Գևորգ Բարդակչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Բարդակչյան
Ծնվել էօգոստոսի 2, 1942(1942-08-02)[1] (81 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան և  ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, բանասեր և գրականագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Միչիգանի համալսարան
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ, Middle East Studies Association of North America? և Society for Armenian Studies?
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և Օքսֆորդի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն[2]
Պարգևներ
Էլիս Այլընդ պատվո մեդալ

Գևորգ Պարգևի Բարդակչյան (օգոստոսի 2, 1942(1942-08-02)[1], Բեյրութ, Լիբանան), հայ բանասեր, պատմաբան, գրականագետ։ Օքսֆորդի համալսարանի դոկտոր (1979), պրոֆեսոր (1982)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.12.2011)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտել է Դամասկոսում, այնուհետև՝ ընդունվել և ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և Օքսֆորդի համալսարանը։ 1974-1987 թվականներին դասախոսել է Հարվարդի համալսարանում, 1987 թվականից Միչիգանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն է, 1995 թվականից, միաժամանակ՝ հայագիտական ծրագրերի տնօրեն[3]։

Աշխատությունները վերաբերում են ուշ միջնադարի և նոր շրջանի պատմությանը, գրականությանը և մշակույթին («Յակոբ Պարոնեանի այլաբանական կարգ մը երկերու պատմական դեմքերն ու դէպքերը», 1980, «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը», 1991)[4]։

1985 թվականին անգլերեն լեզվով «Հիտլերը և Հայոց ցեղասպանությունը» գրքում, հիմնվելով մինչ այժմ անհայտ արխիվային փաստաթղթերի վրա, Բարդակչյանը տվել է անառարկելի ապացույցներն այն բանի, որ Հիտլերը, ծրագրելով հրեաների զանգվածային ոչնչացումը, որպես նախադեպ նկատի է ունեցել Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև թուրքերի անպատժելիությունը մարդկության դեմ գործած հանցագործության համար։ Մասնակցել է ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսներին[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Textbook of Modern Western Armenian, by Բարդակչյան Գևորգ Պարգևի, Thomson, Robert W., Edition: 1st ed.Type: book Book; Literary form: not fiction Publisher: New York, Caravan Books, 1977.
  • Hitler and the Armenian genocide / Kevork Bardakjian., by Բարդակչյան Գևորգ Պարգևի, Material type: book Book; Literary form: not fiction Publisher: Cambridge, Mass. Zoryan Institute, 1985.
  • Հիտլերը և հայերի ցեղասպանությունը։ [Հիտլերի ճառը 1939 թվականի օգոստոսի 22-ին], Բարդակչյան Գևորգ Պարգևի, Ալթունյան Շ. Ս, Արզաքանյան, Ն. Մ., Երևան, «Հայաստան», 1991։
  • A Reference guide to modern Armenian literature, 1500-1920: With an introductory history / Bardakjian, K. B., by Բարդակչյան Գևորգ Պարգևի, Material type: book Book; Literary form: not fiction Publisher: Detroit, Mich. : Wayne State University Press, 2000.
  • Հիտլերը և հայոց ցեղասպանությունը։ [Հիտլերի ճառը 1939 թվականի օգոստոսի 22-ին], Բարդակչյան Գևորգ Պարգևի, Ալթունյան Շ. Ս., Երևան, «Նշանակ», 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=494&langid=2
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ, Գևորգ Բարդակչյան
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Hitler and the Armenian Genocide, Camb.Mass., 1985.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բարդակչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։