Թուրինջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրեյպֆրուտից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուրինջ (այլ կիրառումներ)


Թուրինջ
Թուրինջ
Թուրինջ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Սատապազգիներ (Rutaceae)
Ենթաընտանիք Aurantioideae
Տրիբա Citreae
Ցեղ Ցիտրուսայիններ (Citrus)
Տեսակ Թուրինջ (C. paradisi)
Միջազգային անվանում
Citrus paradisi

Թուրինջ, նաև՝ գրեյպֆրուտ (լատին․՝ Cītrus paradīsi)[1], մերձարևադարձային մշտադալար բույս։ Սատապազգիների (լատին․՝ Rutaceae) ընտանիքի, ցիտրուսայինների ցեղին պատկանող մշտադալար ծառ։ Պտուղը կլոր է, հասնում է 10-15 սմ տրամագծի[2]։

Առաջին անգամ թուրինջը աշխարհին ծանոթ է եղել բուսաբան Գրիֆֆիտս Հյուջեսի կողմից 1750 թվականին[3][4]։ Նա բույսն անվանել է «Արգելված պտուղ»[5]։ Ավելի ուշ թուրինջը սկսել են անվանել «փոքրիկ շեդդոկո», իսկ 1881 թվականին Յամայկայում առևտրականները պտուղը վերանվանել են թուրինջ։ 1880 թվականից ԱՄՆ-ում մեծացավ թուրինջի արտադրությունը, ապա Կարիբյան ավազանում, Բրազիլիայում, Իսրայելում։ 20-րդ դարում թուրինջը համաշխարհային մրգի շուկայում դարձավ առաջատարը։

Թուրինջը իր արտաքին տեսքով նման է նարինջին, բայց ունի ավելի դառը համ։ Չնայած դրան շատ հանրագիտարաններում նշվում է նրա դիետիկ հատկանիշների մասին։

Թուրինջը ստացվել է նարնջի և պամպելմուսի խաչասերումից՝ հարյուրամյակներ առաջ Վեստ Ինդիայում։

Պտուղների հասունանալու միջին ժամանակամիջոցը մոտավորապես 9-12 ամիս է։

Թուրինջը մշակվել է Կարիբյան ծովի կղզիներում և Կենտրոնական Ամերիկայում չինացիների կողմից։ Պոմպեյլմուսի հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է։ Թուրինջը ջերմասեր բույս է, տարածված է արևադարձային և մերձարևադարձային տաք գոտիներում։

Փետրվարի 2-ին տարբեր երկրներում, որտեղ աճում է թուրինջ, տոնում են «Թուրինջի բերքահավաքի տոն»-ը, որը տևում է մի քանի օր։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար և հրաշալի այս մրգի անվանումը ծագել է անգլ.՝ grape (խաղող) և fruit (միրգ) բառերից, սակայն իր համային հատկանիշներով թուրինջը ոչ մի ընդհանուր բան չունի խաղողի հետ։ Թարգմանաբար նշանակում է՝ արևադարձային ծառ և նարնջանման պտուղ։

Բուսաբանական տեսանկյունից, բույսը մինչև 1830-ականները չէր տարբերվում ավելից, մինչև ստացավ իր լատիներեն անվանումը՝ Citrus paradisi:

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար ծառ, հիմնականում բարձրությունը հասնում է 5-6 մ, սակայն եղել են դեպքեր, երբ ծառի բարձրությունը հասել է նաև 13-15 մ։

Տերևները կանաչ են, երկարավուն մինչև 15 սմ), սուր կամ օվալաձ։

Ծաղիկները՝ սպիտակ, 4 կամ 5 թերթիկներով և մոտ 5 սմ տրամագծով։

Պտուղները գնդաձև են, թեթևակի տափակ՝ մինչև 1 սմ հաստությամբ դեղին կամ դեղնականաչավուն կեղևով։ Պտղամիսը թեթևակի դառնահամ է, գորշադեղնավուն կամ վարդագույն։ Մյուս ցիտրուսների համեմատ՝ պտուղներն ավելի խոշոր են (զանգվածը կարող է հասնել մինչև 6 կգ-ի)։ Ապրում է 80 տարի, պտղաբերում է 3-4 տարեկանից։

