Դավադիրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դավադիրը
Insidious
Insidious poster.jpg
Թատրոնային թողարկման պաստառ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[2]
Ժանր սարսափ ֆիլմ[3][4][5][6], հոգեբանական սարսափ, Միստիկա և թրիլեր
Թեմա ուրվականներով տուն և գերբնական
Թվական 2010 և հուլիսի 21, 2011[7]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջեյմս Վան[8][6][9]
Պրոդյուսեր Օրեն Պելի, Սթիվեն Շնայդեր և Ջեյսոն Բլամ
Սցենարի հեղինակ Լի Ուոննել
Դերակատարներ Պատրիկ Ուիլսոն[4][10][8][9], Ռոուզ Բիրն[4][10][8][9], Թայ Սիմփքինս[4][10][8][9], Բարբարա Հերշի[10][8], Լին Շեյ[10][8], Լի Ուոննել[10][8] և Էնգուս Սեմփսոն
Օպերատոր Ջոն Ռոբերտ Լեոնետի
Երաժշտություն Ջոզեֆ Բիշարա
Մոնտաժ Ջեյմս Վան
Նկարահանման վայր Կալիֆոռնիա
Կինոընկերություն IM Global, Stage 6 Films և Alliance Films
Տևողություն 102 րոպե
Բյուջե 1 500 000 ԱՄՆ դոլար[11]
Շահույթ 97 009 150 ԱՄՆ դոլար[11]
Հաջորդ Դավադիրը․ գլուխ 2
Պաշտոնական կայքէջ

«Դավադիրը» (անգլ.՝ Insidious), ռեժիսոր Ջեյմս Վանի և սցենարիստ Լի Ուոնելի սարսափ ֆիլմը։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 1-ին[12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պատմությունը սկսում է քնած տղայի սենյակի սև ու սպիտակ նկարահանումներով։ Հետո տեսախցիկը սենյակից տեղափոխվում է խոհանոց, որտեղ պատուհանի ետևում երևում է գլխի ուրվագիծ, այնուհետև ցուցադրվում է հայելին, որտեղ երևում է մոմը վառած չար, ծեր կնոջ դեմք։

Դասախոս Ջոշը, իր կին Ռենեն և երեք երեխաները (Դալթոնը, Ֆոսթերը և Քեփլին) տեղափոխվում են նոր տուն։ Դեռ չհասցնելով իրերը դասավորել՝ Ռենեն սկսում է տարօրինակ բաներ նկատել։ Գրքերը, որոնք նա դրել էր պահարանին, հանկարծ հայտնվում են գետնին, նոտաների տետրերի արկղը, որը երկար ժամանակ չէր կարողանում գտնել, հայտնվում է ձեղնահարկում, որտեղից հնչում են տարօրինակ ձայներ։ Մի անգամ երեկոյան Դալթոնը բարձրանում է ձեղնահարկ և փորձելով վառել այնտեղի լույսը՝ ընկնում է աստիճանից և հաջորդ առավոտ չի արթնանում։ Բժիշկները կարծում են, որ այդ երևույթը կոմա է, սակայն չեն կարողանում բացահայտել դրա առաջացման պատճառը․ նմանատիպ երևույթի նրանք դեռևս չէին հանդիպել։

Անցնում է երեք ամիս։ Ռենեն շարունակում է հանդիպել գերբնական երևույթների, այլևս չի դիմանում դրանց և համոզում է Ջոշին փոխել տունը՝ կարծելով, որ տեղափոխվելով նրանք կազատվեն ուրվականներից։ Սակայն ուրվականները շարունակում են հետապնդել ընտանիքին նաև նոր տանը։

Հուսահատվելով, Ռենեն հրավիրում է գերբնական երևույթների մասնագետներ Սփեքսին և Թաքերին։ Հետազոտելով տունը՝ Թաքերը բացահայտում է անոմալիա և նրանք օգնության են կանչում Էլիս Ռեյներին։

