Դմիտրի Այնալով
Դմիտրի Այնալով ռուս.՝ Дмитрий Власьевич Айналов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8 (20), 1862[1] |
Ծննդավայր | Մարիուպոլ, Մարուպոլի հունական շրջան, Ալեքսանդովսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1939[2][1][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Նովոռոսիյսկի կայսերական համալսարան (1888) |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր (մայիսի 9, 1900) |
Մասնագիտություն | հայրենագետ, արվեստագետ, արվեստի տեսաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Dmitry Aynalov Վիքիպահեստում |
Դմիտրի Վլասևիչ Այնալով (ռուս.՝ Дми́трий Вла́сьевич Айна́лов, փետրվարի 8 (20), 1862[1], Մարիուպոլ, Մարուպոլի հունական շրջան, Ալեքսանդովսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 12, 1939[2][1][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1][4]), խորհրդային և ռուս արվեստագետ, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (1914) և Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Ավելի քան 200 գիտական հրատարակություններ հեղինակ է, այդ թվում՝ հոդվածների, դասախոսությունների, ակնարկների[5]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնալովը ծնվել է 1862 թվականի փետրվարի 20-ին Եկատերինոսլավ մարզի Մարիուպոլ քաղաքում, վաճառական Վլասի Դմիտրիևիչ Այնալովի ընտանիքում։ Նրա հայրը մասամբ հունական ծագում ուներ[5]։ Դմիտրի Այնալովը 1884 թվականին ավարտել է Մարիուպոլի գիմնազիան, այնուհետև ընդունվել է Օդեսայի համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետ[4]։ Մեծ սեր է ունեցել դեպի արվեստի պատմությունը և սովորել է հայտնի արվեստաբան և հնագետ Նիկոդիմ Կոնդակովի մոտ[4]։ Պաշտպանել է ուսանողական ատենախոսությունը Սոֆիայի տաճարում՝ նկարչության թեմայի շուրջ, համագործակցելով Եգոր Ռեդինի հետ։ Այն հրատարակվել է 1889 թվականին Սանկտ Պետերբուրգում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1888 թվականին գիմանազիան ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան։ Երկու տարի նա պատրաստվում էր դառնալ արվեստի տեսության և արվեստի պատմության պրոֆեսոր։ Ընդունվել է Կազանի Դաշնային համալսարանում որպես դասախոս։ 1890-1903 թվականներին դասավանդել է անտիկ աշխարհի արվեստի պատմություն, և այդ համալսարանում արվեստի տեսության և արվեստի պատմության ֆակուլտետում դասավանդել է Կիևյան Ռուսիայի մասին։ Այցելել է Իտալիա՝ դիպլոմային աշխատանքի համար նյութեր հավաքելու, որը վերնագրված էր «Բյուզանդական արվեստի հելլենիստական հիմքերը»[5]։ Նա հետազոտել է Հռոմի, Վենետիկի, Նեապոլի, Պալերմոյի, Պարմայի, Ֆլորենցիայի արվեստի գործերը և հուշարձանները, և այցելել իտալական այլ քաղաքներ։ Հինգ տարվա աշխատանքից հետո,1895 թվականի նոյեմբերի 27-ին նա հաջողությամբ պաշտպանել է դիպլոմային աշխատանքը։
1903 թվականի հուլիսիս 11-ին Սանկտ Պետերբուրգի պետական համլսարանի պրոֆեսոր էր։ 1906 թվականի դեկտեմբերի 5-ից դասավանդել է նաև Բեստուժևի դասընթացներում[5]։ 1914 թվականի նոյեմբերի 29-ին դարձել է Գիտությունների ակադեմիայի ռուսաց լեզվի և գրականության բաժնի թղթակից անդամ[6]։ Այդ ժամանակ արժանացել է շատ մրցանակների։ 1922-1929 թվականներին աշխատել է Էրմիտաժում։
Այնալովը հետաքրքրվել է նաև հնագիտությամբ։ Որպես Ռուսական հնագիտական ըներության անդամ, նա մասնակցել է հանդիպումների և կատարել տարբեր առաջադրանքներ, օրինակ՝ 1904-1905 թվականներին Մոսկվայի հնագիտական ընկերության խնդրանքով ուսումնասիրել է Չեռնիգովի եկեղեցական ճարտարապետությունը։ Հատկապես հետաքրքրվել է Խերսոնես Տավրիկյան քաղաքի և Ղրիմի ճարտարապետտություններով[5]։
Թոշակի է անցել 1929 թվականին՝ առողջական խնդիրների պատճառով[5]։ 1930-ական թվականներին Այնալովը ձերբակալվել է, բայց հետագայում արդարացվել[7]։ Վախճանվել է 1939 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում և հուղարկավորվել Վոլկովոյի գերեզմանատանը իր կնոջ՝ Նադեժդայի մոտ։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիևի Սոֆիայի տաճար (ռուս.՝ Киевский Софийский собор) 1890․ համագործակցելով Եգոր Ռեդինի հետ
- Բյուզանդական արվեստի հելլենիստական հիմքերը (ռուս.՝ Эллинистические основы византийского искусства), 1900
- Քրիստոնեական Հերսոնեսայի հուշարձանները (ռուս.՝ Памятники христианского Херсонеса), 1901
- Էթյուդին Վերածննդի կերպարվեստի պատմության մեջ (ռուս.՝ Этюды по истории искусства Возрождения), 1908
- Էսքիզներ և գրառումներ Կիևան Ռուսի արվեստի պատմության վերաբերյալ (ռուս.՝ Очерки и заметки по истории древнерусского искусства), 1914
- Կիևյան Ռուսիայի արվեստի պատմությունը (ռուս.՝ История древнерусского искусства), 1915
- 14-րդ դարի բյուզանդական նկարներ (ռուս.՝ Византийская живопись XIV века), 1917
- Էթյուդին Լոնարդո դա Վինչիի մասին (ռուս.՝ Этюды о Леонардо да Винчи), 1939[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Енциклопедія сучасної України (укр.) — Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Айналов Дмитрий Власьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Cleminson O. Aynalov, Dmitry // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T005404
- ↑ 4,0 4,1 4,2 Biography in the Great Soviet Encyclopaedia
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Раиса Божко (2012 թ․ մարտի 7). «Историк искусств мариуполец Дмитрий Айналов» (Russian). Газета "Приазовский рабочий". Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
- ↑ «Айналов Д.В. - Общая информация» (Russian). The Russian Academy of Sciences. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Список репрессированных членов АН СССР
- ↑ http://bioslovhist.history.spbu.ru/component/fabrik/details/1/631.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Այնալով» հոդվածին։ |
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Մարիուպոլ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1939 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Խորհրդային արվեստաբաններ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Ռուս արվեստաբաններ
- Ռուս արվեստագետներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