Ֆիլիպ Ֆորտունատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Ֆորտունատով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2 (14), 1848
ԾննդավայրՎոլոգդա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 20 (հոկտեմբերի 3), 1914 (66 տարեկան)
Մահվան վայրԿոսալմա (գյուղ, Պրիօնեժսկի շրջան), Shuyskoye rural settlement, Պրիօնեժսկի շրջան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան (1868) և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
ԿոչումՊատվավոր դոկտոր, ակադեմիկոս, թղթակից անդամ և prof. em.?
Գիտական աստիճանՄոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտությունբանասեր
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան և Կրեյմանի գիմնազիա
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա

Ֆիլիպ Ֆորտունատով (ռուս.՝ Фили́пп Фёдорович Фортуна́тов; հունվարի 2 (14), 1848, Վոլոգդա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 3), 1914, Կոսալմա (գյուղ, Պրիօնեժսկի շրջան), Shuyskoye rural settlement, Պրիօնեժսկի շրջան), ռուս լեզվաբան, հնդեվրոպաբան, սլավոնագետ, հնագրագետ, հնչյունաբանության և շեշտաբանության մասնագետ։ Մոսկվայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր (1884–1902)[1], Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1898), Մոսկվայի լեզվաբանական դպրոցի հիմնադիրը։

Զբաղվել է հին սլավոներեն գրչության ու գրավոր հուշարձանների ուսումնասիրությամբ և հրատարակությամբ, վարել հունարենի, հայերենի, գոթերենի, լիտվերենի դասընթացներ։ Աշխատությունների զգալի մասը նվիրված է հնդեվրոպական լեզուների հնչյունաբանությանը։

Ունի հետաքրքիր դիտողություններ հայերենի հոլովական վերջավորությունների և բայական որոշ ձևերի ծագման մասին։ Ֆորտունատովի հետազոտական սկզբունքները և հնդեվրոպաբանական աշխատությունները նպաստել են հայերենի համեմատական քերականության որոշ հարցերի լուծմանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматов А․ А․, Ф․ Ф․ Фортунатов․ Некролог, «Изв․ императорской АН», 1914, 6 сер․, т․ 8, № 14;
  • Петерсон М․ Н․, Фортунатов и Московская лингвистическая школа», Уч․ зап․ МГУ», 1946, в․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 695 CC BY-SA icon 80x15.png