Գործազրկությունն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Flag of Spain.svg

Գործազրկությունն Իսպանիայում ավանդաբար հանդիսանում է երկրի տնտեսության առավել սուր խնդիրներից մեկը։ Չնայած գործազրկության համեմատաբար բարձր մակարդակը կապիտալիստական ուղղվածության տնտեսությունների համար հանդիսանում է թուլություն՝ մշակութա-տնտեսական բնույթի որոշ հանգամանքներ իրավիճակն Իսպանիայում դարձնում են առավել ծայրահեղական նույնիսկ տարածաշրջանի նմանատիպ կապիտալիստական տնտեսությունների կառուցվածքի և մշակույթի հետ (Իտալիա, Պորտուգալիա, Ֆրանսիա

20-րդ դարի վերջերին և 21-րդ դարի սկզբներին մասսայական գործազրկությունը, հատկապես երիտասարդության շրջանում, դարձան իսպանական հասարակության համար ամենամեծ խնդիրը՝ նույնիսկ շրջանցելով ահաբեկչական հարձակումների վտանգը։ Չնայած երկրում գործազրկությունն ունի հատուկ ընդգծված աշխարհագրական բաղադրիչի առկայություն (երկրի հյուսիսում գործազրկության մակարդակը ավելի ցածր է, քան հարավում)՝ այնուամենայնիվ, դրա ընդհանուր մակարդակը հանդիսանում է Եվրոպական Միության տարածքի երկրների համեմատ ամենաբարձրը չիջնելով 8—10 %-ից նույնիսկ տնտեսության աճի բուռն ժամանակահատվածում։ Գործազրկության դեմ պայքարը բախվում է որակավորում չունեցող և բավարար փորձառություն չունեցող կադրերի անբավարարության խնդրին։ 5,3 միլիոն գործազուրկներից 1,7 միլիոնը չունեն որևէ փորձառություն։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի էներգետիկ ճգնաժամը բավականին ուժգին հարվածեց Իսպանիային վերջինիս կողմից այլ երկրներից կախվածության մեջ լինելու հանգամանքի պատճառով։ 1975 թվականին գործազրկությունը աճեց մինչև 21 %-ի։

1980-ական թվականներին Իսպանիայում կրկին սկսվեց տնտեսական վերելք։ Սակայն, այդ պարագայում արտադրության աճը զուգակցվում էր գործազրկության բարձր մակարդակով՝ մինչև աշխատունակ բնակչության 22 %-ը։

Երկրում գործազրկության մակարդակն աճում է սկսած 2007 թվականից։ Չնայած զբաղվածության աճի բարձր ցուցանիշների՝ 2006-2007 թվականներին գրանցվել է գործազրկության չնչին նվազում։ Այն կազմել է 8,1 % (եվրոպական երկրների շարքում երկրորդ տեղը՝ զիջելով միայն Սլովակիային)։ 2008 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը աճել է մինչև 9,6 %՝ 3 տարվա մեջ հասնելով երկրում առավելագույնի և երկրորդ տեղը Եվրոպայի երկրների շարքում։ Հատուկ մտահոգություն է ստեղծում շինարարական ոլորտը, որտեղ գործազրկության ամենաբարձր ցուցանիշներն են։ Հուսալի չեն նաև այլ ոլորտների ցուցանիշները, այդ թվում՝ նախկինում զարգացում գրանցող ոլորտներում։ Գրանցված գործազուրկների թվաքանակը գերազանցում է երկու միլիոնը։ Իսպանացի գործազուրկների շուրջ 60 %-ը կանայք են, 13 %-ը՝ 25 տարին չլրացած քաղաքացիներ։

2009 թվականի առաջին եռամսյակում գործազրկությունը կազմել է 16,5 % (փորձագետները ենթադրում էին, որ այն մեկ տարվա ընթացքում կաճի մինչև 10 %-ով[1]): Գործազուրկների ընդհանուր թվաքանակը գերազանցեց 3,3 միլիոնը։

