Գևորգ Սահակյան (ըմբշամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Սահակյան (այլ կիրառումներ)
Գևորգ Սահակյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Լեհաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 15, 1990(1990-01-15) (34 տարեկան)
Ծննդավայր՝Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
168 սանտիմետր

Գևորգ Սահակյան (հունվարի 15, 1990(1990-01-15), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Լեհաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Մարզվել է Միշա Սահակյանի և Արմեն Բաբալարյանի մոտ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը նվաճել է բրոնզե մեդալ[1][2]։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 2019 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[3][4]։ Եզրափակիչ գոտեմարտում նա պարտվել է թուրք Աթաքան Յուքսելին։ 2021 թվականի մարտին նա մասնակցել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացած եվրոպական որակավորման մրցաշարին՝ հույս ունենալով նվաճել Տոկիոյի (Ճապոնիա) 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր[5]։ Նա այդ մրցաշարում, ինչպես նաև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարում չի կարողացել նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր[6]։

2021 թվականի հունվարին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Գրան պրի Զագրեբ օփենում 67 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը նվաճել է ոսկե մեդալ[7]։

2021 թվականի հունիսին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված 2021 թվականի Վլադիսլավ Պիտլասինսկու գավաթում 72 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը նվաճել է ոսկե մեդալ[8][9]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Անցկացման վայր Արդյունք Ոճ,

քաշային կարգ

2018 Աշխարհի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 3-րդ Հունահռոմեական 67 կգ
2019 Եվրոպայի առաջնություն Բուխարեստ, Ռումինիա 2-րդ Հունահռոմեական 67 կգ
2021 Աշխարհի առաջնություն Օսլո, Նորվեգիա 3-րդ Հունահռոմեական 72 կգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2018 World Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  2. «Russia move top of medal table at World Wrestling Championships with two golds on penultimate day». www.insidethegames.biz. 2018 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  3. Rowbottom, Mike (2019 թ․ ապրիլի 14). «Russia round off European Wrestling Championships in Bucharest with two more Greco-Roman golds». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «2019 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  5. «2021 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  6. «2021 World Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  7. «2021 Grand Prix Zagreb Open Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. Rowbottom, Mike (2021 թ․ հունիսի 13). «Hosts win two golds on final night of UWW Poland Open». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  9. «2021 Poland Open Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Սահակյան (ըմբշամարտիկ)» հոդվածին։