Արմեն Բաբալարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Բաբալարյան
Ծնվել էհուլիսի 14, 1967(1967-07-14) (52 տարեկան)

Արմեն Արամի Բաբալարյան (ծնվ. 14 հուլիսի 1967 թ.), հունահռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ։

Մարզական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմիցս մրցանակակիր է դարձել ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական առաջնություններում, եղել է Խորհրդային Միության հավաքականի անդամ։ Մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին, գավաթի խաղարկություններին և միջազգային մի շարք մրցաշարերի՝ բազմիցս գրավելով մրցանակային տեղեր։

  • 1984 թ. - ԽՍՀՄ պատանիների առաջնության արծաթե մեդալակիր (52կգ), ԳԴՀ–ում կայացած Սոցիալիստական երկրների «Բարեկամություն> մրցաշարի հաղթող։
  • 1985 թ. - ԽՍՀՄ պատանեկան առաջին խաղերի հաղթող (56կգ), «Բարեկամություն» մրցաշարի բրոնզե մեդալակիր, «Լոկոմոտիվ» մարզական ընկերության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
  • 1986 թ. - ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն (57կգ)։
  • 1987 թ. – «Կրասնոդոն» միջազգային մրցաշարի հաղթող, ԽՍՀՄ երիտասարդների արծաթե մեդալակիր։
  • 1989 թ. - ԽՍՀՄ գավաթակիր, Իվան Պոդդուբնու միջազգային մրցաշարի երկրորդ մրցանակակիր, ԽՍՀՄ մեծահասակների առաջնության 4–րդ տեղ։
  • 1990 թ. - ԽՍՀՄ առաջնություն՝ 4–րդ տեղ։
  • 1992 թ. - «Ակրոպոլիս» միջազգային մրցաշարի հաղթող։

Մարզչական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից անցել է մարզչական գործունեության։ 2004-2005 թթ. աշխատել է Իրանի Իսլամական Հանրապետության հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբում։ 2005 թվականից ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։ Նրա ղեկավարությամբ տասնյակ ըմբիշներ հռչակվել են Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ, դարձել մրցանակակիրներ, այդ թվում նաև աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու աշխարհի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը։ Պատրաստել է երիտասարդների աշխարհի չեմպիոններ՝ Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան, Նարեկ Խաչատրյան, Ռաֆիկ Մանուկյան, Կարեն Ասլանյան, երիտասարդների Եվրոպայի չեմպիոններ՝ Կարապետ Չալյան, Գևորգ Ղարիբյան (կրկնակի), Հրանտ Կալաչյան։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]