Դաթ Սո Լա Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաթ Սո Լա Լի
Դիմանկար
Ծնվել էմոտ 1829
ԾննդավայրCarson Valley[1]
Մահացել էդեկտեմբերի 6, 1925(1925-12-06)[2]
Մահվան վայրՔարսոն Սիթի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԱզգությունWasho people?
Մասնագիտությունbasket weaver
Commons-logo.svg Dat So La Lee Վիքիպահեստում

Դաթ Սո Լա Լի (ծնունդով՝ Դաբուդա, հայտնի է նաև որպես Լուիզա Կեյզեր, մոտ 1829, Carson Valley[1] - դեկտեմբերի 6, 1925(1925-12-06)[2], Քարսոն Սիթի, ԱՄՆ), բնիկ ամերիկացի հայտնի արհեստավոր-զամբյուղագործ, 19-րդ դարի հնդկացիական արվեստի ամենահայտնի գործիչներից մեկը[3]։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Փենսիլվանիայի համալսարանի Հնագիտության և մարդաբանության թանգարանում, Սմիթսոնյան ինստիտուտի Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանում, Քարսոնու գտնվող Նևադայի պետական թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք)[4][5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաթ Սո Լա Լին ծագմամբ ուաշո է եղել։ Ապրել է Քարսոն-Սիթիից ոչ հեռու, Նևադայում։ Ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Երիտասարդ տարիներին, հավանաբար, աշխատել է որպես խոհարար և լվացարարուհի հանքահորերի ճամբարում։ 1871 թվականին տեղափոխվել է հանքահորերի քաղաք՝ Մոնիտոր, Կալիֆորնիա, որտեղ աշխատել է որպես սպասուհի Հարիսների ընտանիքում[8]։ [9]։

Նա ամուսնացած է եղել երկու անգամ. սկզբում հնդկացի Ասուիի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու երեխա։ Ապա՝ 1888 թվականին, ամուսնացել է Չարլզ Քեյզերի հետ, կիսով չափ ուաշո, որից հետո ընդունել է եվրոպական անուն՝ Լուիզա Քեյզեր։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաթ Սո Լա Լին խոշոր կազմվածք է ունեցել, կշռել է մոտ 300 ֆունտ (136 կգ)[10]։ Դա նրա կեղծանունն է, որի ծագման մասին մի քանի վարկածներ կան։ Դրանցից մեկի համաձայն, այն առաջացել է ուաշո լեզվով Dats'ai-lo-lee արտահայտությունից, որը նշանակում է «խոշոր կոնքեր»[11]։ Մեկ այլ տարբերակով, այդ անունը գործատուի անվան հետ է կապված։ Նրա արտ-դիլլեր Քոնը նրա անվան մասին ասել է, որ ծնունդով Դաբուդա է եղել, ինչը նշանակում է «Երիտասարդ ուռենի»[9]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է դարձել 1895 թվականին՝ Քոն ընտանիքում որպես սպասուհի աշխատելիս, երբ Էյբ Քոնը գնել է իր հյուսված չորս զամբյուղները։ Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 300 զամբյուղ (պահպանվել են մոտ 120-ը), որոնք Քոնի աջակցությամբ հաջողությամբ վաճառվում էին, ինչի շնորհիվ նա ապահովել է իր ծերությունը։

Վարպետության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաթ Սո Լա Լին (այս անունով նա հայտնի է դարձել 1899 թվականից, անհաջող փորձերից հետո, ստացել է իր կողմից ընտրված կեղծանուն՝ Լուիզա) զամբյուղները գործել է ուռենու ճյուղերից, որպես կանոն, որպես հիմք օգտագործել է երեք շիվ, որից հետո դրա շուրջը թելերով փաթաթել է։ Նրա ոճին բնորոշ է հարթ հիմքը և զամբյուղի ցածրիկ-գետնահար ձևը։ Նա նաև ակտիվորեն փորձարկումներ է կատարել ծաղիկներով։ Նրա խոսքով՝ իր զամբյուղները հյուսելիս, նա հաճախ փորձել է դրանցում արտացոլել իր երազները[12]։ Կյանքի վերջին տարիներին գրեթե կուրացել է, բայց շարունակել է զամբյուղներ հյուսել ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.nevadawomen.org/research-center/biographies-alphabetical/dat-so-la-lee/
  2. 2,0 2,1 2,2 Cohodas M. Dat So La Lee // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T021477
  3. Dat So la Lee House--Three Historic Nevada Cities
  4. «Penn Museum Collections»։ Penn Museum Collections Database։ March 26, 2020 
  5. «Dat so la lee degikup baskets - Infinity of Nations: Art and History in the Collections of the National Museum of the American Indian - George Gustav Heye Center, New York»։ americanindian.si.edu։ Վերցված է 2020-03-26 
  6. «Iconic Nevada basket maker Datsolalee subject of lecture – Nevada State Museum | Carson City»։ www.carsonnvmuseum.org։ Վերցված է 2020-03-26 
  7. «Basket bowl: Metropolitan Museum of Art Collections»։ Metropolitan Museum of Art Collections Database։ Վերցված է March 26, 2020 
  8. [1]
  9. 9,0 9,1 Marvin Cohodas (1992)։ «Chapter 4. Louisa Keyser and the Cohns: Mythmaking and Basket Making in the American West»։ in Berlo Janet Catherine։ The Early Years of Native American Art History։ Seattle: University of Washington Press։ էջեր 88–133։ ISBN 0-7748-0433-5 
  10. Dat So La Lee — History’s Women An Online Magazine
  11. «Dat So La Lee»։ basketweaving.com։ Վերցված է 2016-04-07 
  12. Datsolalee Facts

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]