2012 թվականի նոյեմբերին գործազրկության մակարդակը հասավ 26,2 %-ի[2]։

Իսպանիայում գործազրկության մակարդակի ռեկորդ գրանցվեց 2013 թվականին առաջին եռամսյակում 27,16 % ցուցանիշով[3]։ Այդ ցուցանիշը հանդիսանում է բացարձակ ռեկորդ Իսպանիայում և ընդհանրապես, ամբողջ Եվրոպայում արձանագրված ցուցանիշների համեմատ։ Իսպանիայում գործազրկության նախկին ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել էր 1994 թվականին, երբ այն կազմել էր 24,1 % (համեմատության համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2012 թվականի հոկտեմբերին գործազրկության ցուցանիշը կազմել էր 7,9 %[4], իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ ընդամենը 5,3 %[5]): Տնտեսագետները ենթադրում էին, որ 2013 թվականի ավարտին Իսպանիայում գործազրկության մակարդակը կհասնի և նույնիսկ կանցնի 30 %-ը։

2014 թվականի Իսպանիայում գործազրկության մակարդակը մոտեցավ 25 %-ի։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Իսպանիան առանձնանում է կանանց զբաղվածության ցածր մակարդակով՝ նույնիսկ չհաշված այն հանգամանքը, որը վերջին 25 տարիներին երկրում ծնելիության ցուցանիշը ամենացածրն է Եվրոպայում[6]։ Այդպիսի իրավիճակը ընդհանուր առմամբ բացատրվում է միջերկրծովյան մշակութային ավանդույթներով, որը ներմուծվել է իսլամական երկարամյա գերիշխանության հետևանքով։ Այդ գործոնը առավել նկատելի է երկրի հարավում։ Այսպիով, 2012 թվականի հոկտեմբերի դրությամբ տնտեսապես ակտիվ բնակչությունը Իսպանիայում կազմել է ընդամենը 37,1 %[7]։ Համեմատության համար այդ ցուցանիշը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմել է 66,4 %[8], իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ 53 %[9]:

Վիճակագրական և տնտեսական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում գործազրկության պաշտոնական տվյալների այդպիսի բարձր ցուցանիշների գրանցման այլ պատճառ է հանդիսանում այն, որ աշխատուժի մի մասը զբաղված է ստվերային ճյուղային տնտեսությունում, սակայն միևնույն ժամանակ գրանցված են աշխատանքի գործակալությունում որպես գործազուրկ։ Բնակչության ոչ ֆորմալ զբաղվածության կարևոր ոլորտներից է պատմականորեն հանդիսանում տնային տնտեսի աշխատանքը։ Հատկապես այն վերաբերում է մեծ քանակությամբ փախստականներին, որոնց Իսպանիան ընդունել է վերջին 20 տարում։ Այդ երկակի իրավիճակն անուղղակիորեն փաստում է նաև այն, որ չնայած գործազրկության պաշտոնական ցուցանիշի աճի վիթխարի տեմպերի, երկրի համախառն ներքին արդյունքը նվազել է առավել դանդաղ տեմպերով, քանի որ վերջինին օգնում էր զգալի ստվերային տնտեսության ոլորտը, որտեղ աշխատում էին նաև որոշակի թվաքանակով պաշտոնապես գործազուրկ ճանաչված քաղաքացիներ[10]։

Այդ հանգամանքը նաև հիմնավորվեց այն իրավիճակով, որ երրորդ երկրներից որակավորում չունեցողների մասսայական ներգաղթը Իսպանիա շարունակվել է այն պարագայում, երբ երկրում գործազրկության ցուցանիշը հասել է 15-16 %-ի։ Միայն 2011-2012 թվականներին միգրացիայի արտաքին սալդոն երկրում դարձավ բացասական, քանի որ որոշակի ծայրահեղ պատնեշը հաղթահարվեց։ Եվ այսպիսով, 2012 թվականինԻսպանիայում գործազրկությունը գերազանցեց Ամերիկայի Միացյալ Նահանգների համանման ցուցանիշները Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանում (1931-1932 թվականներին 22-24 % )[11]։

