Դմիտրի Ախշարումով (ռազմական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դմիտրի Ախշարումով (այլ կիրառումներ)
Դ. Ի. Ախշարումով
Ahsharumov dmitrij ivanovitch.jpg
հոկտեմբերի 11 (22), 1785 - հունվարի 13, 1837(1837-01-13) (51 տարեկանում)
Ծննդավայր Աստրախան
Մահվան վայր Պետերբուրգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Զորատեսակ հետևազոր
Կոչում Գեներալ–մայոր
Մարտեր/
պատերազմներ
ռուս–ֆրանսիական (1806–1807) և ռուս–թուրքական (1809–1811) պատերազմներին, 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներին (1813–1814)
Պարգևներ Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Արիության ոսկե թուր և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Դմիտրի Իվանի Ախշարումով (հոկտեմբերի 11 (22), 1785, Աստրախան, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1837(1837-01-13), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուսական ռազմական գործիչ և պատմաբան, ծագումով հայ։ Գեներալ–մայոր (1820

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աստրախանում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է 1-ին կադետական կորպուսը։ Մասնակցել է ռուս–ֆրանսիական (1806–1807 թթ.) և ռուս–թուրքական (1809–1811 թթ.) պատերազմներին, 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներին (1813–1814 թթ.)։ Աչքի է ընկել Սմոլենսկի, Բորոդինոի, Սալոյարոսլավեցի և Լյուտցենի ճակատամարտերում։ Ախշարումովը 1812 թվականի Հայրենական պատերազմի առաջին պատմաբանն է։ 1813 թվականին Պետերբուրգում հրապարակել է «1812 թվականի պատերազմի պատմական ակնարկ» գիրքը, որը լրացումներով ու փոփոխություններով վերահրատարակվել է 1819 թվականին։ 1826–1837 թվականներին Ախշարումովը կազմել է Ռուսական զինվորական օրենքների առաջին հավաքածուն (հրատարակվել է 1838 թվականի)։ Մահացել է 1837 թվականի հունվարի 13-ին Պետերբուրգում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 Ахшарумов Дмитрий Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.