Դեմետրիոս Վերնարդակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմետրիոս Վերնարդակիս
Ծնվել էնոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1833 կամ 1834[1]
ԾննդավայրAgia Marina, Lesbos, Community of Agia Marina
Վախճանվել էհունվարի 12 (25), 1907 կամ 1907[1]
Վախճանի վայրՄիտիլինի, Commune of Mytilini
Մասնագիտությունդրամատուրգ, պատմաբան, University professor, բանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1856)
Գրական ուղղություններFirst Athenian School?
ԱնդամակցությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
ԱշխատավայրԱթենքի համալսարան
Изображение автографа
 Dimitrios Vernardakis Վիքիպահեստում

Դեմետրիոս Վերնարդակիս (նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1833 կամ 1834[1], Agia Marina, Lesbos, Community of Agia Marina - հունվարի 12 (25), 1907 կամ 1907[1], Միտիլինի, Commune of Mytilini[2][3]), հույն գրող, թարգմանիչ, պատմաբան, բանասեր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմետրիոս Վերնարդակիսը ծնվել է 1833 թվականի դեկտեմբերի 3-ին, հունական Լեսբոս կղզում՝ Ագիա-Մարինայում (Սուրբ Մարինա)։ Հայրը՝ Նիկոլաոսը, ծնունդով Կրետե կղզուց էր, մայրը՝ Մելիսինիան՝ Տրանտալիսների տոհմից[4]։ Եղբայրներն էլ են դարձել գիտական գործիչներ. Աֆանասիոսը՝ տնտեսագետ, Հունաստանի տնտեսական պատմության մասնագետ էր, Գրիգորիոսը՝ բանասեր[5]։

Դեմետրիոսը սկզբնական կրթությունն ստացել է հասարակական ճանաչված գործիչ, մանկավարժ Գրիգորիոս Գեննադիոսի ղեկավարությամբ[5], 1849 թվականից հունական գրականություն է ուսումնասիրեել Աթենքի համալսարանում, այնուհետև, Եվրոպայում կրթությունը շարունակելու նպատակով կրթաթոշակ ստանալով պատրիարք Ալեքսանդրիաս Կալինիկոսից, փիլիսոփայություն է ուսումնասիրել Բեռլինի և Մյունխենի համալսարաններում։ 1856 թվականին, Մյունխենի համալսարանում հաջողությամբ պաշտպանելով գիտական ատենախոսությունը, ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[2]։

Վերնարդակիսը սկզբնական շրջանում գրական շրջանակներում և հանրության կողմից ճանաչում է ձեռք բերել առաջին հերթին Եվրիպիդեսի ողբերգությունները հին հունարենից նոր հունարենի թարգմանելով (լավագույններից են համարվում «Փյունիկուհիներ», «Հեկաբե», «Հիպողիտոս», «Մեդեա» թատերգությունների թարգմանությունները)[6][7]։ Հետագայում հռչակվել է որպես ինքնատիպ հեղինակ չափածո դրամաների, որոնց օգնությամբ ցանկանում էր հայրենի երկրում ստեղծել ազգային թատրոն, որտեղ շեքսպիրյան սկզբունքները համաձուլված պիտի լինեին հունական պատմության, առասպելաբանության, փիլիսոփայության հետ։ Վերնարդակիսի կենդանության օրոք նրա թատերգությունները որոշակի ժողովրդականությումն էին վայելում, բայց նրա մահվանից կարճ ժամանակ անց մոռացության մատնվեցին՝ հիմնականում հնաշունչ, հնաոճ հունարենով գրված լինելու պատճառով[8]։

1861 թվականին Դեմետրիոս Վերնարդակիսը նշանակվել է Աթենքի համալսարանի պատմության և գրականության էքստրաօրդինար պրոֆեսոր[2], չորս տարի անց արժանացել ավելի բարձր՝ օրդինար պրոֆեսորի պաշտոնի, սակայն 1869 թվականին նրա պրոֆեսորական կարիերային, կարելի է ասել, վերջ է դրվել։ Պատճառը ուսանողների տևական բողոքներն էին, որոնք, նրա կարծիքով, կազմակերպել էին իր հակառակորդ գործընկերներն ու իշխանությունները։

1882 թվականին Վերնարդակիսին հաջողվել է կարճ ժամանակով՝ ընդամենը կես տարեշրջան, դարձյալ ամբիոն զբաղեցնել Աթենքի համալսարանում։ Դրանից հետո նա նշանակվել է Ազգային գրադարանի խնամատար[5], այնուհետև վերադարձել հայրենի Լեսբոս՝ պահպանելով հանդերձ իր պրոֆեսորական կոչումը։ Որոշ ժամանակ անց կրթության նախարար Աֆանասիոս Էֆտակիասը առաջ է քաշել նրա թեկնածությունը՝ գիտությունների նորաստեղծ ակադեմիայում անդամագրելու համար[2], բայց ակադեմիայի մյուս անդամների կողմից պաշտպանություն չի ստացել։ Դեմետրիոսի եղբայրներից Աֆանասիոսը, որ Նանսիում գտնվող Ստանիսլասի ակադեմիայի թղթակից-անդամ էր, երկու անգամ՝ 1904[9] և 1905[10] թվականներին առաջադրել է եղբոր թեկնածությունը Նոբելյան մրցանակի արժանացնելու համար։

