Էլեֆսիս
Բնակավայր | ||
---|---|---|
հուն․՝ Ελευσίνα | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 18,455 կմ² | |
ԲԾՄ | 5 մետր | |
Բնակչություն | 24 910 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային ինդեքսներ | 19200 | |
Ավտոմոբիլային կոդ | YO, YP, YT և ZT | |
Պաշտոնական կայք | eleusina.gr | |
| ||
Էլեֆսիս[2][3], նախկինում՝ Էլեֆսին[3] (հուն․՝ Ελευσίς[4] ή Ελευσίνα), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 5 մ բարձրության վրա, Աթենքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Արևմտյան Ատտիկայի ծայրամասային միավոր է՝ Ատտիկա պերիֆերիայում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 24910 մարդ։ Մակերեսը 18,455 կմ² է։ Խոշոր ծովային նավահանգիստ է (Ատտիկայում Պիրեական նավահանգստից հետո երկրորդը)։ Ունի ռազմական օդակայան։ Քաղաքում է գտնվում նաև Էլեֆսիսի հնագիտական թանգարանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակեցվել է նեոլիթի դարաշրջանում կամ մեկ այլ պնդմամբ՝ բրոնզե դարում[5]։
Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում Էլեֆսիսը դարձել է աքայացիների պետություններից մեկի կենտրոնը։
Կոչվել է դիցաբանական հերոս Էլեվսինի անունով։ Էլեֆսինից է ծագել առասպելական հերոս Զարեկսը։ Ալոպայի, որին նրա սիրեցյալը՝ Պոսեյդոնը վերածել է աղբյուրի, կենդանի թաղման առասպելական տեղում։
Մոտավորապես մ․թ․ա․ 7-րդ դարում մտել է Հին Աթենքի կազմի մեջ[6]։
Էլեֆսիսը եղել է Դեմետրայի և Պերսեփոնեի պաշտամունքի կենտրոն։
396 թվականին քաղաքը ավերվել է գոթերի կողմից։
1835 թվականին ստեղծվել է համայնքը, 1912 թվականին՝ Էլեֆսիս միությունը[7]։
Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1882 թվականից պեղումները բացվել են․
- Սուրբ ճանապարհի մի մասը, որը տանում էր Աթենքից Էլեֆսիս,
- Մ․թ․ա․4 - մ․թ․ա․3 դարերի սրբավայրերի մնացորդները,
- Ճարտարապետական հուշարձանների և համալիրների ֆրագմենտները,
- Հին հռոմեական շինությունները (Արտեմիսի տաճարը, երկու հաղթական կամարները)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 23344[8] |
2001 | 26121[8] |
2011 | 24910[4] |
Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էսքիլես (525—456 до н. э.)՝ հին հունական դրամատուրգ,
- Ալեքսանդրոս Կոնդուլիս (1858—1933)՝ գեներալ-լեյտենանտ, Փոքր Ասիայի բանակի հրամանատար հունական բանակի Մալազիական արշավի ժամանակ,
- Ստելիոս Կազանդզիդիս (1931—2001)՝ երգիչ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дитер Лауэнштайн Элевсинские мистерии = Die Mysterien von Eleusis / Пер с нем. Н. Федоровой. — М.: Энигма, 1996. — (История духовной культуры). — ISBN 3-87838-498-2
- Noack F. Eleusis, Bd 1-2. — В. — Lpz., 1927.
- Kourouniotes К. Eleusis. A guide to the excavations and museum. — Athens: 1934.
- Mylonas G. Е. Eleusis and the Eleusinian mysteries. — Princeton, 1961.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.statistics.gr/portal/page/portal/ESYE/BUCKET/General/resident_population_census2011.xls
- ↑ Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
- ↑ 3,0 3,1 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 443.
- ↑ 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝stat
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Сергеева С. Н. Элевсин и Афины (с нач. II тыс. до VII в. до н. э.) // Античный мир. Проблемы истории и культуры : Сборник научных статей к 65-летию со дня рождения проф. Э. Д. Фролова / Под ред. д-ра ист. наук. И. Я. Фроянова. — СПб.: Изд-во СПбГУ, 1998. — С. 84—108.
- ↑ Сергеева С. Н. Правление тридцати тиранов в Элевсине // Античное общество: проблемы истории и культуры – 2 : Тезисы докладов научной конференции 29-30 октября 1996 года. — СПб.: Изд-во СПбГУ, 1996.
- ↑ «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Ελευσίνος (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-08-15
- ↑ 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22
|