Գունար Տորվալդսոն
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Գունար Հեյդար Տորվալդսոն | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Իսլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1982[1][2] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վեստմաննաեիյար, Իսլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կոնյասպոր | |||||||||||||||||||||||||||||
Համար | 23 | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գունար Հեյդար Տորվալդսոն (իսլ.՝ Gunnar Heiðar Þorvaldsson, ապրիլի 1, 1982[1][2], Վեստմաննաեիյար, Սյուդյուրլանդ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս թուրքական «Կոնյասպոր» ակումբում և Իսլանդիայի հավաքականում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի օգոստոսին Գունարը «Վեստմաննաեիյար» իսլանդական ակումբից տեղափոխվել է շվեդական «Հալմստադ»[3]։ Այս թիմի կազմում նա կատարել է իր նորամուտը 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Շվեդիայի առաջնության շրջանակներում՝ «Մալմյոյի» դեմ խաղում[4]։ 2004 թվականի դեկտեմբերի 2-ին նա, Թագավորական լիգայի շրջանակներում գրավելով «Օդենսեի» դարպասը, «Հալմստադի» կազմում հեղինակում է իր առաջին գոլը[5]։ Նոր թիմի կազմում նա սկզբում ստանում է 11 համարի մարզաշապիկը[6], իսկ 2005 թվականին՝ 10[7]: 2004/05 մրցաշրջանում նա իր խփած 16 գոլերի շնորհիվ դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն։ Այդ մրցաշրջանում նա նաև երկու գոլ էր հեղինակել ՈւԵՖԱ Գավաթի մրցության շրջանակներում (երկուսն էլ պորտուգալական «Սպորտինգի» դարպասը)[8][9]։
2006 թվականի մարտի 21-ին Գունարը գերմանական «Հաննովեր 96» ակումբի հետ կնքում է պայմանագիր, որի ժամկետը լրանալու էր 2009 թվականին[10]։ Նա չի կարողանում հիմնական կազմի համար հարձակվողական պայքարում «հաղթանակ տանել» և պայմանագրի ժամկետից շուտ՝ 2007 թվականի օգոստոսին, վարձավճարով տրվում է նորվեգական «Վոլերենգային»[11]։ Այդ ակումբի կազմում նա անցկացնում է տասը ամիս։
2008 թվականի հունիսին Գունարը տեղափոխվում է դանիական «Էսբերգ»[12]։ Այնտեղ նա նույնպես չի կարողանում դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Գունարը վարձավճարով մինչև 2010 թվականի հունիսի 3-ը պայմանագրի ժամկետով համալրում է անգլիական «Ռեդինգի» կազմը[13][14]։ 2010 թվականի հուլիսին Գունարը փորձաշրջան է անցնում անգլիական մեկ այլ՝ «Չարլթոն Ատլետիկ» ֆուտբոլային ակումբում[15][16], սակայն վերջինս հրաժարվում է պայմանագիր կնքել Գունարի հետ[17]։ 2010 թվականի օգոստոսի 29-ին Գունարը վարձավճարով տեղափոխվում է նորվեգական «Ֆրեդրիկստադ»։ Նոր կնքված վարձավճարային պայմանագրի ժամկետը լրանալու էր 2010 թվականի ավարտին[18]։ «Ֆրեդրիկստադը» հանդես էր գալիս Նորվեգիայի առաջնության առաջին դիվիզիոնում, իսկ 2010 թվականի արդյունքներով՝ բարձրանում է բարձրագույն դիվիզիոն, սակայն այդ հանգամանքը նույնպես չի փրկում Գունարին, և ակումբը հրաժարվում է նրանից և նոր պայմանագիր չի կնքում։
2011 թվականի մարտին Գունարը փորձաշրջան է անցնում շվեդական «Նորչյոպինգում»[19]։ Այդ ակումբի մարզիչը Յան Անդերսոնն էր, ում օրոք Գունարը հանդես էր եկել դեռևս «Հալմստադում»։ 2011 թվականի մարտի 17-ին Գունարը 3 տարի ժամկետով պայամանագիր է կնքում շվեդական ակումբի հետ[20]։ Առաջին պաշտոնական խաղը նոր ակումբի կազմում Գունարն անցկացնում է 2011 թվականի ապրիլի 3-ին Շվեդիայի առաջնության շրջանակներում՝ ընդդեմ «ԳԱԻՍ-ի»։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունարը հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2005 թվականի մարտի 30-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղի շրջանակներում։ Նա 