Էլիսը պատմում է ծնողներին, որ իրենց որդին ամենևին էլ կոմայի մեջ չէ և որ աստիճաններից ընկնելը դրա կապ չունի։ Նրանք ասում են, որ ֆիզիկապես իր մարմինն այստեղ է, բայց իր հոգին թռչում է։ Նաև պարզվում է, որ Դալթոնը դեռ վաղ հասակում կարողանում էր դուրս գալ աստրալ, սակայն «թռիչքներից» մեկում նա գնում է շատ հեռու և չի կարողանում ետ վերադառնալ։ Ուրվականները, որոնց տեսնում է Ռենեն, փորձում են տիրել Դալթոնի մարմնին։ Սակայն ուրվականների կողքին կա նաև մի դև, որը նույնպես ցանկանում է ստանալ տղային և բոլորից մոտիկն է գտնվում նրան։ Ջոշը չի հավատում Էլիսին և դուրս է անում նրան, սակայն, Դալթոնի սենյակում բացահայտելով նկարներ, որոնք բացահայտորեն ապացուցում են Էլիսի խոսքերի ճշմարտացիությունը, հասկանում է, որ վերջինս իրավացի էր և համաձայնվում է նրա առաջարկած օգնությանը։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ Դալթոնը աստրալ դուրս գալու կարողությունը ժառանգել է հորից, իսկ այժմ Ջոշը պետք է դուրս գա իր մարմնից և օգնի իր որդուն վերադառնալ, մինչև Դալթոնի մարմինը չի տիրել որևէ ուրիշ մեկը։

Դուրս գալով աստրալ՝ Ջոշը տեսնում է վախեցնող տարօրինակություններ։ Մի քիչ թափառելով հանդերձյալ թունելով՝ նա գտնում է Դալթոնին և նրանց կարծես թե հաջողվում է լքել աստրալը։ Սակայն Էլիսը սկսում է ինչ-որ բան կասկածել։ Նա լուսանկարում է Ջոշին և վերջինիս մոտ հիստերիա առաջանալով, խեղդում է նրան։ Ռենեն փախչում է դեպի բղավոցները, որտեղ գտնում է Էլիսի դին։ Նա սկսում է փնտրել և կանչել Ջոշին, սակայն չի գտնում։ Այնուհետև բացահայտում է տեսախցիկը և նկարում Ջոշի փոխարեն տեսնում է ծեր կնոջ ուրվականին, որն իրեն հետապնդել էր մանուկ հասակում։ Այդ րոպեին Ջոշն իր ձեռքը գցում է Ռենեի ուսին, և նա սարսափահար շրջվում է։ Դրանով էլ ֆիլմն ավարտվում է՝ թողնելով բաց վերջաբան։

Դերակատարբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատրիկ Ուիլսոն՝ Ջոշ
  • Ռոուզ Բիրն — Ռենե Լամբերտ
  • Թայ Սիմփքինս՝ Դալթոն Լամբերթ
  • Լին Շեյ՝ Էլիս Ռայներ
  • Էնգուս Սիմփսոն՝ Թաքեր
  • Բարբարա Հերշի՝ Լորեյն Լաբերթ
  • Լի Ուոնել — Սփեքս
  • Ժոզեֆ Բիշարա՝ կարմիր աչքերով դևը
  • Ֆիլիպ Ֆրիդման՝ ծեր կնոջ ուրվական