Բնակարանային շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Եվրոպական Միությանը Իսպանիայի անդամագրումից հետո՝ Գերմանական բանկայաին համակարգից էժան վարկերի ակտիվ ներհոսքի ժամանակաշրջանում, երկկրում գրանցվեց շինարարական վերելք։ Պոստինդուստրիալ հատվածի զարգացվածության համեմատաբար ցածր մակարդակի հետևանքով սպեկուլյատիվ կապիտալի գերակշիռ մասն ուղղվեց դեպի բնակարանային շինարարության ոլորտ։ Աշակերտներն ու նույնիսկ ուսանողները մասսայաբար թողնում էին կրթությունը և աշխատանքի տեղավորվում շինարարության ոլորտում, որտեղ վարձատրվում էին լավ ի հաշիվ բնակարանների գների արագ աճի տեմպերի[12]։ Շուկայի արագ գերհագեցումից հետո գները սկսեցին նվազել։ Արդեն 2012 թվականի ավարտին երկրում առկա էր ավելի քան 2 միլիոն ազատ անհատական բնակարանային միավոր։ Այդ իրավիճակին հետևեղ աշխատանքից աշխատողների մասսայաբար հեռացում, որոնց մի մասը, օգտվելով Շենգենյան համաձայնագրից, սկսեց աշխատանք փնտրել հարևան Ֆրանսիայում, որտեղ 2012 թվականի տվյալներով առկա էր 10% գործազրկություն (իսպանական ցուցանիշների համեմատ չնչին ցուցանիշ)[13]։

Բացի այդ, սկսվեց իսպանական աշխատուժի արտահոսք դեպի Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ավստրալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լատինական Ամերիկայի երկրներ։ Իսպանացի աշխատավորները հեշտությամբ էին աշխատանքի տեղավորվում Հյուսիսային Եվրոպայի երկրներում, քանի որ նրանք սովորաբար աշխատում են ցեմենտով և շինարարական պանելներով, այլ ոչ թե փայտով և աղյուսով, ինչպես նաև տիրապետում են օտար լեզուների[14]։

Ֆորմալ և ժողովրդագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ փորձագետների՝ Իսպանիայում գործազրկության ցուցանիշի աճի մեկ այլ պատճառ է հանդիսանում աշխատողների և գործատուների միջև կնքված պայմանագրերի ոչ ճկուն լինելը, որը հատկանշական է միջերկրծովյան բազմաթիվ երկրների[15]։ Այդպիսի երկրների աշխատանքի շուկայում արդեն բավականին երկար ժամանակ ձևավորվել է պայմանագրերի երկու ձև՝ ժամանակավոր և մշտական։ Որպես կանոն, գործատուների մեծ մասը նախընտրում է վարձել երիտասարդներին և կնքել ժամանակավոր պայմանագրեր, որոնք ուժի մեջ են լինում երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Այնուհետև ժամանակավոր պայմանագրով աշխատանքի ընդունվածներին հեռացնում են աշխատանքից և վարձում նորերին։ Այդ քայլը կատարվում է այն բանի համար, որ երկու տարվա աշխատանքից հետո գործատուն պետք է տրամադրի լիարժեք սոցիալական փաթեթով ապահովված մշտական աշխատանքային պայմանագիր։ Մշտական պայմանագիր կնքած աշխատակցին դժվար է հեռացնել։ Եթե նույնիսկ այդպիսի աշխատողին հեռացնում են, ապա գործտուն պարտավոր է վճարել նշանակալի գումար յուրաքանչյուր տարվա համար։

Այն հանգամանքով պայմանավորված, որ միջերկրական Եվրոպայի երկրներում կյանքի տևողությունը վերջին 40 տարում զգալիորեն աճել է, իսկ աշխատանքը դարձել ավելի քիչ հոգնեցուցիչ, առավել տարեց աշխատողները մնում են աշխատանքի շուկայում ավելի երկար, քան առաջ։ Արդյունքում մինչև 25 տարեկան երիտասարդության շրջանում գործազրկությունը 2012 թվականի վերջին հասավ 52 %-ի, իսկ 2013 թվականին՝ 56 %-ի[16]։

