Jump to content

Դմիտրի Ուշակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ուշակով
Дмитрий Ушаков
Ծնվել էհունվարի 12 (24), 1873[1] կամ հունվարի 24, 1873(1873-01-24)[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 17, 1942(1942-04-17)[2][3][1] (69 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանBotkin Street Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբառարանագիր, լեզվաբան, բարբառագետ և քերական
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան և Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ
Գործունեության ոլորտլեզվաբանություն[4] և ռուսերեն[4]
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
ԿոչումՌուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
Գիտական աստիճանՄոսկվայի կայսերական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5][4][6]
Գիտական ղեկավարՖիլիպ Ֆորտունատով
Եղել է գիտական ղեկավարՌուբեն Ավանեսով, Grigori Ossipovitch Vinokour?, Pyotr Kuznetsov?, Aleksandr Aleksandrovich Reformatsky? և Vladimir Sidorov?
Հայտնի աշակերտներGrigori Ossipovitch Vinokour?, Ռուբեն Ավանեսով, Pyotr Kuznetsov?, Aleksandr Aleksandrovich Reformatsky? և Vladimir Sidorov?
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
 Dmitriy Nikolaevich Ushakov Վիքիպահեստում

Դմիտրի Նիկոլաևիչ Ուշակով (ռուս.՝ Дмитрий Николаевич Ушаков, հունվարի 12 (24), 1873[1] կամ հունվարի 24, 1873(1873-01-24)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 17, 1942(1942-04-17)[2][3][1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական լեզվաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1895)։ Եղել է կանանց բարձրագույն դասընթացների, խոսքի ինստիտուտի, Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտի, Մոսկվայի Ն․ Չեռնիշևսկու անվան պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտի, Պետական համալսարանի պրոֆեսոր։ Դմիտրի Ուշակովի աշխատությունները՝ «Ռուսական բարբառագիտության ուրվագիծ՝ Եվրոպայում ռուսերենի բարբառների առաջին քարտեզի հավելվածով» (1915), «Լեզվագիտության համառոտ ներածություն» (1913) և այլ գործեր հիմք ծառայեցին ռուսական բարբառագիտության զարգացման համար։ Դմիտրի Ուշակովը եղել է Մոսկվայի բարբառագիտական հանձնաժողովի ստեղծողներից (1903), 1915 թվականից՝ նախագահը, 1904-1931 թթ.՝ հանձնաժողովի հրատարակած գրականության խմբագիրը։ 1901 թվականից մասնակցել է ռուսաստանի ուղղագրության բարեփոխման աշխատանքներին, 30-ական թթ․ գլխավորել լուսժողկոմատի ուղղագրական հանձնաժողովը։ Դմիտրի Ուշակովը նախաձեռնել է Ռուսաստանի ուղղախոսության ուսումնասիրությունը («Ռուսերենի ուղղախոսությունը և նրա խնդիրները», 1928, «Ճիշտ արտասանության հարցի շուրջը», 1936, հրտ․ 1964)։ Նրա խմբագրությամբ և հեղինակային մասնակցությամբ 1935-1940 թթ. լույս է տեսել «Ռուսերենի բացատրական բառարանի» 4 հատոր։ Դմիտրի Ուշակովի մի խումբ աշակերտներ դարձել են «մոսկովյան հնչութաբանական դպրոցի» միջուկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ушаков Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ուշակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։