Դավիթ Յան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Յան
Դավիթ Եվգենիի Յան
Ծնվել է հունիսի 3, 1968 (50 տարեկան)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Երևան
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգություն Չինացի Հայ
Կրթություն Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Ազդել է Էյբբի լինգվո
Այկո
Այբ ավագ դպրոց
Սայբիկո
Ստեղծագործություն(ներ) «Հիմա ես ուտում եմ այն,
ինչ ցանկանամ»[1]։
Կարողություն $ 200 Միլիոն[2]։
Մասնագիտություն Ծրագրավորող
Աշխատանք Էյբբի
Կայք www.abbyy.com
David Yan Վիքիպահեստում

Դավիթ Յան (հունիսի 3, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:3|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), գործարար, ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը չինացի է, իսկ մայրը՝ հայ, երկուսն էլ ֆիզիկոսներ, աշխատել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Ծնվել և մեծացել է Հայաստանում, ավարտել է ֆիզմաթ դպրոցը, ապա ուսումը շարունակել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետում՝ պաշտպանելով «DSL բառարանների նկարագրության լեզուն» թեմայով դիպլոմային աշխատանքը։ Այնուհետև նա պաշտպանել է ատենախոսությունը տեքստերի օպտիկական ճանաչողության տեխնոլոգիաների վերաբերյալ։ Դավիթ Յանը ABBYY ընկերության հիմնադիրն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, գիտության և տեխնիկայի ոլորտներում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր։

1989 թվականին, սովորելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, Դավիթ Յանը միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Մոսկալևի հետ համատեղ հիմնադրել է Bit Software ընկերությունը, որը 1997 թվականին վերանվանվել է ABBYY Software House-ի։ Ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 8 երկրներում, նրա հաճախորդների թիվը կազմում է 30 մլն՝ 130 երկրներից։ Լինելով 21-ամյա ուսանող՝ Դավիթ Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային աշխարհահռչակ բառարանը, համակարգչային FINEREADER և այլ ծրագրերի հիմնադիրն է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում։ Նա նաև հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողը, որը նրան մեծ ճանաչում է բերել ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում[3]:

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ABBYY (Էյբբի)[խմբագրել | խմբագրել կոդը]

ABBYY logo.png

ABBYY Software House (մինչև 1997 թ. BIT Software), ռուսական ծրագրային ապահովում արտադրող ընկերություն, որի հիմնական արտադրանքի ոլորտներն են՝ տեքստերի ճանաչում (OCR), կիրառական լեզվաբանություն և արհեստական ինտելեկտ, մասնավորապես՝ տեքստերի ճանաչման և բնական լեզուների մշակման զարգացում։

ABBYY ընկերության ամենահայտնի արտադրանքներից են տեքստերի ճանաչման ABBYY FineReader համակարգը և ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանների ընտանիքը։ ABBYY ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Խմբի մեջ մտնող այլ ընկերությունները գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր Ռուսաստանում։ Ընկերության արտադրանքներով աշխարհում օգտվում են մոտ 30 միլիոն մարդ։

Iiko(Այկո)[խմբագրել | խմբագրել կոդը]

Logo iiko.jpg

iiko ընկերությունը զբաղվում է ռեստորանների և հյուրանոցների, ինչպես նաև բենզալցակայանների բիզնեսի ավտոմատացման համակարգերի մշակմամբ։ Iiko-ն ստեղծել է CRM-համակարգը, որը հնարավորություն է տալիս հետևել վաճառքի գործընթացին և անվտանգությանը, ինչպես նաև դիտել ամբողջ լոգիստիկան օնլայն-ռեժիմում։ Iiko.NET ցանցը, որի զարգացման վրա ընկերությունն առաջիկայում պատրաստվում է կենտրոնացնել իր ուշադրությունը, իրենից ներկայացնում է սոցիալական ցանցում ներդրված համակարգ, որտեղ գնորդները կարող են կուտակել և փոխանցել ռեստորանային զեղչեր, ինչպես նաև վիրտուալ փողերով վճարումներ կատարել սրճարաններում և բենզալցակայաններում։ Օրինակ՝ ռեստորան այցելած մարդը՝ ներկայացնելով սոցիալական ցանցում իր ID համարը, կարող է ոչ միայն զեղչեր ստանալ, այլև վերադարձնել ծախսված գումարի մի մասը՝ այդ հաստատությունը խորհուրդ տալով իր ընկերոջը և ստանալով ռեստորանում զեղչ ընկերոջ հաշվի մոտավորապես 5-10%-ի չափով։[4]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ Յանը «Այբ կրթական հիմնադրամի» հիմնադիրներից մեկն է։ Ինչպես նաև մասնակցել է «ԹՈՒՄՈ» նախագծին։[5][6]
  • Ռուսաստանի Դաշնային հարկային խորհրդի անդամ[6]
  • «Սկոլկովո» փորձաքննական կոլեգիայի անդամ
  • Ռուսաստանի տնտեսական և նորարարական աճի մոդեռնիզացման խորհրդի անդամ[7]
  • Պարբերաբար մասնակցում է ռուսական նորարարական ծրագրերին և ստարտ-ափներին որպես ժյուրիի անդամ
  • Մասնակցել է ռուս-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաներով զբաղվող խորհրդի գործունեությանը[7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին ներառվել է «Ով ով է» ամերիկյան կատալոգում
  • 2002 թվականին ճանաչվել է «Տեխնոլոգիական պիոներ» Միջազգային տնտեսաական ֆորումում
  • 2001 թվականին դառնում է Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտի մրցանակի դափնեկիր
  • 2001 թվականին «Նորարարական ընկերության առաջնորդ» անվանակարգում ստացել է «Արիստոս 2011» մրցանակը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1], success.am, Դավիթ Յանի գիրքը առողջ սննդի մասին։
  2. [2] success.am, Հայազգի միլիոնատերեր. Դավիթ Յան։
  3. 168.am Դավիթ Յան. Մեր երազանքն է, որպեսզի բոլորը վերադառնան և փոխեն Հայաստանը
  4. www.itel.am Դավիթ Յանի ընկերությունն ուզում է ներգրավել $10 միլիոն արտաքին շուկաներ դուրս գալու նպատակով
  5. Мовсисян Лусине (24.10.2013)։ «Давид Ян: Наша мечта в том, чтобы люди возвращались и меняли Армению...»։ 168.am 
  6. 6,0 6,1 «Попечительский совет»։ Նորարարական կրթության զարգացման ֆոնդ 
  7. 7,0 7,1 «Состав совета»։ ռուս-ամերիկական նորարարական տեխնոլոգիաներով զբաղվող խորհրդի գործունեությունը 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դավիթ Յան հոդվածին