Մշակվում է հիմնականում ԱՄՆ-ում, սակայն վերջին ժամանակներս տարածվել է նաև այլ երկրներում, հատկապես՝ Ճապոնիայում և Հնդկաստանում։

Սորտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն թուրինջի մոտ 20 սորտեր, որոնք կարելի է բաժանել 2 հիմնական խմբի՝ սպիտակ (կամ դեղին) թուրինջ, միջուկը դեղնավուն և կարմիր։ Ավելին որքան կարմիր է թուրինջի միջուկը, այնքան այն ավելի քաղցր է[6]։ Ամերիկյան սորտը կարմիր միջուկով՝ Ruby, արտոնագրելվել է 1952 թվականին։ Դրանից էլ ստացվել են մնացած սորտերը, որոնք հիմնականում մշակվել են Տեխասում[7]։ Շուկայում ամենատարածված սորտերից են Rio Red, Star Ruby և Flame:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին թուրինջի և պոմելոյի արտադրությունը
Թուրինջ արտադրող երկրների տասնյակը
Երկիր Արտադրություն Ծանոթագրություն
{{{2}}} Չինաստան 3,800,000 F
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1,046,890
{{{2}}} Մեքսիկա 415,471
 Թաիլանդ 328,000 F
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 304,559
 Իսրայել 246,618
{{{2}}} Թուրքիա 243,267
{{{2}}} Արգենտինա 200,000 F
{{{2}}} Հնդկաստան 200,000 F
{{{2}}} Սուդան 196,000
 

Ամբողջ աշխարհում

8,040,038 A
No symbol = official figure, P = official figure, F = FAO estimate, * = Unofficial/Semi-official/mirror data, C = Calculated figure A = Aggregate (may include official, semi-official or estimates);

Աղբյուր. Food And Agricultural Organization of United Nations: Economic And Social Department: The Statistical Division

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմ վարդագույն թուրինջ
Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 39 կկալ 163 կՋ
Ջուր86-89 գ
Սպիտակուցներ0,5 գ
Ճարպեր0,1 գ
— մոնոհագեցած0,013 
— պոլիհագեցած0,024 
Ածխաջրեր9,2 գ

Ռիբոֆլավին (B2)0,02 մգ
Ասկորբինաթթու (վիտ․ С)44 մգ
Տոկոֆերոլ (виտ. E)0 մգ

Կալցիում9 մգ
Երկաթ0,2 մգ
Ֆոսֆոր15 մգ
Կալիում162 մգ
Նատրիում1 մգ
Ցինկ0,05 մգ

USDA National Nutrient Database for Standard Reference
Աղբյուր՝ www.nal.usda.gov

Թուրինջը միշտ էլ համարվել է որպես առողջության և գեղեցկության միրգ։ Պարունակում է ճարպերն այրող և լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը, շատ օգնում լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։ Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։

Դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը և կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ և մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները և շփումները խորհուրդ են տրվում ճարպոտ և նորմալ մաշկ ունեցողներին։

Թուրինջը վերականգնում է ԴՆԹ-ի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը։ Նաև` լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի[8], այնպես էլ՝ ինսուլինի քանակությունը՝ օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն։

Թուրինջը խորհուրդ է տրվում դեպրեսիայի դեպքում, լավացնում է տրամադրությունը և հիշողությունը։ Թուրինջի մեջ պարունակվող գլիկոզիդները ունեն հակասկլերոտիկ ազդեցություն, պտղահյութն ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգնում է անքնության, հիպերտոնիայի, գերհոգնածության դեպքում։ Թուրինջը գործնականում ալերգիա չի առաջացնում։

Օգտակար հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրինջը ունի հետևյալ օգտակար հատկությունները.