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դավադիրը» ռեժիսոր Ջեյմս Վանի և սցենարիստ Լի Ուոնելի երրորդ համատեղ աշխատանքն է։ Դրանից առաջ նրանք աշխատել են «Սղոց» և «Մեռած լռություն» ֆիլմերի վրա։ «Դավադիր»-ի նկարահանումները սկսել են 2010 թվականի սկզբին Լոս Անջելեսում[13]։ Սկզբում ֆիլմի անվանումն էր «Հետագան» (անգլ.՝ The Further), այնուհետև անվանափոխվում է «Աստրալ»-ի (անգլ.՝ The Astral)։ Ֆիլմի վերջնական անվանումը դարձավ «Դավադիրը»[14]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմի 132 կարծիքներից 65%-ը դրական են[15]։ Metacritic-ը, հիմնվելով 30 կարծիքների վրա, ֆիլմի գնահատեց 100-ից 52[16]։ Ռոջեր Էբերթը կինոնկարը 4 աստղից գնահատեց 2,5[17]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արդյունք Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող/աշխատանք
2011 Հաղթանակ Վախի հաշվիչ Լավագույն սարսափ ֆիլմ Ջեյմս Վան
Լեիյգ Ուոննել
2011 Առաջադրված Վախի հաշվիչ Լավագույն ռեժիսոր Ջեյմս Վան
2011 Առաջադրված Վախի հաշվիչ Լավագույն դերասանուհի Ռոուզ Բիրն
2011 Հաղթանակ Վախի հաշվիչ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լին Շեյ
2011 Առաջադրված Վախի հաշվիչ Լավագույն սցենար Լեիգ Ուոննել
2011 Առաջադրված Սատուրն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լին Շեյ
2011 Առաջադրված Ճիչ մրցանակաբաշխություն 2011 Լավագույն սարսափ ֆիլմ
2011 Առաջադրված Ճիչ մրցանակաբաշխություն 2011 Սարսափի լավագույն դերասան Պատրիկ Ուիլսոն
2011 Առաջադրված Ճիչ մրցանակաբաշխություն 2011 Սարսափի լավագույն դերասանուհի Ռոուզ Բիրն

Սիկվել, պրիկվել և չորրորդ ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիկվել[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դավադիրը․ գլուխ 2


«Դավադիրը․ գլուխ 2» սիկվելը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին։ 2011 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Sony Pictures-ը գրանցվել է ֆիլմի օնլայն դոմենում՝ նկարահանելու երկրորդ ֆիլմը[18]։

Պրիկվել[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դավադիրը․ գլուխ 3


«Դավադիրը․ գլուխ 3» պրիկվելը թողարկվել է 2015 թվականի հունիսի 5-ին՝ շահութային մեծ հաջողություններով և քննադատական խառը արձագանքներով։

Չորրորդ ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դավադիրը․ գլուխ 4»-ի մասին հայտարարվեց 2016 թվականի մայիսին, իսկ թողարկման նախնական ամսաթիվը՝ 2017 թվականի հոկտեմբերի 20-ը։ Ուոննելը կրկին կգրի սցենարը, Բլամը, Փելին և Վանը՝ կլինեն պրոդյուսերները[19]։ Նաև հաստատվեց, որ չորրորդ ֆիլմը տեղի կունենա առաջին ֆիլմի ժամանակաշրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://itunes.apple.com/au/movie/insidious/id451390007
  2. https://itunes.apple.com/gb/movie/insidious/id442488840
  3. http://www.nytimes.com/2011/04/01/movies/insidious-directed-by-james-wan-review.html?partner=rss&emc=rss
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.metacritic.com/movie/insidious
  5. http://www.filmaffinity.com/en/film760103.html
  6. 6,0 6,1 http://www.imdb.com/title/tt1591095/
  7. Person Profile // Internet Movie Database — 1990.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.filmaffinity.com/es/film760103.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=182603.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.imdb.com/title/tt1591095/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  11. 11,0 11,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=insidious.htm
  12. «Դավաիդիրը» ֆիլմի պրեմիերայի օրերը // Internet Movie Database
  13. Դեյվ Դեյվիս։ «Պատրիկ Ուիլսոնը և Ռոուզ Բիրն իրնց զգում են դավադիր»։ JoBlo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-27-ին 
  14. Garth Franklin։ «Ռոուզ Բիրնը և Պատրիկ Ուիլսոնը «Դավադիր»-ում են»։ Dark Horizons։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-27-ին 
  15. «Աստրալի կարծիքներ»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2010-11-07 
  16. «Աստրալի արձագանքներ»։ Metacritic։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-27-ին։ Վերցված է 2010-11-07 
  17. Էբերթ Ռոջեր (2009-10-07)։ «Գերբնական ակտիվություն։: rogerebert.com :: կարծիքներ»։ Chicago Sun-Times։ Վերցված է 2010-02-24 
  18. J.B. (November 30, 2011)։ «Դավադիր 2-ն աշխատանքների մեջ է Sony Pictures-ի դոմենի գրանցմանը համապատասխանաբար»։ Fusible։ Fusible.com։ Վերցված է Օգոստոսի 28, 2012 
  19. http://bloody-disgusting.com/movie/3391342/insidious-4-announces-writer-director-release-date/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]