Դեմետրիոս Վերնարդակիսը մահացել է 1907 թվականի հունվարի 25-ին, Լեսբոս կղզու խոշորագույն քաղաք Միտիլինիում[2]։

Ստեղծագործությունների ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնարդակիսի՝ ստեղծագործական առաջին շրջանում հեղինակած թատերական երկերում հանդիպում են թե՛ խաղարկային (ինչպես, օրինակ, ռազմաշունչ «Peridromos»-ը կամ երգիծական «Graomyomachia»-ն) և թե՛ լուրջ, պատմողական («Eikasia»-ն) բնույթ ունեցող գործեր։ Ավելի ուշ շրջանի թատերգությունները վառ արտահայտված հայրենասիրական բնույթ են կրում։ Ասվածը վերաբերում է մասնավորապես «Maria Doxapatri» (1858 թ.), «Merope» (1866 թ.), «Kyira Frosyne» (1882 թ.) թատերգություններին։

Վերնարդակիսի գրչի տակ ծնունդ են առել նաև պատմագիտական ու լեզվաբանական աշխատություններ։ Նա նպաստել է նոր հունարենի ուղղագրության համակարգմանը, հանդես եկել դրա չափից դուրս արխաիկացման դեմ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Μαρία Δοξαπατρή (1857)
  • Κυψελίδαι (1858)
  • Μερόπη (1865)
  • Ευφροσύνη (1876)
  • Φαύστα (1893)
  • Αντιόπη (1895)
  • Νικηφόρος Φωκάς (1905)

Լեզվաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ελληνική Γραμματική εις χρήσιν των Ελληνικών σχολείων (Greek Grammar for use in Greek schools, 1864-1865)
  • Ψευδαττικισμού έλεγχος (The control of illusion, 1884)

Պատմագիտական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Γενική Ιστορία (General History, 1867)

Աստվածաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ιερά Κατήχησις (Sacred Catechisis, endorsed in 1872 by the Ecumenical Patriarchate of Constantinople as the best available biblical catechesis recommended for schooldchildren)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.bartleby.com/library/bios/index2.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Θάνατος του Δημ. Βερναρδάκη». Εμπρός. 13 Ιανουαρίου 1907. էջ 2. Վերցված է 06-10-2016-ին – via Ψηφιακό Αρχείο Εθνικής Βιβλιοθήκης.
  3. Εφταλιώτης, Αργύρης (1993). Ογδόντα ανέκδοτα γράμματα του Αργύρη Εφταλιώτη (1889-1907) προς τον Αλέξανδρο Πάλλη: οι αγώνες των πρώτων δημοτικιστών. Αθήνα: Ελληνικό Λογοτεχνικό και Ιστορικό Αρχείο. էջ 139.
  4. «Δημήτριος Ν. Βερναρδάκης». εφ. Δημοκράτης. 19 Νοεμβρίου 2008. Վերցված է 06-10-2016-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Βερναρδάκης Δημήτριος». www.ekebi.gr. Εθνικό Κέντρο Βιβλίου. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 06-10-2016-ին.
  6. ΚΩΝΣΤΑΝΤΙΝΑ ΓΕΩΡΓΙΑΔΗ, ΑΚΜΗ ΚΑΙ ΠΑΡΑΚΜΗ ΤΟΥ ΣΑΙΞΠΗΡΙΚΟΥ ΙΔΕΩΔΟΥΣ ΣΤΟ ΕΡΓΟ ΤΟΥ ΔΗΜΗΤΡΙΟΥ Ν. ΒΕΡΝΑΡΔΑΚΗ, σελ 210
  7. ΛΕΣΒΙΟΙ ΚΑΘΗΓΗΤΕΣ ΣΤΟ ΠΑΝΕΠΙΣΤΗΜΙΟ ΑΘΗΝΩΝ
  8. «[…] ο Βερναρδάκης δεν ήταν οπαδός της δημοτικής.» Δημαράς, Κωνσταντίνος (2000). «Δημήτριος Βερναρδάκης». In Πολίτης, Αλέξης (ed.). Σύμμικτα Α΄: Από την παιδεία στην λογοτεχνία. Αθήνα: Σπουδαστήριο Νέου Ελληνισμού. էջ 239. ISBN 978-960-320-100-7.
  9. «Nomination Database - Literature». www.nobelprize.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. «Nomination Database - Literature». www.nobelprize.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմետրիոս Վերնարդակիս» հոդվածին։