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մասնակցել է 4 խաղի[21] և գոլ է հեղինակել Մալթայի հավաքականի դարպասը[22]։ Հավաքականի կազմում նա գոլի հեղինակ է դարձել նաև Եվրո-2008-ի շրջանակներում՝ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում[23]։ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Գունարը չի խաղացել[21]։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երկամյա ընդմիջումից հետո, Գունարը նորից հագնում է ազգային հավաքականի մարզաշապիկը և Եվրո-2012-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում փոխարինում կատարելով դուրս է գալիս խաղադաշտ[24]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսլանդիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկու - 2003/04 (12 գոլ)
- Շվեդիայի առաջնությունում մրցաշրջանի լավագույն ռմբարկու - 2004/05
- Իսլանդիայի առաջնության արծաթե մրցանակակիր - 1998/99, 2000/01, 2003/04
- Շվեդիայի առաջնության արծաթե մեդալակիր - 2003/04
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Isländsk landslagsman till HBK «Expressen»
- ↑ Գունարի էջը «Հալմստադի» պաշտոնական կայքում
- ↑ Royal League 2004/05 rsssf.com
- ↑ Alla spelare i Halmstads BK 2004 SvFF
- ↑ Alla spelare i Halmstads BK 2005 SvFF
- ↑ Հալմստադ 1:2 Սպորտինգ Արխիվացված 2008-05-06 Wayback Machine ՈՒԵՖԱ
- ↑ Սպորտինգ 2:3 Հալմստադ Արխիվացված 2008-05-06 Wayback Machine ՈՒԵՖԱ
- ↑ Thorvaldsson bindet sich bis 2009 «kicker»
- ↑ 96 leiht Thorvaldsson aus «kicker»
- ↑ Thorvaldsson zieht’s nach Esbjerg «kicker»
- ↑ Gunnar Heidar Thorvaldsson udlejet til Reading FC(չաշխատող հղում) «Էսբերգի» պաշտոնական կայք
- ↑ Thorvaldsson deal agreed «Ռեդինգի» պաշտոնական կայք
- ↑ Opening-day defeat for Addicks Արխիվացված 2010-07-13 Wayback Machine «Չարլթոն Ատլետիկի» պաշտոնական կայք
- ↑ Perkins and Tuna seal late win(չաշխատող հղում) «Չարլթոն Ատլետիկի» պաշտոնական կայք
- ↑ Charlton decline chance to sign Gunnar Thorvaldsson southlondon-today.co.uk
- ↑ Landslagsspiss til FFK Արխիվացված 2010-08-30 Wayback Machine «Ֆրեդրիկստադի» պաշտոնական կայք
- ↑ «IFK på plats på Mallorca» (շվեդերեն). «Նորչյոպինգի» պաշտոնական կայք. 2011 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Gunnar Thorvaldsson klar för IFK» (շվեդերեն). «Նորչյոպինգի» պաշտոնական կայք. 2011 թ․ մարտի 17. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 21,0 21,1 «Գունարի վիճակագրությունը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Iceland — Malta Արխիվացված 2009-09-19 Wayback Machine ՖԻՖԱ
- ↑ Հյուսիսային Իռլանդիա 0:3 Իսլանդիա(չաշխատող հղում) ՈՒԵՖԱ
- ↑ Իսլանդիա - Պորտուգալիա 1:3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Նորչյոպինգի» պաշտոնական կայքում Արխիվացված 2011-06-11 Wayback Machine (շվեդ.)
- Ֆուտբոլիստի էջը «Էսբերգի» պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (դան.)
- Ֆուտբոլիստի էջը «Հալմստադի» պաշտոնական կայքում (շվեդ.)
- Ֆուտբոլիստի էջը Իսլանդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում (իսլանդ.)
- Էջը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-03-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունար Տորվալդսոն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսլանդիայում ծնվածներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իսլանդացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Էսբյերգի ֆուտբոլիստներ
- Ֆրեդրիկստադի ֆուտբոլիստներ
- Ռեդինգի ֆուտբոլիստներ
- Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նորչյոպինգի ֆուտբոլիստներ