուկը հիմնական հունգարական աղանդերներից է:
«Դոբոշ» տորթը առաջին անգամ ներկայացվել է 1885 թվականին Բուդապեշտում կայացած ցուցահանդեսի ժամանակ, որից հետո այն ճաշակեց կայսերական զույգը՝ Ֆրանց Յոզեֆ I-ը և Էլիզաբեթ Բավարացին[1]:
Եվրոպայի լավագույն սրճարանները իրենց մենյուի մեջ նույնպես ներառում են այս լեգենդար աղանդերը:«Դոդոս» («դոդոշ») բառը հունգարերեն նշանակում է «թմբուկ»:
Յոժեֆ Դոբոշը մահացել է 1924 թվականին: Նա երբեք այս գլուխգործոցը չի պատրաստել իր երկրպագուների համար[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Goldstein Darra (2015)։ The Oxford Companion to Sugar and Sweets։ Oxford University Press։ էջեր 223–224
- ↑ «Hungarian Dobosh Torte (Seven-Layer Sponge Cake) Recipe»։ Easteuropeanfood.about.com։ Վերցված է 2016-01-19
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դոբոշ տորթի բաղադրատոմսը. «Խոհարարական արվեստ և հունգարական խոհանոց», Է. Մեդյար, 1961 թվական: