Գևորգ Դոդոխյան
Գևորգ Դոդոխյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1830[1][2] |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 8, 1908[1][2] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մասնագիտություն | բանաստեղծ և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սիմֆերոպոլի գիմնազիա[1], Լազարյան ճեմարան (1848)[1], Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1851)[1] և Տարտուի համալսարան[1] |
Գևորգ Դոդոխյան Վիքիդարանում |
Գևորգ Աստվածատուրի Դոդոխյան (փետրվարի 17, 1830[1][2], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 8, 1908[1][2], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ, մանկավարժ։
Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Սիմֆերոպոլի ծխական դպրոցում, ապա՝ գիմնազիայում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1848)։ Ունեցել է նկարչական հակում, կատարելագործվել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1848-1851)։ Դորպատի համալսարանում ուսանել է տնտեսագիտություն և իրավաբանություն։
Զբաղվել է ուսուցչությամբ՝ Պետերբուրգում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, օժանդակել ղրիմահայերի հոգևոր կյանքի աշխուժացմանը։
Գրել սկսել է աշակերտական տարիներից։ Կատարել է թարգմանություններ Հայնրիխ Հայնեից, Իվան Կռիլովից։ Հանրահայտ են Դոդոխյանի «Ծիծեռնակ» (1854), «Մանուշակ» (1878) բանաստեղծությունները, ինքնուրույն և թարգմանական ուսանողական երգերը («Հայոց երգեր, սեր և գինի․․․», «Կրամբամբուլի» և այլն)։ Դոդոխյանի արձակ ու չափածո ստեղծագործությունների մի մասն է միայն տպագրված, ուսումնասիրված չէ նաև նկարչական ժառանգությունը[3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկեր, հատոր 1-ին, Թիֆլիս, 1939։
- Ծիծեռնակ, բանաստեղծություն, 1854[4]։
- Մանուշակ, բանաստեղծություն, 1878[5]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լևոնյան Գարեգին, Հուշեր, Երևան, 1959։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 429—430.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 2.
- ↑ «AV Production - Գևորգ Դոդոխյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-17
- ↑ «Ծիծեռնակ — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ Վերցված է 2019-02-17
- ↑ Դոդոխյան Գեւորգ Ասատուրի (1990)։ Մանուշակ: Բանաստեղծություններ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807702586
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 429)։ ![]() |
- Փետրվարի 17 ծնունդներ
- 1830 ծնունդներ
- Սիմֆերոպոլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 8 մահեր
- 1908 մահեր
- Սիմֆերոպոլ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ մանկավարժներ
- Դորպատի համալսարանի ուսանողներ