Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի գիմնազիայում։ 1851 թվականից ուսումը շարունակել է Դորպատում։ Որպես ուսուցիչ աշխատել է Նախիջևանում, Ագուլիսում, Ախալցխայում (1855-1876]թվականներ)։ Վերադառնալով Թիֆլիս՝ աշխատանքի է անցել Ներսիսյան դպրոցում։ Աշխատակցել է «Հյուսիսափայլ», «Փորձ», «Լումա», «Մուրճ» ամսագրերին ինչպես ինքնուրույն բանաստեղծություններով, այնպես էլ գերմաներենից կատարած թարգմանություններով (Գյոթե, «Ֆաուստ», Շիլլեր, «Դոն Կարլոս», «Վիլհելմ Տելլ», «Օռլեանի կույսը», Լեսինգ, «Նաթան իմաստուն» և այլն)։ Գրել է պիեսներ («Սեր կամ մահ», 1869 թ., «Բարեպաշտ մարդիկ», 1889 թ.)։ Բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1897 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 319)։