Jump to content

Դիք Ֆրանս Սվաաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիք Ֆրանս Սվաաբ
հոլ.՝ Dick Frans Swaab
Ծնվել էդեկտեմբերի 17, 1944(1944-12-17) (79 տարեկան)
Ամստերդամ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունբժիշկ, համալսարանի դասախոս, նյարդակենսաբան և կենսաբան
Հաստատություն(ներ)Ամստերդամի համալսարան և Սթենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտՆյարդակենսաբանություն[1], բժշկություն[1], human physiology?[1] և գլխուղեղ[1]
Ալմա մատերԱմստերդամի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Պարգևներ
 Dick Swaab Վիքիպահեստում

Դիկ Ֆրանս Սվաաբ (հոլ.՝ Dick Frans Swaab, դեկտեմբերի 17, 1944(1944-12-17), Ամստերդամ, Նիդերլանդներ)՝ հոլանդացի նյարդաբան, մասնագիտացած է ուղեղի հետազոտության մեջ, գրող և հրապարակախոս։

Մասնագիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիկ Սվաաբը ստացել է իր միջին մասնագիտական կրթությունը՝ 1963 թվականին ավարտելով Ամստերդամի ճեմարանը։ 1968 թվականին Ամստերդամի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան, իսկ 1970 թվականին ստացել է՝ դոկտորի կոչում։ Դիկի Գիտական գործունեության ուղղության ընտրությունը տեղի է ունեցել բավականին պատահական։ Ուսման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել զբաղվել հետազոտական աշխատանքով կամ դեղագործության ոլորտում, կամ ուղեղի գործունեության ոլորտում։ Ուղեղի հետազոտողների խմբում դատարկ տեղ լինելու պատճառով միացել է այդ խմբին[2]։

1975 թվականից աշխատել է Նիդերլանդների թագավորական գիտությունների ակադեմիային կից Նիդերլանդների գլխուղեղի ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 1978 թվականից մինչեւ 2005 թվականը եղել է տնօրենը[2]։ 1979 թվականից Ամստերդամի համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդաբանության պրոֆեսոր է։ 1985 թվականին Դիք Սվաաբը հիմնադրել է Նիդեռլանդների նյարդաբանության ինստիտուտի մաս կազմող Նիդեռլանդների ուղեղի բանկը (NHB), ինչը հնարավորություն է տալիս զգալիորեն հեշտացնել ուղեղի հիվանդությունների ուսումնասիրությունը[3]։

Հետազոտության հիմնական ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիկ Սվաբը առավել հայտնի է ուղեղի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ոլորտում իր ուսումնասիրություններով։ Մասնավորապես, ուսումնասիրելով մոր արգանդի տարբեր հորմոնալ և կենսաքիմիական գործոնների ազդեցության խնդիրները պտղի ուղեղի զարգացման վրա[4]։

Դիք Սվաաբի գործունեության մեկ այլ ուշագրավ ոլորտ է ուղեղի անատոմիայի վրա սեռական դիմորֆիզմի ազդեցության ուսումնասիրությունը։ Հայտնի են նաև համասեռամոլությանը վերաբերող նրա աշխատանքները և եզրակացությունները, որոնց նա եկել է այս թեմայով զբաղվելիս. Համասեռամոլությունը օրգանիզմի կենսաբանական հատկությունների դրսևորում է, որը որոշվում է գենետիկ կամ այլ բնածին գործոններով[5]։ Ներկայումս նրա գործունեությունը կապված է Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրության հետ[6]։

Դիք Սվաաբի բազմամյա գիտական գործունեության արդյունքներից մեկը նրա պնդումն է, որ մարդու հոգեկան էությունը լիովին որոշվում է գլխուղեղի ֆիզիկական և քիմիական գործընթացներով։ Այսինքն, ճիշտ է ենթադրել, որ ուղեղը մարդ է[2]։

Դիք Սվաաբը հայտնի է նաև իր հակակրոնական հայացքներով։ Նա հետևողականորեն պաշտպանում է «Հոգի» կամ «Սուրբ Հոգի» երևույթների գոյության անհնարինությունը, ինչը բազմիցս բացասական արձագանք է ստացել տարբեր կրոնական խմբերի կողմից։

Գիտական նվաճումներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիք Սվաաբը ստացել է բազմաթիվ գիտական մրցանակներ։ Ներկայումս նրա ուսանողներից 14ը արդեն դասախոսներ են։ Նա ուղեղի հետազոտության մի շարք ամսագրերի խմբագիր է և բազմաթիվ հրապարակումների հեղինակ։ H–գործակցով Դիք Սվաաբի ինդեքսը 2013 թվականի վերջին եղել է 70[7]։

1998 թվականին Դիք Սվաաբն իր գիտական նվաճումների համար Նիդեռլանդների թագուհի Բեատրիսը պարգևատրել է Նիդեռլանդների առյուծի շքանշանով[8]։

2011 թվականին Դիք Սվաաբի գիտահանրամատչելի գիրքը՝ «Մենք ենք մեր ուղեղը։ Արգանդից մինչև Ալցհայմեր»-ը դարձել Է Նիդեռլանդների բեսթսելեր՝ չորրորդ հորիզոնականը զբաղեցնելով ամենավաճառվածների տասնյակում[9]։

Մտքեր Սվաաբից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իմ կարծիքով, «համասեռամոլության քարոզչության» վրա արգելք մտցնելը մոտավորապես նույնն է, ինչ արգելել շագանակագույն աչքերի կամ բարձրահասակների քարոզչությունը[10]։
  • Հոգեբանների մեծ մասը գտնվում է ոչ թե բանտում, այլ միջազգային ընկերությունների և բանկերի բարձրագույն ղեկավարության մեջ կամ քաղաքական գործիչների շրջանում։ Նրանք երբեք իրենց մեղավոր չեն զգում, հեշտությամբ ոչնչացնում և գողանում են։ Նրանք են մեղավոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համար։ Նման մարդիկ օգտակար են որոշ ընկերություններ վերակազմավորելու համար, բայց նրանք չեն կարող երկար ժամանակ մնալ իշխանության մեջ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Дик Свааб «Մենք ենք մեր ուղեղը։ Արգանդից մինչև Ալցհայմե», — СПб.: Издательство Ивана Лимбаха, 2013. —544 с. —2000 экз. ISBN 978-5-89059-198-2
  3. «About the Netherlands Brain Bank». Официальный сайт Нидерландского банка мозга. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Brein en (bewust)zijn». Сайт Dimasplace.wordpress.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. Garcia-Falgueras A, Swaab DF (2010). «Sexual Hormones and the Brain: An Essential Alliance for Sexual Identity and Sexual Orientation». Endocrine Development 17: 22-35. doi:10.1159/000262525. PMID 19955753. «There is no indication that social environment after birth has an effect on gender identity or sexual orientation.»
  6. «Announcement | Mededeling | Radio Netherlands Worldwide». Rnw.nl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Abbreviated Curriculum Vitae for Dick F. Swaab Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, Nederlands HersenInstituut.
  8. Janine Budding Nieuwe sleutel om Alzheimer te behandelen // «Medisch Nieuws», 27 October, 2010
  9. Jef van Gool Het familieportret best verkochte boek in 2011 // Сайт Literatuurplein.nl
  10. Софья Корниенко Дик Свааб: китайский мозг отличается от западноевропейского //Сайт Daokedao.ru, 29 ноября 2013
  11. Илья Колмановский Дик Свааб о геях, педофилах, психопатах и о каждом из нас // Еженедельник Ъ-Weekend, № 39 (333) от 25.10.2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիք Ֆրանս Սվաաբ» հոդվածին։