Jump to content

Գուրգեն Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Մելիքյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Մելիքյան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1936(1936-12-14) (87 տարեկան)
Իրան
Քաղաքացիություն Իրան,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս, արևելագետ, իրանագետ և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Արցախի պաշտպանության բանակ
Պաշտոն(ներ)դեկան
Ալմա մատերՔուշեշ-Դավթյան դպրոց և Երևանի պետական համալսարան (1962)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1984)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Գուրգեն Վրեժի Մելիքյան (դեկտեմբերի 14, 1936(1936-12-14), Իրան), հայ լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ (1996),

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Իրանի Աբադան քաղաքում։ Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտել է 1962 թ. և աշխատանքի անցել նույն բաժնում։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1985 թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թվականից նշանակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Գնդապետ Գուրգեն Մելիքյանը 1991–1994 թվականներին եղել է հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Գուրգեն Մելիքյանը հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի։ Զբաղվել է պարսից լեզվի թարգմանական, ինչպես նաև պարսկերենի հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրությամբ։

Մասնակցությունը Արցախյան պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Մելիքյանը 1988-1994 թթ. գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը։ Արցախ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին։ Արցախյան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-1999 թթ.): 1995 թ. Քաշաթաղի շրջանի վարչակազմը հիմնադրել է «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացվում են հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ։

«Ամարաս» բարեգործական կազմակերպության վարչության անդամ, Արցախում «Արփեն» մոր և մանկան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, Արցախի հոգևոր թեմի ատենապետ (1992 թվականից)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մելիքյան» հոդվածին։