Հիտլերը և Հայոց ցեղասպանությունը
Հիտլերը և Հայոց ցեղասպանությունը Hitler and the Armenian Genocide | |
---|---|
Հեղինակ | Գևորգ Բարդակչյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | հայերեն |
Հրատարակման տարեթիվ | 1985 |
Հրատարակում հայերեն | 2005 |
ԳՄԴ | 63.3 (2Հ) |
Հիտլերը և Հայոց ցեղասպանությունը (անգլ.՝ Hitler and the Armenian Genocide), գրքի հեղինակը՝ Գևորգ Բարդակչյանը, ավարտելով Երևանի պետական համալսարանը, բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել Օքսֆորդի համալսարանում, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր է։ Գիտական մանրամասն հետազոտությունների հիման վրա նա վերլուծում է Հիտլերի ճառը և հաստատելով «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը» արտահայտության վավերականությունը, ապացուցում, որ ֆյուրերի հարցը բնավ էլ թյուրիմացության արդյունք չէր։
Լեհաստան ներխուժելու նախօրեին, ելույթ ունենալով գերմանական հրամանատարության գաղտնի մի խորհրդակցության ժամանակ, Հիտլերը հանդես է եկել երկարաշունչ ճառով, որի ընթացքում, համոզելու համար իր բարձրաստիճան հրամանատարներին, որ աշխարհն անմիջապես կմոռանա լեհ ժողովրդի հանդեպ ձեռնարկվելիք անողոք միջոցները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։
Գրքի բնօրինակը հրատարակվել է անգլերեն, 1985 թվականին՝ Զորյան ինստիտուտի կողմից[1]։