Դիամանդի Իխչիև
Դիամանդի Իխչիև բուլղար․՝ Диаманди Ихчиев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1854 Վելես, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 26, 1913 (58 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, իրավաբան, արխիվագետ, գրադարանավար, palaeographer և ottomanist |
Ալմա մատեր | Ստամբուլի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն և օսմաներեն |
Երեխա(ներ) | Nikola Ihchiev?, Vasil Ihchiev?, Andrey Diamandiev? և Lyuben Ihchiev? |
Դիամանդի Իխչիև (բուլղար․՝ Диаманди Ихчиев, նոյեմբերի 8, 1854, Վելես, Օսմանյան կայսրություն - մարտի 26, 1913, Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն), բուլղար գիտնական, պատմաբան, թարգմանիչ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիամանդի Իխչիևը ծնվել է 1854 թվականի նոյեմբերի 8-ին Վելեսում, որն այդ ժամանակ եղել է Օսմանյան կայսրության կազմում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, իսկ բարձրագույնը՝ Ստամբուլում։
1873 թվականին ուսուցիչ է աշխատել Տիկվեշում, իսկ 1874 թվականից մինչև 1884 թվականը՝ Վելեսում զբաղվել է առևտրով։
1884 թվականին բնակություն է հաստատել նորակազմ Բուլղարիայի իշխանության մայրաքաղաքում և իրավաբան է աշխատել Սոֆիայում և Կյուստենդիլում։ 1885 թվականին դարձել է Վրացայի շրջանային կառավարության քարտուղար։ 1890-1895 և 1910-1911 թվականներին Արտաքին գործերի նախարարությունում օսմանյան թարգմանիչ է աշխատել։
1900-1908 թվականներին գլխավորել է Կյուրեղի և Մեթոդիոսի անվան ազգային գրադարանը[2]։ Բուլղարերեն է թարգմանել և հրապարակել Օսմանյան կայսրության հազարավոր փաստաթղթեր։
Դիամանդի Իխչիևը մահացել է 1913 թվականի մարտի 26-ին Սոֆիայում՝ 58 տարեկան հասակում[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Обзор на архивните фондове, колекции и единични постъпления съхранявани в Български исторически архив: От фонд No. 381 до фонд No. 599։ София: Народна библиотека „Кирил и Методий“։ 1986։ էջ 174։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-10-ին
- ↑ Национална библиотека
- ↑ Енциклопедия България, том 3, Издателство на БАН, София, 1982.
- ↑ Диамандиев, Андрей. Д. А. Ихчиев. По случай предстоящата 25-годишнина от смъртта му, Известия на Историческото дружество (ИИД), 1938 г.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Материалы за историята ни под Турското робство», публикувано в сп. «Известия на историческото дружество в София», книга I, София, 1905 час
- «Материяли за историята ни под турското робство», публикувано в «Известия на Историческото дружество в София», Книга II, страници 91-208, София, 1906 час
- ТУРЕЦКИЕ ДОКУМЕНТЫ ПО ИСТОРИИ ГОРОДА КАРЛОВО. DrevLit.Ru — библиотека древних рукописей
- Holdings_ Турски документи за правата на чифликчиитѣ и ступанитѣ на чифлицитѣ