Գուստավ Վեյլ
Գուստավ Վեյլ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1808[1][2][3] Sülzburgstraße, Քյոլն[4][5] |
Մահացել է | օգոստոսի 29, 1889[1][2] (81 տարեկան) Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս, արևելագետ, պատմաբան, գրող, թարգմանիչ և բանասեր |
Հաստատություն(ներ) | Հայդելբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն[6], թարգմանություն[6] և Արաբագիտություն[6] |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][6] և արաբերեն[6] |
Երեխա(ներ) | Adolf Weil? |
![]() |
Գուստավ Վեյլ (գերմ.՝ Gustav Weil, ապրիլի 25, 1808[1][2][3], Sülzburgstraße, Քյոլն[4][5] - օգոստոսի 29, 1889[1][2], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ), գերմանացի արևելագետ, Հայդելբերգի համալսարանի արևելյան լեզուների պրոֆեսոր։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուստավ Վեյլը ծնվել է 1808 թվականի ապրիլի 25-ին Զալցբուրգ քաղաքում։ 1828-1830 թվականներին ուսումնասիրել է պատմություն և փիլիսոփայություն Հայդելբերգի համալսարանում։
1830 թվականին Փարիզում որոշ ժամանակ արևելյան լեզուներ է սովորել Սիլվեստրա դե Սասիի մոտ[7]։ Այնտեղից, որպես «Augsburger Allgemeinen Zeitung» թերթի թղթակից ուղարկվել է Ալժիր, իսկ 1831 թվականին՝ Կահիրե, որտեղ մնացել է մինչև 1835 թվականը։ Այնտեղ շեյխ Տանտավիի մոտ զբաղվել է իսլամագիտությամբ։
1836 թվականին Տյուբինգենի և Հայդելբերգի համալսարաններում արժանացել է գիտական աստիճանների։
1836-1845 թվականներին դասավանդել է Հայդելբերգի համալսարանում և կատարել համալսարանական գրադարանավարի պարտականությունները։ 1845 թվականին դարձել է Արևելյան լեզուների պրոֆեսոր, իսկ 1861 թվականին՝ Հայդելբերգի համալսարանի օրդինար պրոֆեսոր։
Գիտական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբերենից գերմաներեն է թարգմանել «Հազար ու մի գիշեր» (4 հատոր, 1837-1841) և «Մուհամեդի կյանքը» (2 հատոր, 1864)։
Հեղինակ է մի շարք աշխատությունների և փաստական նյութերի[8]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Die poetische Litteratur der Araber. — Stuttgart, 1837.
- Mohammed der Prophet, sein Leben und seine Lehre: aus handschriftlichen Quellen und dem Koran geschöpft und dargestellt. — Stuttgart, 1843.
- Historische-kritische Einleitung in den Koran. — Bielefeld, 1844; 1878.
- Biblische Legenden der Muselmänner. — Frankfurt am Main, 1845.
- Geschichte der Kalifen. Bd. 1—5. — Вerlin—Stuttgardt, 1846—1862.
- Geschichte des Abbasidenchalifats in Egypten. — Stuttgart, 1860—1862.
- Geschichte der islamitischen Völker von Mohammed bis zur Zeit des Sultans Selim. — Stuttgardt, 1866.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 http://jewish-voice-from-germany.de/cms/open-sesame/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.discogs.com/artist/1362922-Gustav-Weil
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Czech National Authority Database
- ↑ «Вейль, Густав»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- ↑ Густерин П. В. Коран как объект изучения. — Саарбрюккен: LAP LAMBERT Academic Publishing. — 2014. — С. 45, 64. — ISBN 978-3-659-51259-9.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Вейль, Густав»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- Fück J. Die arabischen Studien in Europe. — Leipzig, 1955. — S. 175, 181, 276.
|
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1808 ծնունդներ
- Քյոլն քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 29 մահեր
- 1889 մահեր
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Զալցբուրգ քաղաքում ծնվածներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Գերմանիայի հրեաներ
- Գերմանացի լեզվաբաններ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի արևելագետներ
- Գերմանացի բանասերներ
- Գերմանացի գրողներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