Գևորգ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Գրիգորյան
Ծնվել էհունվարի 21, 1951(1951-01-21) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունվիրաբույժ
Պարգևներ

Գևորգ Վահանի Գրիգորյան (հունվարի 21, 1951(1951-01-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ «Սպիտակ» փրկարարական ջոկատի անդամ (1989)։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1980

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Տոմսկի (Ռուսաստան) բժշկական ինստիտուտը (19791970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1979-1986 թվականներին աշխատել է Կրասնոյաակի եկրամասում (Ռուսաստան), 1986 թվականից՝ Երևանի) «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ 1988 թվականի դեկտեմբերի 7Սպիտակի երկրաշարժի ժամանակ մասնակցել է աղետի գոտում։ Փրկարարական աշխատանքներին, 1989-1991 թվականներին Գետաշենի ենթաշրջանի, Հադրութի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական ազատագրական մարտերին։ Աշխատել է Չլդրանի, Դրմբոնի, Առաջաձորի, Ֆիզուլիի ռազմադաշտային շարժական հրապիտալներում՝ բուժօգնություն ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ 1991 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ ՆԳ զինվորներին աջակցությամբ Ադրբեջանի ՄՀՆՋ-ականներ Գևորգին Հակոբքյոխվյանի և Խաչատրյանի հետ պատանդել են, տեղափոխել Կիրովաբադի բանտ, ենթարկել կտտանքների։ Ազատվել է Կարմիր խաչի ընկերությունների, միջազգային հասարակական կազմակերպությունների, անհատական գործիչների միջամտությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, «Մարտական ծառայության համար» մեդալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։