  • իջեցնում է խոլեստերինի մակարդակը,
  • ունի հակասնկային, հակամանրէային ազդեցություն,
  • այրում է ճարպերը,
  • կարգավորում է շաքար պարունակող նյութերի փոխանակությունը,
  • լավացնում է մարսողությունը, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից,
  • դրական ներգործություն ունի լյարդի աշխատանքի վրա։

Թուրինջում պարունակվող բիոֆլավոնոիդները բարերար ազդեցություն ունեն աչքի բյուրեղիկի վրա։ Դրանք դանդաղեցնում են բյուրեղիկի ծերացումը։ Պտղի շերտերն իրարից անջատող կիսաթափանցիկ թաղանթները պարունակում են դառնահամ գլիկոզիդներ, որոնք շատ օգտակար են։

Կանայք չպետք է չարաշահեն այս միրգը, քանի որ այն բարձրացնում է էստրոգենի մակարդակը արյան մեջ, հնարավոր է բացասաբար ազդի կաթնագեղձերի վրա։

Շաքարային դիաբետի, ավելորդ քաշի, աթերոսկլերոզի և հիպերտոնիայի դեպքում՝ 1 թուրինջը բաժանել 4 մասի և ուտել սնունդ ընդունելուց հետո։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին C[9][10] պարունակությամբ թուրինջը ցիտրուսներից զիջում է միայն նարնջին։ Թուրինջի պտուղը պարունակում Է 88,5–90, 9% ջուր, 3, 8-6,78% շաքար, 1,42-2,38% թթուներ, եթերային յուղեր, պեկտինային և ներկանյութեր, հանքային աղեր, վիտամին C (մինչև 45մգ), B1, D, P, նարինգինի գլիկոզիդ, որն էլ հենց հաղորդում Է դառնահամություն։

Կեղևը, որը կազմում է պտուղի քաշի 30-40%-ը, պարունակում է 9-10 % պեկտինային նյութեր[11], գլիկոզիդ, եթերայուղեր։ Առավել օգտակար են թուրինջի կորիզները, դրանցից ստանում են «ցիտրոսեպտ» դեղամիջոց, որը լայնորեն կիրառվում է հատկապես գինեկոլոգիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mabberley D.J. - A classification for edible Citrus (Rutaceae)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. Grapefruit.
  3. World Wide Words: Questions & Answers; Grapefruit. Abstract
  4. Admin. (2010). «Welchman Hall Gully, Barbados». Barbados National Trust. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին. «The Development of the Gully - The Gully was once part of a plantation owned by a Welshman called General William Asygell Williams over 200 years ago. Hence the name "Welchman Hall" gully. It was this man who first developed the gully with exotic trees and an orchard. Interestingly, the grapefruit is originally from Barbados and is rumoured to have started in Welchman Hall Gully.»
  5. Dowling, Curtis F.; Morton, Julia Frances (1987). Fruits of warm climates. Miami, FL: J. F. Morton. ISBN 0-9610184-1-0. OCLC 16947184.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. «Чем полезен грейпфрут». «АиФ Здоровье», рубрика «Исследования» (ռուսերեն). ЗАО «Аргументы и факты». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «Go Florida Grapefruit». Go Florida Grapefruit. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. Platt R (2000). «Current concepts in optimum nutrition for cardiovascular disease». Prev Cardiol. 3 (2): 83–7. doi:10.1111/j.1520-037X.2000.80364.x. PMID 11834923.
  9. The World's Healthiest Foods; Grapefruit. The George Mateljan Foundation. Article Արխիվացված 2007-01-13 Wayback Machine
  10. Fellers PJ, Nikdel S, Lee HS (August 1990). «Nutrient content and nutrition labeling of several processed Florida citrus juice products». J Am Diet Assoc. 90 (8): 1079–84. PMID 2380455.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Cerda JJ, Robbins FL, Burgin CW, Baumgartner TG, Rice RW (September 1988). «The effects of grapefruit pectin on patients at risk for coronary heart disease without altering diet or lifestyle». Clin Cardiol. 11 (9): 589–94. doi:10.1002/clc.4960110902. PMID 3229016.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Walton B. Sinclair The grapefruit: its composition, physiology, and products // University of California, Division of Agricultural Sciences, 1972 (англ.)
  • W. Reuther, H. J. Webber, L. D. Batchelor (Hrsg.)։ The Citrus Industry. Արխիվացված 2015-02-01 Wayback Machine Bd 1&2. University of California Press, Berkley 1967.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]