Եվրոպական գործոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին ժամանակներում Իսպանիայում աճող գործազրկության ճգնաժամի պատճառ է ներկայացվում երկրի անդամակցությունը Եվրոգոտուն (1999 թվականի հունվարի 1), երբ երկիրը պատրաստ չէր այնպիսի արժույթի ներդրմանը, ինչպիսին եվրոն։ Եվրոյի ներդրումը հանգեցրեց գների «կլորացմանն» ու բարձրացման, ինչպես նաև երկրին զրկեցին ներքին գնային զգայնության և արտաքին դեվալվացիայի փրկարարական գործիքներից, որոնց իսպանական իշխանություններն ու արտահանողները դիմեցին, երբ անհրաժեշտություն էր առաջացել միջազգային շուկայում բարձրացնել իսպանական ապրանքների գնային գրավչությունը իսպանական աշխատուժի ցածր արտադրողականության պայմաններում։ Եվրոյի ներդրումից հետո այդպիսի կարգավորումները դադարեցին կիրառվել։ Սկզբնական շրջանում թերությունները հնարավոր էր լինում քողարկել մասսայական եկող եվրոպական ֆոնդերին, ինչպես նաև անշարժ գույքի շուկայի սպեկյուլատիվ կապիտալի և երկրի վարկավորման հաշվի։ Այն բանից հետո, երբ այդ ֆոնդերը վերջացան, և Իսպանիան կորցրեց ընդունողի կարգավիճակը, երկիրը հայտնվեց ծայրահեղ խոցելի իրավիճակում։ Աշխատանքային ուժի արտադրողականության ցածր մակարդակի և Գերմանիայի և Հյուսիսային Եվրոպայի համեմատ արտադրողականության ցածր մշակույթի պայմաններում իսպանացի գործատուներին մնաց միայն երկու տարբերակ՝ կա՛մ հեռացնել աշխատանքից ոչ արտադրողականություն ապահովող աշխատողներին, կա՛մ նվազեցնել աշխատավարները։ Այսպիսով դեֆլյացիոն գալարը սկսեց արագացնել պտույտները[17]։

Աշխարհագրական և էթնիկ գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ВԻսպանիայի ներսում գործազրկության ցուցանիշները աճում են հյուսիսից դեպի հարավ ուղղվածությամբ։ 2012 թվականի դրությամբ գործազրկության ցածր ցուցանիշներ են գրանցվել (15-20 %) երկրի հյուսիսի էթնիկ ոչ իսպանական շրջաններում (Բասկերի Երկրում և Գալիսիայում)։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել երկրի հարավի իսպանախոս շրջաններում (հատկապես Անդալուզիայում), Կանարյան կղզիներում, ինչպես նաև աֆրկյան մայրցամաքի երկու ինքնավար քաղաքներում, որտեղ բնակչության գերակշիռ մասը կազմում են արաբներն ու բերբերները։ Օրինակ Սեուտա քաղաքում 2012 թվականի նոյեմբերին գործազրկության մակարդակը հասավ ռեկորդային մակարդակի՝ 41,03 %-ի։ Այդ ցուցանիշը բուն իսպանական քաղաքներում առավել բարձր է Խաեն քաղաքում՝ 38,3 %[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Уровень безработицы в Испании превысил трёхгодичный максимум. Archived 2017-08-03 at the Wayback Machine.(ռուս.)
  2. El paro en la eurozona alcanza el récord histórico del 11,7%, con España a la cabeza Archived 2013-10-29 at the Wayback Machine. | Republica.com(իսպ.)
  3. Jobless rate dips as Spain fights way out of recession | GlobalPost.(անգլ.)
  4. United States Unemployment Rate // tradingeconomics.com(անգլ.)
  5. Занятость и безработица // ГКС.ру(ռուս.)
  6. http://www.uhu.es/emilio.congregado/materiales/females.pdf(չաշխատող հղում)
  7. Spain faces crisis 'of huge proportions' over unemployment and banks | The Guardian.(անգլ.)
  8. U.S. Payroll to Population Rate at 43.5% in September.(անգլ.)
  9. http://www.gks.ru/bgd/regl/b12_01/IssWWW.exe/Stg/d10/3-2.htm
  10. Analysis - Faltering economy boosts Spain's black market | Reuters(անգլ.)
  11. Pragmatic capitalism – spanish unemployment – worse than the great depression. Archived 2012-06-18 at the Wayback Machine.(անգլ.)
  12. The Truth About the Spanish Banking System That 99% of Analysts Fail to Grasp Archived 2020-01-05 at the Wayback Machine. | ZeroHedge.(անգլ.)
  13. Crisis-hit Spaniards seek work in France - Al Jazeera English.(անգլ.)
  14. Insight: For Spanish workers, Europe's not working | Reuters(անգլ.)
  15. Banco de Portugal Archived 2016-03-04 at the Wayback Machine.(անգլ.)
  16. «París, refugio de jóvenes "obligados" a salir de España»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-09 (իսպ.)
  17. IMF: Eurozone risks deflation, breakup - UPI.com<(անգլ.)
  18. El paro supera el 30% en 16 provincias y alcanza un récord del 41% en Ceuta | EL PAÍS.(իսպ.)