Գրեմոլատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Գրեմոլատա
Gremolata 03.jpg
Լոմբարդիական խոհանոց
Տեսակհամեմունք
Առաջացման երկիրFlag of Italy.svg Իտալիա
Gremolata Վիքիպահեստում

Գրեմոլատա (իտալ.՝ Gremolada), իտալական համեմունք, որի դասական բաղադրիչներն են սխտորը, մաղադանոսը և կիտրոնի կեղևը[1]։ Երբեմն բաղադրության մեջ ավելացնում են նաև անչոուսներ։

Հյուսիսային Իտալիայում ինչպես օսսոբուկոն, այնպես էլ գրեմոլատան մատուցում են ճաշատեսակների հետ։ Բացի այդ, գրեմոլատան կարելի է օգտագործել ձկների, բանջարեղենի և ցանկացած մսային ուտեստների հետ։ Այս համեմունքը անհրաժեշտ տարր է համարվում նաև Լոմբարդիական խոհանոցում։

Գրեմոլատան ներառում է քերած կիտրոնի կեղև, չնայած պատրաստման մեջ կարող են օգտագործվել նաև այլ ցիտրուսների կեղևներ, օրինակ՝ լայմի, նարնջի, գրեյպֆրուտի: Կան նաև գրեմոլատայի տարբերակներ, որոնք ներառում են տարբեր խոտաբույսեր, ինչպիսիք են՝ համեմը, դաղձը, եղեսպակը։ Գրեմոլատայի մեջ կարելի է ավելացնել մանր կտրատած թարմ կծվիչ կամ գլուխ սոխ, քերած պեկորինո պանիր և մայրու ընկույզ:

Գրեմոլատայի դասական բաղադրատոմսը պարունակում է մեկ կիտրոնի մանրացված կեղև, մեկ փունջ մաղադանոս և սխտորի երկու-երեք պճեղ: Բոլոր բաղադրիչները պետք է մանր կտրատել, մի փոքր աղ ցանել և խառնել:

Համեմունքը պարունակում է փոքր քանակությամբ կալորիաներ, 100 գրամի դիմաց ընդամենը՝ 11[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Приправа "Гремолата" - пошаговый рецепт с фото на Готовим дома» (ռուսերեն)։ gotovim-doma.ru։ Վերցված է 2018-02-27 
  2. «Гремолата. Рецепт»։ Еда.ру (անգլերեն)։ Վերցված է 2018-02-27