Jump to content

Դաֆնի (վանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաֆնի վանք
Daphni Monastery*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Դաֆնի (հուն․՝ Δαφνί), նաև Դաֆնիոն (Δάφνιον), 11-րդ դարի բյուզանդական վանք կենտրոնական Աթենքից 11 կմ հյուսիս-արևմուտք, Հայդարիոնի արվարձանում։ Տեղեկայված է նույնանուն անտառի մոտ, Սուրբ ճանապարհի վրա, որը տանում էր Աթենքից Էլեֆսիս։ Անտառը զբաղեցնում է շուրջ 18 քառ․ կմ և շրջափակում է դափնու պուրակը։ «Դաֆնին» ժամանակակից հունարեն բառ է, որը նշանակում է «դափնու պուրակ»[1]։

Դաֆնի վանքը հիմնադրվել է 6-րդ դարի վերջում Ապոլլոնի հեթանոսական տաճարի տեղում, որն ավերվել է գոթերի կողմից 395 թվականին[1]։ Վերջինս կառուցված էր հոնիական ոճով՝ ամենաբարակ և ամենափոքր սյուներով։ Սյուները կանգնած էին հիմքի վրա, որի վերևում ոլորուն զարդանախշեր կային։ Սյուներից մի քանիսը պահպանվել են։ Հնագույն տաճարի չորս հոնիական սյուներից մնացած մեկն է օգտագործվել Դաֆնի վանքում։ Մյուսները հեռացվել են և տարվել Լոնդոն Թոմաս Բրյուսի Էլգինի կողմից (Էլգինի մարմարները)։ Ապոլլոնի տաճարի սյուները, խորաքանդակը և սյուների գագաթները ներկայումս պահվում են Բրիտանական թանգարանում, սակայն չեն ցուցադրվում, միայն կարելի է տեսնել թանգարանի կայքում։

Խճանկար, որում պատկերված է մանուկ Հիսուսը

Տեղի առաջին վանքը կառուցվել է ամրոցի ոճով, կենտրոնում՝ բազիլիկ։ Այն պաշտպանված էր շրջափակող պարսպով և փոքր խուցերով, որոնք սովորաբար գտնվում էին այդ պատերի ներսում և գործածվում էին վանականների և միանձնուհիների կողմից։ Պատերը հարում էին եկեղեցուն, և տաճարի սյուներից մեկն օգտագործվել է եկեղեցու հարավային պատում[1]։ Ծակոտկեն քարի ուղղանկյուն բեկորներից մի քանիսը նույնպես պահպանվել են և օգտագործվել եկեղեցու արևմտյան արտաքին պատում։ Առաջին վանքը անկում է ապրել 9-րդ և 10-րդ դարերում, երբ Հունաստանը դաժանորեն ավերվել է հյուսիսից ներխուժած բարբարոսների կողմից։

11-12-րդ դարերում Դաֆնիի վանքը վերակառուցվել է։ Կառուցվել է նոր ութանկյուն եկեղեցին, սեղանատունը և գերեզմանատան մատուռը[2]։ Հին բազիլիկը լիովին քանդվել է, բացի նախկին եկեղեցու շրջափակող պարսպից և խուցերից, որոնք միավորվեցին նոր եկեղեցուն։ Հին ֆրեսկոների հետքեր են հայտնաբերվել պատերի վրա, որոնցում պատկերված էր մի մարդ, հավանաբար Բարսեղ Բ Բուլղարասպան կայսրը՝ խմբի հետ, որոնց ձեռքին փաթեթ կար։ Եկեղեցու կառուցմանը մասնակցած վարպետներն են, առաջարկում են Բարսեղ II-ին Կոստանդնուպոլսից արհեստավորներ բերել[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Kyriacopoulou, Helen (1956). The Daphne Monastery: History, Architecture, Mosaics. Athens: Society for Peloponnesian Studies, 1956. էջ 10.
  2. Darling, Janina (2004). Architecture of Greece. Westport, CT: Greenwood Press. էջեր 69.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Athens Key կայքում Արխիվացված 2020-09-29 Wayback Machine Sacred destinations կայքում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաֆնի (վանք)» հոդվածին։