Դմիտրի Ախշարումով (ուտոպիստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դմիտրի Ախշարումով (այլ կիրառումներ)
Դմիտրի Ախշարումով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17 (29), 1823[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | հունվարի 7 (20), 1910[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ռուսական կայսրություն[2] |
Մասնագիտություն | գրող, հիգիենիստ, հեղափոխական և ռազմական բժիշկ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ (1846)[3] և Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա (1862) |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր (1866) |
Անդամակցություն | Պետրաշևականներ[3] |
Ներշնչվել է
| |
Դմիտրի Ախշարումով Վիքիդարանում |
Դմիտրի Դմիտրիի Ախշարումով (մայիսի 17 (29), 1823[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 7 (20), 1910[1], Բաքու, Ռուսական կայսրություն[2]), ուտոպիստ-սոցիալիստ, գրող, բժիշկ։
Ծագումով հայ, Դմիտրի Ի. Ախշարումովի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1846 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետը։ 1848 թվականին անդամագրվել է պետրաշևականների խմբակին և դարձել Ռուսաստանի ուտոպիստ–սոցիալիստական շարժման նշանավոր դեմքերից։ Ախշարումովը Շ. Ֆուրիեի գաղափարների հետևորդ էր, միաժամանակ, հեղափոխական–դեմոկրատ։
Կողմնակից էր ժողովրդի ստորին խավերին քաղաքական պայքարի մեջ ներգրավելուն։ 1849 թվականին բանտարկվել և դատապարտվել է գնդակահարության, սակայն վճիռը փոխվել է։ Ախշարումովը աստիճանազրկվել ու մյուս պետրաշևականների հետ աքսորվել է Կովկաս։ 1856 թվականին ազատվել է զինվորական ծառայությունից և իրավունք ստացել ապրելու Ռուսաստանի կենտրոնական քաղաքներում։
1862 թվականին ավարտել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիան։ Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ ու գրքեր խոլերայի, ժանտախտի և այլ համաճարակային հիվանդությունների մասին[4]։ Պոլտավայում հիմնել է բժիշկների միություն։ Գրել է բանաստեղծություններ, որոնցում արտահայտել է իր քաղաքական հայացքներն ու իղձերը («Հող, դժբախտ հող», 1849, «Լեռը բարձր Է, գագաթը հազիվ է նշմարվում», 1849 և այլն)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Из моих воспоминаний (1849-51), СПБ, 1905
- Записки петрашевца, М.-Л., 1930: Поэты-петрашевцы , 2 изд., Л., 1957.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներսիսյան Մ. Գ., Հայ առաջին ուտոպիստ–սոցիալիստը, «ԲԵՀ», 1967, № 2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. Nikolayev — Moscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — P. 129—130. — 672 p.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Արծվի Բախչինյան (2002). Հայազգի գործիչներ. Երևան: Զանգակ-97. ISBN 99930-2-415-5.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ախշարումով (ուտոպիստ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 201)։ |