Jump to content

Պետրաշևականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետրաշևականներ, պետրաշևականների խմբակ, երիտասարդների մի խումբ (ուսուցիչներ, սպաներ, աստիճանավորներ, գրողներ, նկարիչներ), որ XIX դարի 40-ական թվականների 2-րդ կեսին Պետերբուրգում հավաքվել է Մ․ Վ․ Պետրաշևսկու տանը, ուտոպիստ-սոցիալիստներ էին և դեմոկրատներ, որոնք ձգտում էին երափոխել ինքնակալական և ճորտատիրական Ռուսաստանը։ Խմբի ակնառու մասնակիցներն էին՝ Դ․ Դ․ Սխշարումովը, Ն․ Ա․ Սպեշնեը, Ն․ Ա․ Մոմբելին, Ն․ Ս․ Կաշկինը Դեբու եղբայրները, Ս․ Ֆ․ Դուրովը, Պետրաշևականների խմբում էին գրողներ Մ․ Ե․ Սալտիկով-Շչեդրինը Ա․ Ն․ Պլեշչեեը, Ֆ․ Մ․ Դոստոեսկին, Վ․ Ն․ ու Ա․ Ն․ Մայկովները և ուրիշներ։ Լինելով ֆրանսիացի ուտոպիստ-սոցիալիստ Շ․ Ֆուրիեի հետնորդներ՝ Պետրաշևականների քաղաքական և փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա վճռականորեն ազդել են նաև Վ․ Գ․ Բելինսկու և Ա․ Ի․Գերցենի երկերը։ Պետրաշևականները չունեին ձևավորված կազմակերպություն և ծրագիր։ Մ․ Պետրաշևսկու տանը կազմակերպած «պյատնիցա»-ներում բացի ինքնակալությունը հանրապետությամբ փոխարինելու, գյուղացիներին հողով ազատագրելու, մամուլի ազատության հարցերից, Պետրաշևականները քննարկել են նաև գաղտնի հեղափոխական ընկերություն ստեղծելու և ցարիզմի դեմ ապստամբություն կազմակերպելու հարցերը (թելադրված էին Ֆրանսիայում 1848 թվականի հեղափոխության ազդեցությամբ և Ռուսաստանի ներքին վիճակի սրմամբ)։ Պետրաշևականները․ ժողովրդի համար պատրաստել են ագիտացիոն՝ Ռուսաստանի սոցիալ-քաղաքական կարգերը քննադատող գրականություն («Տասը պատվիրաններ» Ն․ Գրիգորն, «Զինվորական զրույց»)։ Պետրաշևականներից շատերը վերադարձել են քաղաքական պայքարի, դարձել 1860-ական թվականների հասարակական-քաղաքական շարժումների ակտիվ մասնակիցներ։